Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Բաբկեն Պիպոյան. «Փողոցում իրականացվող պայթուցիկների վաճառքն օրինախախտում է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ամանորի մոտենալուն զուգահեռ փողոցում օր օրի ավելանում են տոնական հրավառությունների և պայթուցիկների վաճառակետերը: Մեծուփոքր առևտրի կենտրոնների կողքին հանգրվանել են այդ փոքրիկ վաճառքի կետերը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս դեպքում ամբողջովին օրինախախտման հետ գործ ունենք, քանի որ փողոցային առևտուրը մեր երկրում արգելված է:
Հիշեցնենք, որ սրանից վեց տարի առաջ Երևանի նախկին քաղաքապետ, ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը փողոցային առևտուրը արգելող որոշում էր կայացրել:
Մասնագետի համոզմամբ, եթե շուկան վերահսկումից դուրս է, բնականաբար, պատկերն այսպիսին պիտի լինի:
«Շուկայում առկա մնացած խմբաքանակները պիտի վերահսկվեն շուկայի վերահսկման տեսչական մարմնի կողմից, բայց, ըստ էության, մենք այդ մարմինը վաղուց չունենք: Այսօր նրա գործունեությունը ձևական բնույթ է կրում, որովհետև այն ամբողջությամբ չէ կազմավորված: 10–12 հոգի մարդ է աշխատում, որոնք եկել են համակարգը վերականգնելու և ոչ թե համակարգը աշխատեցնելու համար: Բնականաբար, 10 հոգով չեն կարող 70 հոգու աշխատանք կատարել»,– նշեց Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հրագործական ապրանքների արտադրության և առևտրի վերաբերյալ նամակ էր հղել վարչապետին: Նամակում մասնավորապես ասվում էր, որ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետ հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, հանվել է աղյուսակից: Վերջինս իր նամակում նշել էր, թե այդ դեպքում ինչու են այդ պայթուցիկներն ամենուրեք վաճառվում:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ լիցենզավորման ենթակա են մեծ հրավառություններ կազմակերպող ընկերությունները ու դրանց ապրանքները, այլ ոչ թե փողոցում վաճառքի հանված ձեռքի փոքր սալյուտները: Այդ ընկերությունները համապատասխան սարքերով տոնական միջոցառումներին, հարսանիքներին գնում են հրավառություն կազմակերպում և իրականացնում: «Լիցենզավորվող պայթուցիկներն ու այդ շուկան մի փոքր այլ հարթության մեջ են, այդ շուկայում կատարվող վաճառքը՝ այլ: Պայթուցիկները լիցենզավորման պրոցեսի մեջ չեն, ուրիշ բան, որ դրանք պիտի սերտիֆիկացվեն: Սակայն այս պահին դրանք անգամ պարտադիր սերտիֆիկացիայի մեջ չեն մտնում և դրանց նկատմամբ պիտի լինի համապատասխան վերահսկողություն ըստ ստանդարտի՝ տեխնիկական կանոնակարգի, որը կա, բայց վերահսկողությունը դրա նկատմամբ բացակայում է»,– հավելեց նա:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: