Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»
Քաղաքականություն

Փորձանքային «փորձարարությունները»... Հայոց բանակի գլխին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում դիտարկել էինք արտաքին-քաղաքական ոլորտում վերջին տարիներին Փաշինյանի նախաձեռնած ու նրա իշխանության կողմից ձեռնարկված «փորձարարության» մի քանի օրինակ: «Փորձեր», որ ոչ միայն դարձան, այլև շարունակում են ամենաիսկական փորձանք դառնալ երկրի ու ժողովրդի գլխին: Բայց, բնականաբար, տոքսիկ «փորձարարությունները» միայն արտաքին-քաղաքական ճակատում չէ, որ դրսևորվել են: Եթե կուզեք, 2020-ին պարտության բերած շոկը կամ հոգեցունց վիճակը հասարակության մեջ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ շատերը կարծում էին, թե «թավշահեղափոխական» ավերածություններն անցել են բանակի կողքով, իսկ Հայոց բանակն էլ առաջվանն է:

Այնինչ, պարզվեց, որ «թավշահեղափոխական» որոմն ամենից առաջ ախտահարել է հենց բանակը: Այստեղ մի վերապահում ենք ուզում անել, ինչը մեզ անխոս պարտադրում են 2020-ի պատերազմում ու դրան հաջորդած մարտական ընդհարումների ժամանակ զոհված մեր զինվորականների անմար հոգիներն ու նրանց հիշատակի հանդեպ մեր հարգանքն ու խոնարհումը: Ասելով՝ «բանակն առաջվանը չէր», բնականաբար, նկատի չունենք մեր զինվորների, սպաների անձնուրաց նվիրումն ու խիզախությունը, որ խափանեցին մի քանի օրվա մեջ Արցախը վերացնելու թշնամական դավադիր մտմտուքները: Բայց տասնամյակներով, լավագույն հայորդիների կյանքի ու նվիրման գնով ձևավորված մեր բանակը Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը որոշակիորեն եթե չէին ու չեն քայքայել, ապա առնվազն որոշակիորեն խարխլել էին ու շարունակում են ընթանալ այդ ուղղությամբ:

Պայմանականորեն, որպես բանակաքանդման «առաջին ծիծեռնակ», կարելի է համարել խաղաղապահ գումարտակի մի ստորաբաժանման զինծառայողների՝ «թավշահեղափոխական» հարայ-հրոցուն միանալը: Դա զինվորականների կողմից ուղղակիորեն քաղաքական պրոցեսին մասնակցելու դրսևորում էր, ծառայողական, կարգապահական լրջագույն խախտում, որի համար, որքան հայտնի է, որևէ պատիժ կամ պատասխանատվության ենթարկելու որոշում չեղավ: Համենայն դեպս, հանրությանը հայտնի չդարձավ: Հետո հարավում տեղակայված զորամասերից մեկում էլի խայտառակ միջադեպ գրանցվեց: Դա առաջին ահազանգերից մեկն էր, որ բանակում խարխլվել է կարգապահությունը: Մինչդեռ, բանակի համար կարգապահությունն անկյունաքարային գործոն է: Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին:

Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, սկսեց արագ-արագ փոխել բանակի, բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարներին, հրամանատարներին: Բավական է ասել, որ 2018-2020 թթ. միջակայքում Հայոց բանակի ամենից մարտունակ ու կարևոր խոշոր կառույցը՝ Արցախի պաշտպանության բանակը, 3 հրամանատար է փոխել. Լևոն Մնացականյանը, Փաշինյանի քմահաճույքով, պաշտոնանկ արվեց 2018-ի դեկտեմբերին, նրան փոխարինած Կարեն Աբրահամյանը պաշտոնավարեց 1 տարի, որից հետո 2020-ի փետրվարին ՊԲ հրամանատար նշանակվեց Ջալալ Հարությունյանը: Գիտե՞ք ինչ, եթե ցանկանում եք, որ որևէ համակարգ կամ այդ համակարգի որևէ ստորաբաժանում թուլանա ու քայքայվի, ապա որքան հնարավոր է՝ հաճախակի փոխեք դրա ղեկավարներին: Առավել ևս՝ բանակում նման հաճախակի փոփոխությունները երբեք ու ոչ մի պարագայում որևէ դրական բանի չեն կարող հանգեցնել: Ու ասվածի ամենից բացահայտ վկայությունը բոլորիս հայտնի հետևանքներն են: Իսկ եթե նկատի ունենանք, որ նույնքան հաճախակի փոխվել են նաև առանձին մարտական ստորաբաժանումների հրամանատարներ, ապա պատկերը կամբողջանա:

Ուղիղ բանակի հետ կապ չունի, բայց նույնն է կատարվել նաև ազգային անվտանգության համակարգում: Ահավասիկ, «փորձարարություն», որ փորձանքի գին ունեցավ: Գուցե ինչ-որ մեկը դա անվանի «բարեփոխում», բայց, մեր կարծիքով, ավելի տեղին է «կազմաքանդում» բնորոշումը: Մեկ այլ «փորձարարություն». իշխանության գալուն պես Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ Արցախի ազատամարտի հայտնի դեմքերի, հերոսների անվանարկմանը և հետապնդմանը: Եթե նախկինում դա դրսևորվում էր միայն նրա ընտանեկան թերթի էջերում, ապա 2018-ից սկսած այդ վայրագ հակաքարոզչությունը ստացավ համակարգված պետական քաղաքականության բնույթ: Ավելին, Փաշինյանը քարոզչական հնարքներով հանրային գիտակցության մեջ մեխեց համոզմունք, որ բանակը նախկինում թալանվել է, զինվորները համատարած եղել են սովալլուկ, պատառոտված հանդերձանքով, բացառապես տնից ուղարկված «հացուպանրի», «մայկատրուսիկի» հույսին, 3 հոգով միայն 1 հրացան են ունեցել, այն էլ՝ չկրակող և այլն:

Փոխարենը Փաշինյանն սկսեց «փիարվել»՝ որպես բանակային ճաշարաններ «կոտլետ ու կլուբնիկ» ներմուծող: Հասարակության մի մասը հիվանդագին սևեռում ունեցավ զինվորական ճաշարանի ճաշացանկի վրա՝ իրեն հաշիվ չտալով, որ դա «կամուֆլ յաժով ռեստորան» չէ, այլ բանակ է: Համատարած մոռացան, որ բանակում կարևորը «կլուբնիկը» չի, այլ զինվորի մարտական, հոգեբանական ու ռազմահայրենասիրական պատրաստվածությունը: Ու մեկ էլ, հո՛պ, պարզվում է, որ «կլուբնիկով» փիարվող Փաշինյանի իշխանությունը հիմա չի կարողանում (թե՞ չի ուզում) քիչ թե շատ ընկալելի զորանոցային պայմաններ ապահովել զինվորականների համար: Շարունակենք: Իրական սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու փոխարեն՝ գերազանցապես «փիառ» ակցիաներ էին անցկացվում. պետք էր ՀԹՊ ժամանակակից միջոցներ ձեռք բերել, օդանավ էին գնում, վերջում էլ ասում, թե՝ հրթիռները չեն առել, «Իսկանդերն» էլ, գիտեք, «10 տոկոսով պայթեց»: Թե ում ձեռքերում էր պատերազմի «ղեկը»՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե փորձառու սպաների փոխարեն ովքեր հայտնվեցին որոշում կայացնողների շարքում, արդեն այլ թեմա է, որն ամփոփելու է գալիս վերը նշվածը: Պատերազմից հետո վիճակն ավելի վատացավ: Բանակը Նիկոլ Փաշինյանի համար դարձավ հարմար քավության նոխազ:

Ձախողումների ու խայտառակ տապալումների համար նա սկսեց մեղադրել, այո, բանակին, էլ՝ դավաճանություն, էլ՝ «զանգվածային դասալքություն», էլ՝ որը հիշեցնես, ինչը՝ չհիշեցնես: Ավելի վատ. բանակը դրվեց մի վիճակի մեջ, երբ ուղղակիորեն մեր երկիր մտնող թշնամու վրա արգելվեց կրակ բացել: Իսկ վերջերս էլ այդ խայտառակությունը հասավ գագաթնակետին, երբ թշնամու առաջ խեղճացածի տոնով ու պահվածքով հայտարարեցին, թե կքննեն թշնամու վրա կրակ բացած զինվորի հարցն ու կպատժեն դրա համար: Եթե բոլոր նախորդ իշխանությունները, անկախ ամեն ինչից, մշտապես ուշադրության կենտրոնում են պահել բանակաշինության խնդիրը, ապա Փաշինյանի իշխանությունը, ի լրումն ամենի, բանակաքանդման վրա է կենտրոնացած: Մինչդեռ, եթե պետությունն ունի հենասյուն, ապա դա ամենից առաջ իր բանակն է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում