Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Կոմպրոմիսներով պիտի ընտրվի վարչապետ, որը նախկիններից չէ , ներկաներից չէ». Է. Մարուքյան «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին Տվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել ԿարապետյանԷնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՆախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելից Մասնագիտական տոնի առիթով շնորհավորում ենք Քիմիական լաբորատորիայի մեր բոլոր գործընկերներին․ ԶՊԿՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները
Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունները չեն հասկանում իրենց վարած քաղաքականության իրական հետևանքները․ Արշակ Կարապետյան

Հայաստանի գործող իշխանությունները գրեթե 1.5 տարի իրենց ողջ քաղաքականությունը կառուցում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու և Արևմուտքին մեր տարածք հրավիրելու վրա, ընդ որում՝ լինելով ապիկար և դիլետանտ, նույնիսկ հարկ չեն համարում կարդալ պատմությունը հասկանալու համար Հարավային Կովկասում Ռուսաստանի կենսական շահերը, որոնց համար Ռուսաստանը մի քանի պատերազմ է մղել, այդ թվում Պարսկաստանի, Թուրքիայի, այլ պետություների դեմ, նաև աշխարհաքաղաքական իրողությունները, այնքան, որ նույնիսկ Ռուսաստանից վերջին շաբաթներին պարզ և կտրուկ նախազգուշացումներ են արվում։

Ամենաթարմը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինի երեկ «Իզվեստա» թերթին տված հարցազրույցն էր, որտեղ նա կոչ է արել հայկական իշխանություններին կողմնորոշվել նախևառաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերությունների հարցում։ «Պաշտոնական Երևանի աշխարհաքաղաքական տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»,- բացեիբաց ասել է Գալուզինը։ Նրա խոսքով՝ հաճախ են պնդումներ հնչում, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ն կարող են կորցնել Հայաստանը։ «Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ոչ թե Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հավանական կորուստների, այլ այն մասին, որ մի կողմից Արևմտյան գործոններով հրապուրվելը, մյուս կողմից տատանումները՝ արդյոք պետք է լքել ՀԱՊԿ-ն, թե՝ ոչ, կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»,- պարզ ասել է Գալուզինը, պնդել, որ Արևմուտքը Կովկասոում անելիք չունի։

Միակ երկիրը, որ դեպի Արևմուտք վայրիվերումներ է անում Հայաստանն է, նույնիսկ Վրաստանը, որ տևական ժամանակ տարվել էր արևմտյան հովերով, այսօր արդեն գիտակցաբար մի կողմ է դրել բոլոր հակառուսական հայտարարությունները և փորձում է հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Միայն Ռուսաստանը չէ, որ զգուշացնում է Հայաստանի իշխանությունների նման քաղաքականության վտնգավոր ելևէջների մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշում է, թե գործող իշխանությունները մեղադրում են Ռուսատանին 44-օրյա պատերազմում մեզ չաջակցելու համար, բայց եթե Ռուսաստանը չլիներ, 10 օրից ավելի չէինք դիմանա։ Չբացահայտելով որոշ գաղտնիքներ՝ պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ այսօր Ռուսաստանի դեմ խոսելը բերեց նրան, որ տարածաշրջանում Հայաստանը մնացել է մենակ։ Ռուսաստանը մեծ երկիր է, ունի իր նպատակները և կարող է հակառուսականության դրսևորման դեպքում լուրջ վտանգ ներկայացնել։ Որպես օրինակ, պաշտպանության նախկին նախարարը նշել է Արցախի հետ կատարվածը, երբ հայերը դուրս եկան, բայց ռուսական զորքը մնաց։

«Մենք վտանգի տակ ենք»,- նշում է Արշակ Կարապետյանը, փաստարկում, որ այսօրվա հիմնական հակառակորդը Հայաստանի գործող իշխանություններն են, որոնք չեն հասկանում իրենց վարած քաղաքականության իրական հետևանքները։