Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Քաղցրահնչյուն խուռիաց լեզվի, բացառիկության և հպարտ ազգի թշվառության մասին

Լեզուն չի կարող հպարտության աղբյուր լինել: Փուշթունները, խուռիացիները, նույնիսկ ացտեկներն ու ինկերը հաղորդակցվելու և իրենց հնչյունները խմբավորելու և արտաբերելու սեփական ձևը գտել են: ՛՛Քաղցրահնչյուն խուռիաց լեզու՛՛, ՛՛Չքնաղ երկիր մեր Ուդմուրտիո՛՛ և նման ոճի հպարտություններ կգտնեք փոքր և չկայացած ազգերի բոլոր դասագրքերում, իսկ իր լեզվի քաղցրության և անկրկնելիության մասին ձեզ կդայլայլի ցանկացած միջին վիճակագրական վրացի, ադրբեջանցի, թուրք, քուրդ, տաջիկ: Եվ կապ չունի, որ դու դեմ կտաս, որ դու առաջին քրիստոնյա ազգն ես, աշխարհի ամենահին ու ամենագիտուն ազգն ես, որ բոլոր ազգերի բնօրրանը քո երկիրն է. ցանկացած չկայացած ժողովրդի ու պետության հավատամքն է, որ աշխարհի ամենահին ու ամենագիտուն ազգն իրենք են, որ բոլոր ազգերի բնօրրանը իրենց երկիրն է: Եվ այդ զգացողությունն ու հպարտությունը դրվում է պետական քարոզչության հիմքում, որովհետև շատ հեշտ է սոված լինել, տկլոր ու թշվառ, երբ դու աշխարհի ամենակարևոր ազգն ես:

Բագրատյանի հրապարակման բովանդակային քննարկման մեջ չեմ մտնի, դրա կարիքը չկա: Բայց հին, քաղցր, ողբանվագ լեզուն պաշտպանելու նետված քոմենթչիների նետած քարերը քանդում են ՛՛բացառիկ ազգի՛՛ հպարտության պատը՝ ձեռքերդ հեռու մեր լեզվից, հին, հինավուրց, լալահառաչ, ողբանվագ լեզվից,մենք հպարտ հայ ենք, ու այստեղ անպայման պետք է մի քանի տեղ քափսլուքով օգտագործել ՀԱՅ, ՀԱՅՔ ու ՀԱՅԱՍՏԱՆ բառերը, ռուսատառ ու լատինատառ գրառումներով մայրենի լեզվի համար դոշ տալ, և վերջ. ազգի հավերժականության խնդիրը կարելի է համարել լուծված:

Ու լատինատառ և ռուսատառ քոմենթներով դոշ տվող մարդիկ կշարունակեն լինել սոված ու տկլոր, թշվառ ու անտեսված աշխարհի բոլոր ծեգերում, որովհետև քաղաքակիրթ աշխարհը վաղուց ոչ թե զմայլվում է մայրենի լեզվի ՛՛վեհությամբ՛՛ ու հնությամբ, այլ ՀՆԱ-ի աճով, տնտեսական ցուցանիշների բարելավմամբ գիտատեխնիկական նվաճումներով և պետություն ստեղծելու և գուրգուրելու կամքով...

Վարուժան Բաբաջանյան