Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ Զաքարյան
Հասարակություն

Փաշինյանը մի քանի օրյա լռությունից հետո վերջապես որոշել է պատասխանել Ալիևին

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մի քանի օրյա լռությունից հետո վերջապես որոշել է պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և այլ պաշտոնյաների, հայտարարել, թե վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում է լրջագույն հարված խաղաղության գործընթացին։

Այն, որ Բաքուն զգալի ավելացրել է իր ախորժակը Հայաստանի իշխանությունների թուլակամության և տկարամտության հետևանքով, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։

Փաշինյանն այժմ ինքն էլ հասկանում է, որ լրջագույն խնդիրներ է առաջացրել թե՛ Հայաստանի և թե՛ հենց իր համար՝ Խաղաղության խաչմերուկ առաջ մղելով որևէ կերպ չի բարելավել Հայաստանի դիրքերը, ընդհակառակն ավելի լուրջ վնաս է հասցրել։ Այժմ էլ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է թե՛ անկլավներին և թե՛ Զանգեզուրի միջանցքին, մասնավորապես հայտարարել, թե Ադրբեջանի կողմից չորս անկլավների հարցերի բարձրացմանը զուգահեռ, Հայաստանն էլ 32 գյուղերի հարցն է բարձրացնում։ Թե որոնք են այդ գյուղերը, Փաշինյանն իհարկե չի նշել։

Հայտարարել է նաև, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Զանգեզուրի միջանցք տալու որևէ պարտավորվածություն չունի։ Զանգեզուր բառն իհարկե, եռակողմ հայտարարության մեջ գրված չէ, սակայն Փաշինյանն իր ձեռքով է ստորագրել հաղորդակցությունները բացելու պարտավորությունը՝ ընդ որում վերահսկողությունը հանձնելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը։ Այժմ հայկական կողմը կտրականապես հրաժարվում է միջանցքային տրամաբանությունից, ինչն իհարկե, ամենևին էլ չի բարձրացնում Հայաստանի գործող իշխանությունների հնարավորությունները։ Հայաստանին վաղուց այլևս վերաբերվում են ոչ թե սուբյեկտի, այլ օբյեկտի և հարաբերություններն էլ կառուցում են հենց այդ տրամաբանությամբ։

Գործող իշխանությունների պարագլուխն ընդամենը նպատակ ունի հերթական անգամ մեղքն իր վրայից մի կողմ նետելու և կրկին քավության նոխազներ փնտրելու՝ Հայաստանի դեմ իր դավադիր քաղաքականության պատասխանատվությունից հրաժարվելու նպատակով։

Մանուկ Գրիգորյան