Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»
Հասարակություն

«Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի. եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է». կրտսեր սերժանտ Հարություն Նիկոլյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Կարմիր շուկայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ ու խելացի էր Հարությունս: Շատ էր սիրում սպորտը: Սկզբում հաճախեց կարատեի, այնուհետև ըմբշամարտի: Կարատեի՝ Հայաստանի չեմպիոնի տիտղոսն է նվաճել, այդ ժամանակ 10-11 տարեկան էր: Մեկնել է նաև Վրաստան մրցումների: Հետո սկսեց ըմբշամարտի հաճախել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հարությունի մայրիկը:

Նշում է՝ որդին փոքրուց շատ բարի էր: «Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի էր»: Մայրիկի խոսքով, Հարությունը դպրոցում շատ լավ էր սովորում: «Չորրորդ դասարանում իր ուսուցչուհին իրեն մաթեմատիկոսի տիտղոս շնորհեց: Շատ էր սիրում նաև «Պատմությունը»: Հենց այդ գծով էլ որոշել էր շարունակել իր ուսումը: Ընդունվեց Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ, բայց ուսանող լինել չհասցրեց: Ընդունվեց, օրեր անց զորակոչվեց ծառայության: Պետք է բանակից գար ու շարունակեր ուսումը, բայց չեկավ...»: Հարությունն ընտրություն չի կատարել սպորտի և պատմության միջև: «Այնպես չէ, որ նա սպորտը թողել էր, և՛ սպորտն էր իրենը, մտադիր չէր այն թողնել, և՛ պատմությունը, մտադիր էր այդ ուղղությամբ բարձրագույն կրթություն ստանալ: Այնքան աշխույժ և խելացի էր, որ ամեն ինչ հասցնում էր, երբեք ինքն իրեն ընտրության առջև չի դրել: Ամեն ինչ սիրում էր այս կյանքում, կյանքն էր սիրում: Հարությունն ուրիշ էր, կարծես ընտրված լիներ»:

2019 թ.-ի հուլիսի 9-ին Հարությունը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտ՝ Ցորի զորամաս: Հարությունը կրտսեր սերժանտ էր, ԲՄՊ-ի հրամանատար: Մայրիկի խոսքով, սիրով է մեկնել ծառայության: «Հայրիկն Ուկրաինայում էր: Իրեն անգամ ասում էի՝ ծանուցագիրը մի քիչ ուշ վերցրու, որ պապան գա, հետո մեկնես ծառայության: Ասաց՝ չէ, մա՛մ, երբ տվել են, այն ժամանակ էլ վերցրել եմ ու այդ օրն էլ կգնամ: Հարութս մկրտված չէր, ուզում էինք, որ հայրիկը գա, մկրտվի մեր տղան, հետո բանակ ճանապարհենք: Հասցրեցինք ամեն ինչ կազմակերպել: Հայրիկը հուլիսի մեկին եկավ Հայաստան, ամսի վեցին մկրտությունն էր, ութի երեկոյան մեռոնից հանել ենք, իսկ 9-ի առավոտյան ճանապարհել ենք ծառայության: Երբեք ու երբեք չի դժգոհել ծառայությունից, պատկերացրեք, որ չեմ զգացել, թե բանակում զինվոր ունեմ: Ամեն օր զրուցել եմ իր հետ: Միշտ ասում էր՝ «մե՛րս, ամեն ինչ տոչնի ա, ամեն ինչ նորմալ»»:

Անգամ պատերազմի ծանր օրերին որդին մայրիկին հավատացրել է, թե ամեն ինչ կարգին է: «Միայն մեկ անգամ 32 ժամ չի զանգել: Ամեն հնարավոր տարբերակով մեզ հետ կապ էր հաստատում: Ճիշտ է, կապ չկար, լինելուց էլ շատ վատն էր, բայց ամեն ինչ անում էր, որ իր ձայնը լսենք ու իմանանք, որ իր հետ ամեն բան կարգին է: Ասում էր՝ մա՛մ, ու միայն այդքանը մեզ բավական էր, կարևորը՝ իր ձայնը լսում էինք: Կարող էր հետո կապն ընդհատվել, բայց մի փոքր հանգիստ էինք, որ իր ձայնը լսեցինք: Պատերազմի ժամանակ էլ երբեք չի ասել, որ բարդ է, նեղության մեջ է՝ «տոչնի ա, մե՛րս, լավ ա լինելու, մե՛րս»: Բայց հիմա իր ընկերներն են պատմում, որ ոչինչ էլ «տոչնի» չի եղել, ռումբերը կարկուտի նման թափվել են երեխեքի վրա: Հարցնում էի՝ տղե՛ս, հաց կերե՞լ ես, արձագանքում էր՝ հա, մե՛րս: Բայց տղաները հիմա պատմում են, որ օրերով հաց չեն կերել: Մի օր զանգեց՝ մե՛րս, ես էլ ԲՄՊ չունեմ, էլ ինձ ԲՄՊ չեն տալիս, ինձ տվել են РПК, դրանով եմ կրակում»: Ցորից՝ Ջրական, հետո՝ Հադրութ ու Վարանդա, վերջում՝ Կարմիր շուկա:

Հենց այնտեղ էլ անմահացել է Հարությունը՝ 38 օր կռիվ տալով թշնամու դեմ: «Նոյեմբերի 3-ին է զոհվել՝ Կարմիր շուկայում: Ժամը մեկն էր, զանգեց ինձ: Այնպիսի ձայներ էին լսվում, երբեք դրանք չեմ մոռանա: Հարցրեցի, թե ի՞նչ ձայներ են, «որտե՞ղ ես, տղե՛ս», գիտեի, թե ինքը Ստեփանակերտում է, Ցորում, պատասխանեց. «Մե՛րս, քաղաք է, աղմուկ է, մի մարդ իր քարի ցեխն է թողել, գնացել, մեկը մի ուրիշ բան, դրա համար խառը ձայներ են: Չնեղվես: Լավ, մե՛րս, կզանգեմ»: Ժամը երեքին ինքը զոհվել է: Իր զոհվելուց հետո մեր բարեկամները պատմում էին՝ զանգում էինք Հարութին, ասում՝ տղա՛ ջան, թե մի հնար կա, արի, կգանք քո հետևից: Իսկ Հարութս պատասխանել է՝ երբեք, երբեք չեմ թողնի ու գամ»: Որդու տուն «վերադարձի» ճանապարհը մայրիկը հեքիաթի է նմանեցնում: «Ամսի երեքին զոհվել է, վեցին իր հոգեհանգիստն էր:

Իրենից ոչինչ պակաս չէր, կարծես քնած լիներ: Երևի Աստված իմ աղոթքները լսեց ու իրեն գոնե այդպես ու ավելի շուտ ինձ վերադարձրեց: Գոնե ես իրեն տեսա: Բոլորն ինձ ասում էին, որ Հարութս ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում, գնում են՝ տեսնեն, թե որտեղ է: Իսկ ես ասում էի՝ թող միայն շնչի, ապրի: Իր զոհվելու օրը Գորիս-Արցախ ճանապարհը փակ էր, ոչ մի մեքենա չէր անցնում: Ես էլ մտածում էի՝ բա իմ երեխեն վիրավոր է, ո՞նց են բերելու: Իրեն բերել էին Մարտունիի դիահերձարան»: Իսկ հիմա Հարութի ընտանիքին մնացել են միայն հուշերը: «Տարիների հետ ավելի է դժվարանում, կարոտը խեղդում է, հիմա ինձ համար ավելի ծանր է: Անընդհատ մի միտք, գուցե այն նաև վախ կոչեմ, ներսումս պտտվում է՝ Աստված իմ, հանկարծ չմոռանամ Հարութիս խոսքերը, բառերը, դեմքը»: Ապրելու ուժի մասին խոսելիս տիկին Գայանեն ասում է՝ երևի Հարութիս ուժն է փոխանցվել երկնքից:

«Եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է: Ոչ ոք իրեն չի փոխարինի: Իմ երկու աղջկա համար եմ ապրում, պայքարում, բայց պահ է գալիս, երբ ներսումս ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Իմ երեք երեխային էլ անսահման շատ եմ սիրում, բայց Հարութիս հանդեպ սերն այլ է: Իր մատը փուշ մտներ, ամբողջ գիշեր կնստեի իր կողքին, ասում էր՝ հո երեխա չեմ, գնա քնի, մա՛մ: Այդպիսին էր մեր կապվածությունը: Բայց հիմա ես կարողանում եմ առանց իրեն ապրել: Գնում, գալիս էր, համբուրում էր ինձ, երբեմն իրեն ասում էի՝ տղա՛ ջան, հերիք է գնաս, գաս, պաչես: Հիմա այնքան եմ փոշմանել, որ նման բան եմ ասել»:

Հ. Գ. - Հարություն Նիկոլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ջրաշենի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում