Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Քաղաքականություն

Տնտեսական հնարավորությունների դռներն ու դրանցից լիարժեք չօգտվելու փակուղին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում պետությունների տնտեսությունները միմյանց հետ առավել փոխկապակցված են դառնում։ Ու եթե որևէ համեմատաբար խոշոր տնտեսություն ունեցող երկրում տնտեսական խնդիրներ են ի հայտ գալիս, ապա այդ իրողությունները շղթայական ռեակցիայի պես կարող են ազդել մյուս պետությունների տնտեսությունների վրա։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի և հակառուսական պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության մատակարարման ուղիներում էական փոփոխություններ տեղի ունեցան։ Նույնիսկ բազմաթիվ երկրներ, որոնք դուրս են Արևել յան Եվրոպայից, իրենց վրա զգացին պատերազմի բացասական հետևանքները։

Բայց մյուս կողմից էլ՝ առկա իրավիճակը որոշ պետությունների համար տնտեսական առումով նոր հեռանկարներ բացեց։ Պատժամիջոցների ու արևմտյան ընկերությունների՝ Ռուսաստանից դուրս գալու արդյունքում ռուսական շուկայում վակուում առաջացավ։ Այդ իրավիճակից մեծապես օգտվեց հատկապես Չինաստանը, և չինական ընկերությունները մեծ թափով սկսեցին մուտք գործել ռուսական շուկա։ Օրինակ՝ եվրոպական ավտոմոբիլային ընկերությունների հեռանալուց հետո չինական էլեկտրամոբիլները սկսեցին հեղեղել ռուսական շուկան։

Թուրքիան ևս սկսեց օգտվել ռուսական շուկայում առաջացած վակուումից, ու թուրքական ընկերությունները ձեռնամուխ եղան Ռուսաստանից հեռացած արևմտյան բիզնեսին փոխարինելու ուղղությամբ քայլեր կատարելուն։ Ու պատահական չէ, որ թուրքական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան 2023 թվականին աճել է շուրջ 17 %-ով։

Ռուսական տնտեսությունում ստեղծված նոր իրադրությունը ավելի մեծ հնարավորություններ բացեց Հայաստանի համար, որն, ի տարբերություն Թուրքիայի կամ Չինաստանի, ԵՏՄ անդամ պետություն է, որը Հայաստանի ու Ռուսաստանի միջև ընդհանուր տնտեսական և մաքսային դաշտ է ապահովում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։ Ինչպես նախօրեին հայտարարվեց պաշտոնապես, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է մոտ 7 մլրդ 306 մլն դոլար՝ 2022 թվականի նկատմամբ աճելով 43,3 տոկոսով:

Իհարկե, առևտրաշրջանառության աճը դրական պատկեր է ապահովում, սակայն առևտրաշրջանառության ամբողջ պոտենցիալը չի օգտագործվում, քանի որ հնարավոր էր ավելի բարձր աճ ապահովել։ Հասկանալի է, որ առևտրի ավելի բարձր տեմպեր ապահովելու ու դեպի ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանումը խրախուսելու համար Հայաստանը չունի համապատասխան արտադրական հզորություններ։ Ու պատահական չէ, որ արտահանման մեջ մեծ մասնաբաժին են կազմում տարբեր սարքավորումները, որոնք, պարզ է, արևմտյան ծագում ունեն և Հայաստանը չի արտադրում։ Այսինքն, հայկական կողմն ընդամենը կազմակերպում է վերաարտահանումը։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմի հետ առևտրատնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը խոչընդոտում են ՀՀ իշխանությունների մերձեցումը Արևմուտքի հետ ու դրա արդյունքում նաև հայռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը։ Ըստ այդմ, պատահական չէ, որ ռուսական կողմը պարբերաբար հայկական ապրանքների հետ կապված սանիտարահիգիենիկ ու այլ խնդիրներ է տեսնում, ինչն էլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում արտահանման համար։

Կարևոր է նաև հայկական արտադրանքի մրցունակության ապահովումը, որի ուղղությամբ պետությունը պետք է խթանող և խրախուսող քայլեր ձեռնարկի։ Եթե, օրինակ՝ հայկական գյուղմթերքի գին-որակ հարաբերակցությունը մրցունակ չեղավ, հայկական գյուղմթերքի տեղը ռուսական շուկայում կարող են գրավել այլ երկրներ։ Մասնավորապես Միջին Ասիայի երկրները սկսել են մեծ թափով համեմատաբար էժան գներով գյուղմթերք արտահանել դեպի Ռուսաստան։ Փաստորեն Հայաստանը ոչ միայն ռուսական շուկայում իր տեղը ամրապնդելու, այլ նույնիսկ պահպանելու խնդիր ունի։ Բայց ՀՀ կառավարությունը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում ռուսական շուկայում հայկական արտադրանքն ավելի մրցունակ դարձնելու և դեպի Հայաստանի տնտեսություն ռուսական կապիտալի ներհոսքի նոր ալիք ապահովելու գործում։

Ժամանակի ընթացքում Հայաստանի համար նոր հնարավորություններ ևս բացվում են։ Օրինակ՝ Թուրքիայում և ԱՄԷ-ում սկսել են փակել ռուսական բանկային հաշիվները, ուստի այս իրողությունը հաշվի առնելով՝ կարելի է պայմաններ ստեղծել, որ ռուսական ընկերությունները, ինչու չէ՝ նաև անհատները տեղափոխվեն Հայաստան, որտեղ նրանք կարող են հաշիվներ բացել, գրանցվել ու մի կողմից գործել Ռուսաստանը ներառող ընդհանուր ԵՏՄ շուկայում, իսկ մյուս կողմից էլ՝ աշխատել արևմտյան բիզնեսի հետ։

Ու, ընդհանրապես, մեծ պոտենցիալ կա նաև ԵՏՄ այլ երկրների հետ առևտուրը խթանելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ 2023 թվականին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 2,4 անգամ՝ կազմելով 100 մլն 484,2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4,2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով: Բայց Ղազախստանի ու Ղրղզստանի հետ առևտուրը էլ ավելի խթանելու մեծ ներուժ կա, քանի որ այս երկու երկրների հետ առևտրի ծավալը միասին վերցրած չի գերազանցում 150 մլն դոլարը, ինչը շատ փոքր թիվ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում