Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Քաղաքականություն

«Գործ ունենք թշնամական օրակարգի հետ. ցանկանում են խորտակել, թուլացնել հայ ժողովրդի ազգային ոգին և արտաքին սպառնալիքների հանդեպ դիմադրողականությունը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայոց պատմությունը» փոխարինել «Հայաստանի պատմությամբ»: Օրեր շարունակ հասարակությունը քննարկում է այս նախագծի խելամիտ ու տեղին չլինելը, փորձագիտական հանրույթը խոսում է դրանում թաքնված իրական վտանգների մասին: «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ սա մեծ ռազմավարության հերթական քայլերից մեկն է:

«Մեծ ռազմավարության բովանդակությունը, դրա իմաստը հայ ժողովրդի ինքնությունը փոխելն է, մատաղ սերնդի մեջ ազգային ինքնությունը, ազգային ինքնագիտակցությունը նվազեցնելն է, հայ ժողովրդի ազգային դիմադրողական իմունիտետը թուլացնելն է՝ պատրաստելով «խաղաղության դարաշրջանին»: Բայց իրականում պատրաստելու նրան, որ երբեք ու երբեք հայ ժողովրդի մեջ ազգային իրավունքների, Արցախի, Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար շարժումներ չլինեն, պայքարի օջախներ չառաջանան: Ռազմավարությունը դա է: Հիմա պետք է հասկանալ, թե ինչո՞վ կապ ունի այդ ռազմավարության հետ այս փոփոխությունը: Երբ վերափոխում են «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության», այնուհետև սկսելու են հարցեր առաջանալ, թե ո՞րն է այն Հայաստանը, որի մասին պատմությունը պետք է մատուցվի աշակերտներին: Արդյոք Օսմանյան Կայսրության տիրապետության տակ գտնված հայ իրականության պատմությունը Հայաստանի պատմությո՞ւն է, թե Հայաստանի պատմություն չէ, արդյոք Ռուսական Կայսրության տիրապետության ներքո գտնված հայկական իրականությունում տեղի ունեցած իրադարձությունները հայոց պատմությո՞ւն են, թե ոչ: Արդյոք հայկական գաղթօջախներում, Սփյուռքում ընթացող գործընթացները և տեղի ունեցած ամեն ինչը հայոց պատմությո՞ւն է, թե ոչ, և այսպես շարունակ:

Նեղացնելով հայոց պատմության շրջանակը՝ նախ և առաջ խնդիր է դրվում մատաղ սերնդի գիտակցությունից պոկել պատմական հայրենիքի գաղափարը, որ նա չկարևորի պատմական հայրենիքը, չկարևորի հայ ժողովրդի պատմական ու ազգային իրավունքները: Իրենք այդպիսի խնդիր են դնում: Երբ ուսումնասիրում ենք հանրակրթության չափորոշիչը, այս ամենն այնտեղ տեսնում ենք: Սա դրա մասնավոր դրսևորումներից մեկն է: Նպատակն է, որ դպրոցական ուսումնական ծրագրերը, դասագրքերն այնպիսին լինեն, որ ավելի քիչ կարևորություն տրվի ազգային ինքնությանը, պատմությանը, ավելի քիչ ոգևորություն առաջ բերվի հայոց պատմության տարբեր շրջանները ուսումնասիրելիս: Կամ առանձին շրջաններ գուցե ընդհանրապես չուսումնասիրվեն: Հիմք լինի, որ պատմությունը խմբագրվի, վերաշարադրվի այնպես, որ կարդացողի մոտ որևէ կոնֆլիկտ, անարդարության զգացում չառաջանա: Հեքիաթի նման կմատուցվի՝ ոչինչ, որ մեր հայրենիքը մեզանից վերցրել են, գուցե մեր հայրենիքն էլ չի եղել: Այսպիսի նկատառումներից ելնելով է արվում այդ ամենը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Հետաքրքրվում ենք՝ արդյոք նույն ռազմավարության մի ուղղություն էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված և 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո մի քանի տարի շարունակվող արշա՞վն է: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվում է դպրոցական ծրագրերից, Կաթողիկոսի ամանորյա ուղերձն առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ չի հնչում Հանրային հեռուստաընկերության եթերում, արշավ է սկսվում Կաթողիկոսի դեմ: Երբեմն մտածում ես, որ եթե հնար ունենային, նրան էլ գահընկեց կանեին և իրենց թեկնածուին կառաջադրեին: «Հանրակրթության պետական չափորոշիչով է սահմանված, որ այլևս «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվում է դպրոցական ծրագրից: Որպես առանձին դասընթաց՝ այն այլևս չի լինելու, ինչ-որ թեմաներ ինտեգրվելու են «Հայոց պատմության» մեջ, որն էլ հիմա դառնալու է «Հայաստանի պատմություն»: Սրա նպատակը հայ եկեղեցու հեղինակության նսեմացումն է: Բազմաթիվ են 20-րդ դարում հայ եկեղեցու հետ տեղի ունեցած փորձությունները. Օսմանյան Կայսրությունում ամբողջ հոգևորականության ֆիզիկապես ոչնչացումը, եկեղեցիների, վանքերի ավերումը, ձեռագրերի այրումը, ամբողջ ժառանգության բռնագրավումը, 30-ական թվականներին Խորհրդային Միությունում հարյուրավոր եկեղեցիների փակումը, հոգևորականների բանտարկությունները, գնդակահարությունները, աթեիզմը:

Այս ամենը շատ լուրջ հարված հասցրեց հայոց եկեղեցուն, որն ամենաերկարատև կյանքն ունեցավ, ամենակենսունակ ազգային ինստիտուտն է: Այն ազգային ինքնության խտացում է, մարմնացում: Այն, ինչպիսին որ կանք, մեր գրի, մշակույթի, արվեստի փոխանցման շնորհիվ, այս ամենի համար պարտական ենք այդ կառույցին՝ Հայ առաքելական եկեղեցուն: Ազգային այս կարևոր կառույցն ազգային բարոյականության աղբյուր է, որովհետև հայոց եկեղեցին մեր ազգային ավանդույթների ու էթիկայի, բարոյականության, քրիստոնեական ընտանիքի ջատագովն է, որը դեմ է կանգնում ախտելի բարքերին, ընտանիքի կարգը՝ տղամարդու և կնոջ միջև ներդաշնակ հարաբերությունները փչացնող բոլոր սովորույթներին: Այդ եկեղեցին է հիմա թիրախի տակ, այդ եկեղեցու հեղինակությունն են նսեմացնում»,- նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ եթե հանվում է «Հայ եկեղեցու պատմություն» դասընթացը, աշակերտների շրջանում ավելի քիչ է հետաքրքրություն, վերաբերմունք ու սեր արթնանում եկեղեցու նկատմամբ: «Գուցե ժամանակին այդ դասընթացը լավ չի դասավանդվել, դա հարցի մյուս կողմն է: Պետք էր ավելի բարելավել: Բայց երբ վերցնում և կտրում են մատաղ սերնդի կապն այդ կարևոր կառույցի հետ, այ, սա է ուշադրության արժանի: Սրան գումարած՝ բարձր մակարդակով տեղի ունեցող հակակրոնական, հակաեկեղեցական գործունեությունը: Հայոց հայրապետի՝ Ամանորի ուղերձը եթեր չհեռարձակեցին Հանրային հեռուստատեսությամբ, երբեք ու երբեք պետական բարձրաստիճան պաշտոնյաների չենք տեսնում հայոց եկեղեցու տաղավար տոների ժամանակ մատուցվող պատարագներին: Ազգային եկեղեցական ծեսերի, տոների, բարոյականության դեմ արշավ է ընթանում: Հայոց պատմության մեջ նման բան չէր եղել, հայոց պատմության մեջ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները միշտ ներդաշնակ են եղել: Շատ բացառիկ դեպքեր են եղել, երբ ինչ-որ խնդիրներ են առաջացել, որոնք շատ արագ լուծվել են: Գործ ունենք թշնամական օրակարգի հետ, որ հայոց եկեղեցու 1700-ամյա նվիրապետական կառույցը ցանկանում են թուլացնել, խորտակել, իսկ դրանով էլ ավելի են թուլացնելու հայ ժողովրդի ազգային ոգին, իմունիտետը և արտաքին սպառնալիքների հանդեպ դիմադրողականությունը»,-ասում է «5165» շարժման անդամը:

Եկեղեցի, կրթություն, մշակույթ: Թիրախավորված են երեք կարևորագույն ուղղություններ: Դրանց թուլացումը հանգեցնելու է պետականության հիմքերի թուլացման: «Սա կոնկրետ արշավ է, նպատակաուղղված ռազմավարական ծրագիր՝ փոխել հայ ժողովրդի ինքնությունը, այդ ինքնության միջից հանել ազգայինին, հոգևորին կարևորություն տալը, հայ ժողովրդին վերածել նյութապաշտ, զուտ կենցաղի, ուտելու, հագնելու և վայելքների մասին մտածող սպառողական հասարակության, որի համար կարևոր չի լինի իր կյանքն իր հայրենիքի հետ կապելը, որի ներկայացուցիչների համար կարևոր չի լինի ազգի համար լավ բան անելու առաքելություն վերագրելը, որի համար խնդիր չի լինի տարածքներ տալը, որովհետև եթե հոգևոր կապը թուլանում է այս հողի ու ջրի հետ, ապա մարդկանց համար խնդիր չի լինում, որ երբ մի տեղ վատանա կյանքը, իրենից տարածք վերցնեն, կգնա ուրիշ տեղ կապրի: Պայքարի իմունիտետը թուլացնում են»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում