Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեք
Քաղաքականություն

«Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, իրապես համահայկական կառույց, ունի բոլոր ռեսուրսները դառնալու դիմադրության հիմնական օջախներից մեկը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրության շուրջ ծավալվող իրադարձություններին հետևելիս պարբերաբար այն միտքն է հնչում, որ դրա փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի երաշխիքն է լինելու Ադրբեջանի համար՝ «խաղաղության դարաշրջան» բացելու գործընթացում, նշվում է, որ այս փոփոխության «պարտադրանք-պահանջը» գալիս է հարևան երկրից: Քաղաքագետ Արա Պողոսյանը խորհուրդ է տալիս դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում Արծվիկ Մինասյանի և Արսեն Թորոսյանի բանավեճը՝ հասկանալու համար իրակա՞ն է այն թեզը, թե Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Ալիևից: «Արսեն Թորոսյանը բավականին բաց հայտարարում է, որ «մենք մեր առաջ սխալ ազգային նպատակներ ենք դրել, ինչը չի ապահովում մեր ազգային անվտանգությունը»:

Այնուհետև իշխանական տարբեր պատգամավորներ, գործիչներ, այդ թվում՝ մերձիշխանական, սկսեցին քննարկել հետևյալ հարցը՝ եթե ուզում ենք խաղաղություն, իմաստ չունի՞ փոխելու Սահմանադրության այս կամ այն դրույթը, եթե, այսպես թե այնպես, չենք կարողանալու դա սպասարկել: Սա նշանակում է, որ եթե ոչ հրապարակային, ապա կուլիսային պայմանավորվածություն կամ պահանջ եղել է հայկական կողմի առաջ: Հրապարակային Ալիևը և ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ դա հնչեցրել են, փորձագիտական շրջանակներ դրա մասին խոսել են, հիմա ավելի շատ են խոսում: Սահմանադրություն փոխելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից հետո ադրբեջանական ամբողջ տեղեկատվական դաշտը ոգևորված է և առաջարկում է «խաղաղության պայմանագրին» անդրադառնալ բացառապես Հայաստանում Սահմանադրություն փոխելուց հետո»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նրա կարծիքով, սա իր հետ բերելու է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու Ադրբեջանի նպատակը լեգալիզացնելու վտանգ: «Ի՞նչ նկատի ունեմ՝ լեգալիզացնել ասելով: Եթե քո օրենսդրության մեջ թշնամի կամ պատերազմի մասնակից կողմի պահանջով կատարում ես իրավական, այս դեպքում՝ սահմանադրական փոփոխություններ, նշանակում է, որ նա իրավունք ունի քո օրենսդրության մեջ խոսք ասելու: Առաջին նախադեպը գրանցելուց հետո պետք է պատրաստ լինենք, որ հետագայում մեր պետական ամբողջ օրենսդրությունը փորձելու են համապատասխանեցնել իրենց քիմքին: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ Ադրբեջանին ձեռնտու չէ կենսունակ Հայաստան: Իսկ որ Հայաստանը կենսունակ չլինի, անհրաժեշտ է, որ նրա օրենսդրությունը, ներքին իրավական ակտերը, տնտեսությունը լինեն թույլ և իրենցից կախված:

Սա իրավիճակ է, որ հետագայում բերելու է նաև ՀՀ զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ադրբեջանական նպատակներին: Հայաստանի իշխանություններն օրերս հայտարարեցին, որ առաջարկել են սպառազինությունների փոխզսպման մեխանիզմ: Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է Հայաստանը կարողանալու զսպել կամ վերահսկել ադրբեջանական սպառազինությունը, բայց լավ եմ պատկերացնում, թե Ադրբեջանն ինչպես կարող է ցանկացած մանրուք օգտագործել Հայաստանին մեղադրելու սպառազինություն ավելացնելու մեջ և այլն: Հնչեց ևս մեկ թեզ, որ «Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի ունենալ մարտունակ զինված ուժեր»: Չեմ հիշում, որ երբևէ Հայաստանի որևէ իշխանություն հայտարարի, որ «Հայաստանն իրավունք ունի...»: Նշանակում է, որ առնվազն քննարկվում է Հայաստանի իրավունք չունենալու հարցը, եթե սկսել ենք այսպես բարձր խոսել, որ իրավունք ունենք: Մտավախություն ունեմ, որ եթե Հայաստանի իշխանությունները գնան սահմանադրական փոփոխությունների, ապա Ադրբեջանի հաջորդ պահանջը Հայաստանին կոնկրետ ձևի զինված ուժեր պարտադրելն է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Սահմանադրության փոփոխության հարցում առավել մտավախություններ կան, որ դիպչելու են դրա նախաբանին, ինչը վտանգելու է Անկախության հռչակագրում ամրագրված դրույթները: «Սահմանադրության փոփոխությունը բացառապես անհրաժեշտ է դրա նախաբանը կամ Անկախության հռչակագրին հղումը հանելու համար: Բնականաբար, եթե հասարակությանն ասեն, որ հրաժարվում են Անկախության հռչակագրից, իսկ դա նշանակում է՝ Երրորդ հանրապետությունից առհասարակ, կարող է նրա մոտ առաջացնել որոշակի ըմբոստություն: Դրա համար օգտագործվում է այլ բառապաշար՝ Սահմանադրության փոփոխություն: Այս դեպքում կարող են մեկնաբանել, որ, օրինակ՝ նախաբանը հարմար չէր, պետք էր փոխել, կամ, մեզ Անկախության նոր հռչակագիր է պետք ձևակերպել, համապատասխանեցնել ներկա իրողություններին և այլն»,-ընդգծում է Պողոսյանը:

Հավելում է՝ հասարակության ըմբոստությունը թույլ չտալու համար դիմում են թավշյա տարբերակներին: «Իմ հիշատակած բանավեճում հստակ ասվում է՝ չունենք Ադրբեջանից և որևէ կողմից տարածքային պահանջներ: Անկախության հռչակագրում գրված է Լեռնային Ղարաբաղի և պահանջատիրության մասին, արդյոք դա տարածքային պահանջ չէ՞: Այդպիսի հարցադրում է հնչում Արսեն Թորոսյանի կողմից: Սա նշանակում է, որ իրենց ու առաջին հերթին՝ Ադրբեջանի ընկալմամբ սա տարածքային պահանջ է ենթադրում, հետևաբար տարածքային պահանջ ենթադրող ցանկացած կետ պետք է Սահմանադրությունից հանվի: 2021 թ.-ից սկսած սա ասում է նաև ադրբեջանական կողմը: 2023 թ.-ից, հատկապես սեպտեմբերի 19-ից հետո ադրբեջանական կողմը խոսում է, որ երկրների ներքին օրենսդրությունը և Սահմանադրությունները չպետք է ներառեն միմյանց տարածքային ամբողջականությանը հավակնող դրույթներ: Սա ադրբեջանական կողմի ձևակերպումն է, որը, հավանաբար, տեղ կունենա նաև «խաղաղության պայմանագրում»: Եվ հենց սրա շրջանակում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են գնալ այդպիսի քայլի: Թե որքանով կստացվի կամ չի ստացվի, դեռ վաղ է ասել»,-հավելում է մեր զրուցակիցը:

Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, եկեղեցի, ազգային արժեքներ և կրթական համակարգ: Պետականության հիմքերին ուղղված հարվածները մի քանի ուղղությամբ են: Արդյոք սրանք մեկը մյուսին երկրորդո՞ւմ են: «Եկեղեցին դարեր շարունակ, հատկապես երբ չենք ունեցել պետականություն, եղել է պետականության էլեմենտներ կրող ինստիտուտ: Պետականության պայմաններում եկեղեցին մշտապես եղել է գոնե բևեռներից մեկը: Այսօր էլ եկեղեցին արտաքին ճակատում՝ ռազմական, դիվանագիտական, Հայաստանի ներհասարակական հարաբերություններում կատարվող թշնամական գործողությունների դեմ, եղել է դիմադրության երևի ամենաուժեղ օջախներից մեկը: Պայմանական նոր իրողություններն աստիճանաբար գալիս են փոխարինելու հին իրողություններին: Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, իրապես համահայկական կառույց, ունի բոլոր ռեսուրսները դառնալու դիմադրության հիմնական օջախներից մեկը: Որպեսզի դիմադրության այդ օջախը չլինի, պետք է, որ այն վարկաբեկվի, պետք է գտնեին դրա կարկառուն ներկայացուցիչների թույլ կողմերը, դրանք ի ցույց հանեին, ուռճացնեին և մատուցեին ժողովրդին:

Ի վերջո, վարկաբեկելով, հեղինակությունը գցելով, դիմադրության այդ օջախը դարձնել ոչ այնքան ուժեղ, կայուն ու վստահելի հասարակության աչքերում: Ինչ վերաբերում է կրթությանը: Դա այն համակարգն է, որը մեծացրել է սերունդ, որի համար Արցախը եղել է Հայաստան, որի համար թշնամիների շրջանակը շատ հստակ է եղել, իսկ հիմա այդ շրջանակն այնքան էլ հստակ չէ, լղոզվել է թշնամիների պատկերը: Կրթությունը դաստիարակել է սերունդներ, որոնք հստակ գիտեն իրենց թշնամուն, որոնք հստակ գիտեն իրենց պատմական հայրենիքի սահմանները և հստակ պատկերացնում են, թե ինչ է նշանակում «ճանաչում և հատուցում»: Հիմա նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ են համարում, որ «ճանաչում և հատուցում» եզրույթը վերանա, որպեսզի դա վերանա, դրան կրթական համակարգը չպետք է անդրադառնա, իրենց կարծիքով Արցախի հիմնախնդիրը պետք է դպրոցներում լղոզվի, որպեսզի չբարձրանա սերունդ, որը մի օր կհարցնի ՝ իսկ ինչպե՞ս ընկավ Արցախը:

Կրթությունն ապագայի բանալին է, այն, ինչ կատարում են այսօր, այսօրվա համար ենք անում, կրթությունը վաղվա համար է: Կրթությամբ ապահովագրում ենք մեր վաղվա օրը և թշնամիները սա լավ են հասկանում: Հավանաբար նրանց պահանջով, գուցե խնդրանքով, ես չգիտեմ, տեղի է ունենում կրթության վատասերում, մասնավորաբար՝ պատմական և հումանիտար գիտությունների: Շատերը կասեն, որ ավելի կարևոր են բնագիտական առարկաները, բայց, իմ խորին համոզմամբ, հենց հումանիտար գիտություններն են ձևավորում մարդկային աշխարհայացքը և դեպի ապագան գնացող բանական մարդուն»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում