Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Սկզբում սպառնում է, իսկ հետո գործում. Նաիրի Սարգսյանը՝ Ալիևի և Փաշինյանի հակասական հայտարարությունների մասին

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Հայաստանի Հանրապետության վարչապետն Ազգային ժողովում հայտարարում է, թե Ադրբեջանը կանգ է առնելու Հայաստանի լեգիտիմ սահմանների վրա, և լեգիտիմությունն է մեր քաղաքական, դիվանագիտական, պաշտպանական ռազմավարության հիմքը:

Ընդգծեմ, որ խոսքն այն Ալիևի մասին է, որն ընդհամենը օրեր առաջ հայտարարում էր, թե՛ Ջերմուկն իրենց քաղաքն է, թե՛ Սևանն իրենց «Գյոկչա» լիճն է, թե՛ «Էրիվանը» Արևմտյան Ադրբեջանի՝ իրենց հայրենիքի մայրաքաղաքն է ու նշում, որ իրենք պետք է վերադառնան իրենց տարածքներ։

Խոսքը նաև այն Ալիևի մասին է, որն ԱՐԴԵՆ երկար ժամանակ է՝ ինչ խախտել է ՀՀ պետական սահմաններն ու օկուպացրել Հայաստանի Հանրապետության շուրջ 200 կմ ինքնիշխան տարածք։

ՀՀ վարչապետի ելույթը, և մեր երկրի շուջ ձևավորված իրականությունն այնքան իրարամերժ են, որ հստակ կարող ենք փաստել՝ Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից կամ էլ գործ ունենք հակապետական մտածողության հետ։

Մտածել, թե Նիկոլ Փաշինյանի այս ելույթը լսելուց հետո Ալիևն իսկապես կզսպվի, և այս հայտարարությունը կստիպի նրան հետ կանգնել ՀՀ-ի վրա հարձակման մտքից, միամտություն է։ Այն էլ այն դեպքում, երբ վերջինս օրեր առաջ էր բաց տեքստով սպառնում Հայաստանին։
Գուցե շատերն առաջ տանեն այն թեզը, որ Փաշինյանը չի կարող ագրեսիվ խոսել, որովհետև Ալիևը հենց դրան էլ սպասում է՝ նոր ագրեսիա ձեռնարկելու, դրա լեգիտիմությունն ապահովելու համար, բայց մեր փորձն արդեն իսկ ցույց է տվել, թե ինչի է բերում խեղճի, վախեցածի քաղաքականությունը։

Եվ խոսքն ամենևին էլ սպառնալու մասին չէ։ Սպառնալուց, ողորմելի շողոքորթությունից բացի էլի տարբերակներ կան։ Ի պատասխան Ալիևի՝ համաշխարհային հանրության հետ կարելի է խոսել ճշմարտության և արժանապատվության լեզվով, անարձագանք չթողնել ՀՀ-ի նկատմամբ նախապատրաստվող ոտնձգությունների ներկա բարոյահոգեբանական «վարժությունները»։

Ի վերջո, վերջին մի քանի տարում Ալիևի գործելաոճը չի փոխվել՝ սկզբում սպառնում է, իսկ հետո գործում։

Ալիևը բոլորից լավ է հասկանում, որ իր համար նպաստավոր ժամանակ է եկել ՀՀ-ից ամեն բան վերցնելու համար և դրանից ամեն կերպ օգտվելու է:

Այո, Հայաստանը ագրեսոր պետություն չէ, բայց մենք պետք է ռեալ նայենք իրականությանը։ Զիջումներով, բոլոր կարմիր գծերը սպիտակ դարձնելով՝ պետություն չենք փրկի։

Ամեն օրը, ամեն վայրկյանը կարևոր է դիվանագիտություն զարգացնելու, հայանպաստ քաղաքականություն կառուցելու, ՀՀ սահմանները, բանակը, տնտեսությունը հզորացնելու համար, եթե չենք ուզում «փոշիանալ» մեր «հարևանների» նպատակների ճանապարհին։

Իսկ դրա փոխարեն հիմա ի՞նչ ունենք՝ ողջ Մերձավոր Արևելքը եռում է պատերազմի նախաշեմին, բացառիկ սուր իրավիճակ է ստեղծվել Իրանի շուրջ, իսկ ՀՀ վարչապետը, որպես ՀՀ անվտանգության՝ իր քաղաքականության հիմք դիտում է «լեգիտիմություն» հասակացությունը: