Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչն է լինելու հաջորդըԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերումԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Ես չեմ բացառում պшտերшզմի հնարավորությունը Վենեսուելայի հետ. Թրամփ 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում Պարսից ծոցն արյան գույն է ստացել, ինչպես աստվածաշնչյան մարգարեությունում Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Այժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթին ներկայացված լավագույն նախագծերը, ակտիվ մշակման փուլում են․ Իվետա Տոնոյան «600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԵրևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործմանՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԺամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԻնչպես են ծեծում Դոն ՊիպոյինԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա ՍողոմոնյանԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները (տեսանյութ) Փաշինյանը՝ հանուն մի օլիգարխի շահերի Փաշինյանի թափանցիկ ակնարկները երկաթուղու զավթման մասին Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականությունՏարեցներին դարձրել են փորձադաշտ՝ ավելացնելով սթրեսն ու անորոշությունը․ Ցոլակ ԱկոպյանՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատըՀայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ ՄխիթարյանԻնչո՞ւ են ազատվում Շիրակի մարզպետիցՌուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը․ Մարուքյան Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում. Դավիթ ՍարգսյանԱղքատության հաղթահարումը պետք է լինի գերակա նպատակ․ Ավետիք Քերոբյան
Աշխարհ

Դեդ Հասանի միակ հարցազրույցը. «Ապրում եմ հանգիստ, ոչ մեկի չեմ խանգարում, ես հաշտարար եմ»

Մոսկովյան «Комсомольская Правда» թերթը հրապարակել է հատվածներ 2013թ. հունվարի 16-ին սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի հետ տարիներ առաջ արված հարցազրույցից: «Комсомольская Правда»-ն պնդում է, որ դա միակ դեպքն է, երբ Ուսոյանը խոսել է լրագրողի հետ: Մինչ հարցազրույցը ներկայացնելը «Комсомольская Правда»-ի թղթակից Աննա Վելիժանան պատմում է Ուսոյանի հետ հարցազրույցի նախապատմությունը:

«Դեդ Հասանի կերպարով հետաքրքրվեցի հինգ տարի առաջ, երբ սկսեցի լուսաբանել քրեական աշխարհում կատարվող իրադարձությունները: Դեռևս Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի «գահակալության» շրջանում քրեական աշխարհի բազմաթիվ հեղինակություններ (որոնց հետ ես շփվել եմ աշխատանքի բերումով), մեծագույն հարգանքով էին խոսում Յապոնչիկի գորշ կարդինալի` Դեդ Հասանի մասին` նրան ներկայացնելով որպես ամենակարող և անպարտելի մարդու: Ես այն ժամանակ նոր էի սկսում ուսումնասիրել քրեական կլանների միջև կապերը. դա չափազանց հետաքրքիր և գայթակղիչ էր:

Հետաքրքրությամբ էի շփվում օրենքով գողերի հետ ու հասկանում էի, որ որպես այս թեմաները լուսաբանող լրագրող` ինձ համար «բարձրակետը» կլինի եթե ոչ՝ Յապոնչիկի, ապա գոնե՝ նրա «աջ ձեռքի»` Դեդ Հասանի հետ հարցազրույցը: Ինձ շատ էին պատմել, որ Դեդ Հասանը հաճախ է այցելում Մոսկվայի «Барашек» ռեստորան: Եվ մի անգամ, երբ այնտեղ նախատեսված էր Ուսոյանի հանդիպումն ինչ-որ մեկի հետ, ինձ ևս կանչեցին «Барашек»: Ես ակնկալում էի, որ տեսնելու եմ ինչ-որ «հրեշի» (հիշողությանս մեջ էին նրա կերպարի մասին պատմությունները` կարմիր պիջակով, ոսկյա շղթայով): Սակայն ռեստորան մտավ մարմնեղ, սոլիդ տղամարդ, ակնհայտորեն` թանկարժեք, բայց միաժամանակ՝ ճաշակով հագուստով:

Նրան ուղեկցում էին երեք տղամարդիկ` նույնպես նորմալ արտաքինով: Նրանք նստեցին սեղանի շուրջ, քիչ անց նրանց միացան նոր մարդիկ: Թե ինչի մասին էին խոսում, ինձ չհաջողվեց լսել: Բայց տպավորությունն այնպիսին էր, որ զրույցն ընթանում էր հանգիստ, հարգալից մթնոլորտում: Դեդին դիմում էին ընդգծված ակնածանքով: Նա պատասխանում էր ցածր ձայնով, չընդհատելով զրուցակիցներին, ուշադիր լսում էր` միաժամանակ մասնակցելով զրույցին: Ժամանակ առ ժամանակ պատասխանում էր բջջային հեռախոսին և ինչ-որ հանձնարարականներ էր տալիս: Զգացվում էր, որ նա սեփական անձի, խոսքի, շարժուձևի արժեքը գնահատող մարդ է:

Միաժամանակ՝ Դեդն իրեն պահում էր բավականաչափ համեստ, առանց իր անձի վրա ուշադրություն գրավելու: Ու հաստատ նա ինձ ոչնչով չսարսափեցրեց, չնայած ինձ ներշնչել էին, որ հասարակ մահկանացուների համար նույնիսկ նրան մոտենալը վտանգավոր է: Ես տեսել եմ որոշ հանցագործների, որոնք իսկական վախ են ներշնչում: Իսկ «Դեդուշկան» (ինչպես նրան անվանում էին շատ մտերմիկ շրջապատում) միայն դրական էմոցիաներ էր առաջացնում:

Սակայն այդ երեկո ինձ այդպես էլ մոտ չթողեցին Դեդին, քանի որ նա զբաղված էր ավելի կարևոր գործով: Ինձ բացատրեցին, որ դեռ իմ ժամանակը չի հասել:
Ավելի ուշ լրագրող Մաքսիմ Գլադկինն ինձ համոզեց, որ կարողացել է հարցազրույցի նախնական պայմանավորվածություն ձեռք բերել Դեդի հետ: Ես, իհարկե, սկզբում չէի հավատում, որ դա իրականություն կդառնա: Բայց համաձայնեցի մասնակցել դրան: Դա տեղի ունեցավ օդանավակայանում: Ուղևորների անցուդարձի մեջ սկզբում ես նույնիսկ չնկատեցի Ուսոյանին: Նա բացարձակապես իր վրա ուշադրություն չէր սևեռում, քայլում էր գլխահակ, ծանր քայլվածքով: Մաքսիմ Գլադկինը մոտեցավ Ուսոյանին այն պահին, երբ նա բարձրանում էր սանդուղքով:

Դեդի թիկնապահը ցանկանում էր խոչընդոտել Մաքսիմին, բայց Ուսոյանը հայացքով հասկացրեց, որ ամեն ինչ կարգին է և վտանգավոր ոչինչ չկա: Նա ուշադիր լսեց Մաքսիմին, հարցազրույց տալու նրա խնդրանքը: Սկզբում Դեդը վերցրեց Մաքսիմի այցեքարտը, ասաց, որ կմտածի: Բայց Գլադկինը չէր ընկրկում և ընթացքում հարցեր էր ուղղում Դեդին (նրան արդեն մոտեցել էր օգնականը` տեսախցիկով): Ի վերջո, Ուսոյանը համաձայնեց պատասխանել հարցերին: Չնայած նրա թիկնապահները պատրաստ էին հենց այդ պահին պատժել համարձակ լրագրողին:

Ես շարունակում էի հետևել իրադարձություններին` առանց միջամտելու: Ավելի ուշ Գլադկինն ինձ ցույց տվեց իր բացառիկ վիդեոհարցազրույցը Դեդ Հասանի հետ: Մաքսիմն այդպիսով դարձավ միակ լրագրողը, ում հաջողվել էր անձամբ զրուցել «քրեական արքայի» հետ: Ստորև ներկայացնում եմ այդ հարցազրույցից որոշ հատվածներ:

– Ասլան Ռաշիդովիչ, ի՞նչ է այսօր կատարվում գողական աշխարհում:

– Ես արդեն հեռու եմ դրանից: Մենք խաղաղասեր մարդիկ ենք, ոչ մեկի չենք խանգարում: Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, որպեսզի չլինի ամենաթողություն: Ապրում ենք հանգիստ:

– Այդ Դո՞ւք եք Ձեզ համարում հաշտարար մարդ:

– Այո, իհարկե, ես ապրում եմ հանգիստ, ոչ մեկի չեմ խանգարում, ես խաղաղասեր եմ:

– Ձեր քրեական կենսագրությա՞մբ եք պատրաստվում մարդկանց հաշտեցնել:

– Իսկ ի՞նչ կարող եմ անել: Ես ծեր եմ արդեն, շատ բան եմ տեսել կյանքում, գիտեմ՝ ինչ եմ ասում:

– Իսկ Ջեմին հիշո՞ւմ եք (Ջեմը` Եվգենի Վասինը, օրենքով գող էր, ով մահացել է Խաբարովսկի ժամանակավոր պահման մեկուսարանում` 2001 թվականին.- «К.П.»):

– Մենք նրա հետ Տոբոլսկում ենք նստել: Հետո ես այցելում էի նրան` ծննդյան օրերին. ակորդեոն, հանգիստ… Նա չափազանց պարկեշտ մարդ էր:

– Նա օրենքով գող էր, ի՞նչ պարկեշտության մասին է խոսք:

– Դա դատարկաբանություն է: Եթե երեխային մեկը սպանել է, դրա գլուխը կկտրենք: Կա Աստված, կա արդարադատություն, և այն կվերականգնվի:

– Ձեր գողական արդարությամբ Աստծուն հավատո՞ւմ եք:

– Այս տարիքում` այո: Կյանքը խաղ է: Բռնիր գողին, խնդրեմ: Բռնեցին, դրանից հետո էտապով կգնաս: Իսկ այնտեղ սկսում ես գրքեր կարդալ: Գիտես, պետք է իմաստուն գրքեր կարդալ և խելացի կինո դիտել և չիջնել այն մարդու հոգեվիճակին, որի համար գլխավորը միայն գողանալն է: Պետք է զարգանալ:

– Դուք զարգացել եք, լուրջ հեղինակություն ունեք:

– Մեր աշխարհն այլ է:

– Ի՞նչ եք մտածում Զախարիա Կալաշովի ձերբակալման մասին (Կալաշովը` Շակրո կրտսեր մականվամբ, հանցավոր խմբավորման պարագլուխն էր, ով 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել Իսպանիայում` փողերի լվացման համար- «К.П.»):

– Այն, ինչ կատարվեց, սխալ էր: Նա այնքան մարդկանց է օգնել, որ երբեք չի մոռացվի: Բայց այն, որ նրան ձերբակալել են Իսպանիայում, սխալ է: Նա շատ թշնամիներ ունի, ցեխոտում են նրան, հենց այնպես:

– Նրան համարում էին կնքահայր, իսկ Ձեզ` երկրորդը՝ նրանից հետո:

– Ճիշտ չէ: Ոմանց ձեռնտու է սևացնել մարդուն և խլել այն, ինչ նա ունի Ռուսաստանում: Չէ՞ որ նա գործարար էր: Մի խոսքով, չարակամներ շատ կան:

– Իսկ Դուք չե՞ք ցանկանում Կնքահայր լինել:

– Ես թոշակառու եմ, ապրում եմ թոշակով:

– Դուք անկեղծորեն միայն թոշակո՞վ եք ապրում:

– Համարյա:

– Օպերատիվ տեղեկությունների համաձայն, Կալաշովի ձերբակալմամբ մերկացվեց քրեական աշխարհի ղեկավարությունը:

– Այն, ինչ ասվում է Կալաշովի մասին, դա սև է, դա վատ է: Նա լավ, բարի մարդ է, գողերի հետ աշխատել է, բայց դա էլ է նորմալ: Ինչո՞ւ որևէ մեկը չի հարցնում. այն, ինչ մեկին կարելի է, մյուսներին չի՞ կարելի: Այդպես էլ Շաքրոն և ես: Նա որպես գող՝ վատ վարվեց` Թբիլիսիում իր համար ամրոց կառուցելով: Ավելի համեստ է պետք լինել:

– Բայց չէ՞ որ Դուք էլ Տվերսկոյի վրա եք ապրում՝ ոչ հենց այնպես:

– Ես ապրում եմ համեստ, որևէ մեկին չեմ վնասում: Ուզում եմ հանգիստ ապրել կյանքիս մնացած հատվածը…
Այդ ժամանակ Ուսոյանը փորձում էր տպավորություն ստեղծել, որ որևէ կապ չունի քրեական աշխարհի հետ: Ես նրան գրեթե հավատացի: Հետագայում ես խորապես հիասթափվեցի՝ լուսաբանելով քրեական կլանների կյանքը: Հավատացեք, դրանում որևէ «գողական ռոմանտիզմ» չկա, որի մասին պատմվում է գրքերում ու սերիալներում: Նրանք բոլորն ապրում են` ինչպես վառոդով տակառի վրա: Նրանց գործերը դաժան են: Եվ, ինչպես ցույց է տալիս կյանքը, նրանցից քչերն են մահանում բնական մահով»: