Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Աշխարհ

Հայիթիում ավազակախմբերը հшրձակվել են օդանավակայանի վրա` թույլ չտալով վարչապետի ինքնաթիռին վայրէջք կատարել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաիթիի ավազակախմբերը, որոնք պատերազմ են հայտարարել վարչապետ Արիել Անրիին, երեքշաբթի հարձակվել են երկրի ոստիկանական ակադեմիայի և գլխավոր օդանավակայանի վրա. Անրիի ինքնաթիռը, որը վերադառնում էր արտասահմանյան շրջագայությունից, ստիպված վայրէջք է կատարել հարևան Պուերտո Ռիկո կղզում։ Այս մասին գրում է BBC-ն:

Ինը ավազակախմբերից բաղկացած կոնգլոմերատի ղեկավար, նախկին ոստիկան Ջիմի Շերիզիեն՝  երեքշաբթի հավաքել է լրագրողներին և ասել, որ եթե վարչապետը չհեռանա, երկրում պատերազմ կսկսվի։

«Եթե Արիել Անրին հրաժարական չտա, եթե միջազգային հանրությունը շարունակի աջակցել նրան, ապա մենք կսկսենք ուղիղ շարժվել դեպի քաղաքացիական պատերազմ, և դա կհանգեցնի ցեղասպանության»,- ասել է Շերիզիեն, որը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է մարդու իրավունքների խախտումների համար:

Երեքշաբթի վաղ կեսօրին խմբավորումները հարձակվել են Հաիթիի մայրաքաղաք Պորտ օ Պրենսում գտնվող ոստիկանական ակադեմիայի վրա, որտեղ սովորում է ավելի քան 800 կուրսանտ: Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը հետ է մղվել։

Միջազգային գործակալությունների հետ զրուցած ականատեսների վկայությամբ՝ կրակոցներ են լսվել նաև երկրի գլխավոր օդանավակայանի՝ Պորտ օ Պրենսի Տուսեն Լուվերտուր միջազգային օդանավակայանի մոտ։ 250 կուբացիներ փորձել են թռչել օդանավակայանից, սակայն չեն կարողացել։

Հայիթիի օդանավակայաններն այժմ հսկվում են զինվորների կողմից։

Հայիթիի վարչապետ Արիել Անրին անցած շաբաթ նախ մեկնել էր Հարավային Ամերիկայի Գայանա տարածաշրջանային ֆորումին, ապա Քենիա՝ համաձայնագիր ստորագրելու միջազգային ոստիկանական-ռազմական կոնտինգենտը Հայիթի ուղարկելու մասին, որը կսկսի պայքարել ավազակախմբերի դեմ, որոնք վաղուց գրավել են ամբողջ մայրաքաղաքը։

Վարչապետի բացակայության ժամանակ Շերիզիեն պատերազմ է հայտարարել նրան։ Շաբաթ օրը բանդաները հարձակվել են մի քանի ոստիկանական բաժանմունքների, ինչպես նաև Պորտ օ Պրենսի երկու բանտերի վրա, որտեղից ազատ են արձակվել մի քանի հազար բանտարկյալ: Դրանից հետո կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն և պարետային ժամ։

Մի քանի օր ոչինչ հայտնի չէր Արիել Անրիի գտնվելու վայրի մասին, բայց երեքշաբթի Պուերտո Ռիկոյի իշխանությունները հաստատել են, որ Անրիի ինքնաթիռը վայրէջք է կատարել այնտեղ: