Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ
Իրավունք

«Մի աչքը հանել եմ, մյուսն էլ պիտի հանեմ». Մասիսում տղամարդը կուրացրել է «բաջանաղի» մի, 2 տարի անց՝ մյուս աչքը

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մանվելյանի և Սերգեյ Մարգարյանի գործի դատական քննությունը:

Դատարանն ապացուցված է գնահատել հետևալը:

32-ամյա Դավիթն ու 39-ամյա Սերգեյը քենակալներ են՝ երկու քույրերի հետ են ամուսնացել, իրենց ընտանիքներով ապրում են Մասիս քաղաքի նույն հանրակացարանի տարբեր բնակարաններում:

Երկու տարի առաջ Դավիթն ու Սերգեյը վիճել են կենցաղային հողի վրա, Դավիթը բռունցքով հարվածել է Սերգեյի ձախ աչքին ու ծանր վնաս է պատճառել նրան՝ կուրացրել է այդ աչքը:

Սերգեյը հաշմանդամության երրորդ կարգ է ստացել, իսկ Դավիթը տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 2 տարի 8 ամիս 19 օր ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, նշանակվել է 3 տարի փորձաշրջան: Դավիթը պրոբացիայի ծառայությունում հաշվառման է վերցվել 2015 թվականի հոկտեմբերի 2-ից, այսինքն՝ մեղսագրված այս արարքի կատարման պահին՝ 2017 թվականի ապրիլի 10-ին, գտնվել է փորձաշրջանի մեջ:

Ըստ դատական ակտի՝ 2017 թվականի ապրիլի 10 –ին, ժամը 23-ի սահմաններում Սերգեյը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, տանը վիճաբանել է կնոջ հետ: Վերջինս զանգել է մորն ու ասել է, որ ամուսինը վիճում է իր հետ: Մայրը գտնվել է մյուս դստեր, ասել է, թե՝ Դավիթի տանը՝ նույն շենքի մեկ այլ բնակարանում: Մայրը վերցրել է դստերը՝ Դավիթի կնոջը, ու գնացել է մյուս դստեր՝ Սերգեյի կնոջ վիճակը տեսնելու:

Դավիթը, որ այդ ժամանակ տանն էր ու՝ նույնպես ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ ու զոքանչի հետևից գնացել է Սերգեյի տուն: Բայց վերջինս դռան շեմին տեսնելով Դավիթին՝ իր աչքը կուրացնողին, չի թողել, որ նա ներս մտնի, հարցրել է՝ ինչո՞ւ է նա եկել իր տուն, պահանջել է հեռանալ:

Դավիթն ու Սերգեյը վիճել են: Սերգեյը մոտեցել, մեկ անգամ ապտակել է Դավիթին ու հայհոյել է: Դավիթն էլ տարել-բերել ու իր աղետաբեր բռունցքով հարվածել է հիմա էլ Սերգեյի աջ աչքին՝ պատճառելով դեմքի աջ կեսի սալջարդ վերք, աջ աչքի սկլերային արյունազեղում, աջ այտորսկրի կոտրվածք՝ առողջության միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Այս հարվածից հետո Դավիթը դուրս է եկել Սերգեյի տանից ու հեռացել է:

Սերգեյը գնացել է նրա հետևից ու շենքի բակում Դավիթին հասնելով՝ գարեջրի դատարկ շշով հարվածել է նրա գլխին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք՝ գլխի քերծվածք: Դավիթը հեռացել է, իսկ Սերգեյն ահազանգել է ոստիկանություն:

Դավիթ Մանվելյանին մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով, իսկ Սերգեյ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Դավիթին հարվածելու, թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Դավիթն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ ինքը զոքանչի ու կնոջ հետևից գնացել է Սերգեյի տուն, քանի որ տանը փոքր երեխա ունեն, ով մոր գնալուց հետո լաց էր լինում, ինքը գնացել է, որ կնոջը տուն բերի, բայց Սերգեյն իրեն ներս չի թողել: Ինքն ու Սերգեյը վիճել են: Սերգեյը հայհոյել է իրեն ու մեկ անգամ ապտակել է, որից իր աչքերից «կայծ է թռել»:

Քանի որ նախկինում Սերգեյին վնասվածք պատճառելու համար ինքը դատվել էր, այդ պատճառով նրա հարվածին չի պատասխանել, գնացել է աներոջ տուն՝ Մարմարաշեն գյուղ: Դեպքից մի քանի օր առաջ ինքը Սերգեյի դեմքին կապտուկ էր նկատել, նրա կինն ասել էր, թե Սերգեյն աշխատանքի վայրում ընկել ու վնասվել է:

Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել նաև Սերգեյը: Նա նշել է, որ երկու տարի առաջ Դավիթը բռունցքի հարվածով արդեն իր մի աչքը կուրացրել էր: Այդ դեպքից հետո իրենց հարաբերությունները վատացել էին:

Դեպքի օրվա երեկոյան ինքը կնոջ հետ վիճել է գումարային հարցերի պատճառով: Կինը զանգել ու մորն ասել է, որ իրենք վիճում են: Զոքանչն ու քենին եկել են իրենց տուն, նրանց հետևից իր տուն է բարձրացել նաև Դավիթը: Ինքը մոտեցել է դռանը, չի թողել, որ Դավիթը ներս մտնի, պահանջել է, որ հեռանա: Հենց ինքը մոտեցել է դռանը, որ նրան ներս չթողնի, Դավիթը բռունցքով խփել է իր առողջ աչքին ու հեռացել է: Ինքը դրանից հետո նրան չի տեսել, շշով նրան չի հարվածել… Դավիթի հարվածից հետո ինքը բուժօգնությւոն չի ստացել, միայն զանգել է ոստիկանություն ու հայտնել է կատարվածի մասին: Կինը դեպքից հետո թրջոցներ է դրել իր աջ աչքին, գլխին: Դավիթը սուտ է ասել՝ իբր ինքը գարեջրի շշով հարվածել է նրան: Դավիթը սուտ է ասել նաև, որ իր դեմքին կապտուկ է տեսել ավելի վաղ, իբր՝ ինքը աշխատանքի վայրում է ընկել, նման բան չի եղել: Դավիթը որտեղ կանգնում է, ասում է. «Դրա մի աչքը հանել եմ, երկրորդ աչքն էլ պիտի հանեմ»:

Տուժողը հայտնել է, թե ցանկանում է, որ Դավիթը ենթարկվի պատասխանատվության:

Սերգեյի քույրը, որ նույն շենքում է ապրում, դեպքից հետո գնացել է եղբոր տուն, տեսել է, որ նրա աջ աչքը արյունոտ է, կապտած, եղբայրն էլ գոռում էր. «Վախ, աչքս հելավ»: Իր տեղեկություններով՝ Դավիթը հաջորդ օրը փորձել է ինքնասպանություն գործել, որ Սերգեյին մեղադրեն…

Դատարանը հաշվի է առել, որ Սերգեյի խնամքին են երեք անչափահաս երեխաներն ու չաշխատող կինը: Սերգեյը երրորդ խմբի հաշմանդամ է:

Դավիթի խնամքին են չորս անչափահաս երեխաներն ու չաշխատող կինը: Դավիթի ու Սերգեյի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվել հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Դատարանը Դավիթ Մանվելյանի վերաբերյալ արձանագրել է հանցանք կատարելու ռեցիդիվ:

Դավիթ Մանվելյանը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ տուժողի առողջությանը տևական քայքայումով միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Դատարանը վերացրել է Դավիթի նկատմամբ նախորդ դատավճռով կիրառված պայմանական դատապարտությունը, պայմանականորեն նրա չկրած պատժից ներկա պատժին գումարել է 1 տարի 3 ամիս ազատազրկում:

Դավիթ Մանվելյանը վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 9 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Դավիթին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Սերգեյ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու դատապարտվել է տուգանքի՝ 50 հազար դրամի չափով: