Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիան
Քաղաքականություն

Ես պրոհայկական գեներալ եմ, ես չեմ տեսնում անվտանգության այն պրոդուկտը, որը կարող է մեզ տալ Արևմուտքը. Արշակ Կարապետյան

Անցած ողջ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները պարբերաբար դժգոհել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեղադրել են Հայաստանի քաղաքական պահանջները չկատարելու, օգնության չգալու, Հայաստանի սահմանները հստակ չարձանագրելու, քաղաքական հայտարարություններ չանելու մեջ։ Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ն մի քանի անգամ առաջարկել է դիտորդներ ուղարկել Հայաստան, նաև քննել, թե ինչի կարիք ունի Հայաստանը, ինչպես կարող է օգնել։ Մի կողմից մեղադրանքներ հասցնելով անվտանգային հիմնական միջավայրին, որտեղ գտնվում է Հայաստանը, մյուս կողմից գործող իշխանությունները ընդհակառակը սերտացնում էին հարաբերությունները եվրոպացիների հետ։ ՀԱՊԿ-ի դիտորդների փոխարեն հրավիրում եվրոպական դիտորդների։

Հայաստանը նաև հրաժարվել էր մասնակցել ՀԱՊԿ նիստին, նոյեմբերին Մինսկում։ Դրանից հետո՝ արդեն տարեվերջին, Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբեդովը, որը բերել էր ՀԱՊԿ-ում ընդունված որոշումները, որպեսզի Հայաստանը որոշում կայացնի՝ միանում է դրանց, թե՝ ոչ։

Մինչ այս պահը Հայաստանի իշխանությունները որևէ որոշում չեն կայացրել, հայտարարում են՝ դեռ քննարկման փուլում է։ Նույնն էլ, գրեթե, ԵԱՏՄ-ի մասով է, ընդ որում, եթե Հավաքական անվտանգության պայմանագրից դժգոհություններ հայտնում են անվտանգային առումով, ապա Փաշինյանը փորձում է ԵԱՏՄ-ին անընդհատ միայն տնտեսական բլոկի գործառույթներ վերագրել՝ հրաժարվելով նրա քաղաքական ազդեցությունից։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը նշում է, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ Հայաստանի վարքը շատ վտանգավոր խաղ է, որի խաղացողներն, ի դեպ, Հայաստանի իշխանությունները չեն. «Սա վտանգավոր խաղ է Հայաստանի համար, բայց խաղացող կողմը Հայաստանի ղեկավարությունը չէ։ Հայաստանի ղեկավարությունը դրվել է հեռակառավարման վահանակի վրա, ղեկավարողը նստած է Ամերիկայի դեսպանատանը։ Ես ոչինչ չունեմ նրանց դեմ, սովորել եմ Ամերիկայում, հրաշալի երկիր է, սովորել եմ Լոնդոնում, Գերմանիայում մասնակցել եմ ծրագրերի, լսել եմ դասախոսություններ մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Այն ինչ ասում են Հայաստանի համար այդ խաղի վտանգավորության մասին, չեմ ասում, որովհետև, ինչպես շատերն ասում են Արշակ Կարապետյանը պրոռուսական է, ես պրոհայկական գեներալ եմ, ես չեմ տեսնում հիմնավորում, չեմ տեսնում անվտանգության այն պրոդուկտը, որը մեզ կարևող է տալ Արևմուտքը»,- նշել էր Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգությունը պետք է հենվի Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների վրա։

Արշակ Կարապետյանը նշում է, թե՝ Ազգային անվտանգության ապահովման հարցերում իր տեսակետը երբեք չէր համընկնում Հայաստանի գործող իշխանությունների տեսակետի հետ, այն պարզ պատճառով, որ նրանք մեղմ ասած կոմպետենտ չեն այս հարցում, նրանք չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է, բաղկացած է ռազմական, տնտեսական էներգետիկ անվտանգությունից և այլն։
Ազգային անվտանգության վեկտորը փոխելուց պետք է փոխել ոչ թե մեկ բաղադրիչը, այլ ամբողջը, վեկտորի փոփոխությունը մեր դեպքում կբերի լուրջ տնտեսական և էներգետիկ խնդիրների վրա, անխուսափելիորեն կանդրադառնա Ռուսաստան մեր արտադրանքի արտահանմանը, Ռուսաստանից գազի մատակարարմանը և դրա արժեքին, իսկ հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար։

Հայկ Առաքելյան