Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Հասարակություն

Ստերի, սուտ խոստումների, կեղծումների ևս մեկ «յոթնյակ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական ստերի «յոթնյակներ» առանձնացնելու հարցում միակ բարդությունը ընտրություն կատարելն է: Ինչ նկատի ունենք: Մի վարչապետի, մի իշխանության պարագայում, որ ստում է 24/7 ռեժիմով, այսինքն՝ շուրջօրյա և առանց հանգստյան օրերի, ստերը, սուտ խոստումները, կեղծ հայտարարություններն արձանագրելն ու ներկայացնելը բարդ չէ: Բարդ է այդ անվերջանալի թվացող շարանից «յոթնյակ» առանձնացնելը: Բայց փորձենք, ավելի ճիշտ՝ շարունակենք: Եվ այսպես. առաջինը՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին Վանաձորում պաշտոնապես բացվեց կոմպոզիտային բալոնների արտադրության առաջին հոսքագիծը:

Արտադրություն հիմնողը «Ռադ Սանե Վաշմիր գրուպ» ՍՊԸ-ն էր, բայց դեպքն ուշադրություն գրավեց այն առումով, որ այդ «պաշտոնական բացմանը» պաշտոնապես մասնակցում էր անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ բացի դրանից՝ նույնքան պաշտոնապես խոսվեց այն մասին, որ այդ ձեռնարկությունը «հայկական ավտոմեքենաներ» է արտադրելու, ավելի ճիշտ՝ այդտեղ ավտոմեքենաներ են հավաքելու: Դրանից ընդամենը 9 ամիս անց՝ 2020 թ. սեպտեմբերի 16-ին, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ այդ գործարանի ճակատագիրը, նշելով, որ այն փակվել է:

Փաշինյանը ԱԺ-ում այդ հարցին պատասխանելիս դրսևորվեց ստի ողջ հմայքով. «Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարա՞ն եմ բացել: Բացե՞լ եմ, իրո՞ք: ...Փաստորեն, Վանաձորում մեքենաների արտադրության այն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է, շատ լավ է»: Փաշինյանն ավելորդ համեստություն է անում: Դա ոչ թե «շատ լավ է», այլ ուղղակի աննման: Ուստի շարունակենք: Երկրորդը՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ին ընտրարշավի ընթացքում Ալավերդիում ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ խմելու ջուրը (սակագինը) մինչև 2024 թվականը չի թանկանալու: Բայց փաստը համառ բան է: Իսկ փաստն այն է, որ Փաշինյանի այդ խոստումից հետո Հայաստանում խմելու ջրի սակագինը երկու անգամ թանկացել է. 2022 թ. հունվարի 1-ից՝ մոտ 20 դրամով, իսկ 2023 թ. հունվարի 1-ից՝ 9 դրամով: Ճիշտ է, առաջիկա հունվարի 1-ից նախատեսվում է, որ սակագինը կնվազի մոտ 2,5 դրամով, բայց... արդեն համարյա 30 դրամանոց թանկացումից հետո: Այն էլ ասենք, որ այս տարիներին դրամն արժեզրկվել է, ինչն ավելի շոշափելի է դարձնում թանկացման ծանրությունը:

Երրորդ. նույն 2018 թվականի հուլիսի 20ին մամուլի ասուլիսում Փաշինյանը, իր գործելակերպին համապատասխան, հայտարարեց, թե նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել՝ թոշակ բարձրացնելու համար: Ասել կուզի՝ ինքն ու իր կառավարությունը երբեք ու երբեք նման բան չեն անի, չէ՞ որ իրենք «նախկիններ» չեն, «նախկինների թայը» չեն: Իսկ փաստերը հուշում են, որ Փաշինյանի կառավարությունը մեր երկրի պարտքն ավելացրել է ավելի քան 5 մլրդ դոլարով՝ այն հասցնելով 11,3 միլիարդի: Այսինքն, եթե անցած 27 տարիներին (1991-2018 թթ.) բոլոր նախորդ կառավարությունները մոտ 6 միլիարդ պարտք էին կուտակել, ապա Փաշինյանն ու իր կառավարությունն ընդամենը 5 տարվա մեջ այն գրեթե կրկնապատկել են: Այդ թվում՝ երկրի պարտքը ավելացրել են նաև թոշակներ, աշխատավարձեր, նաև՝ թիմակիցներին ուռճացված պարգևավճարներ տալու համար:

Չորրորդ. առանձնացված «յոթնյակի» այս մի էպիզոդը կարելի է պատկերավոր ձևակերպել այսպես. «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Ով հասցրել է մոռանալ, հիշեցնենք, որ սա հենց իր՝ Փաշինյանի արտահայտությունն է: Ինքը՝ Փաշինյանը, ժամանակին «կատու էր պատռում» զանազան ամբիոններից, իսկ «թավիշի» հետևանքով վարչապետ կարգվելուց հետո հրապարակում ունեցած ելույթում (8 մայիսի, 2018 թ.) բացականչում էր. «Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ: Նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը»: Իրականությունն այն է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ինչպես մեր տարեցները կասեին, «աչքի սուրմա թռցնողի» նման վայրկյան իսկ չի կորցնում նորանոր տուգանքներ, տույժեր, հարկեր ներդնելու և կիրառելու համար: Աղամանի տուգանք, ծխախոտի տուգանք, դիմակի տուգանք: Միայն դիմակների համար մի քանի ամսվա մեջ Հայաստանում երևի ավելի շատ մարդ է տուգանվել, քան նախկինների իշխանության ժամանակ տուգանվում էին, ասենք, մի 5 տարվա մեջ: Ցանկը շատ երկար է ու սպառնում է առաջիկայում ավելի երկարել: Այնպես որ, Փաշինյանի ու նրա իշխանության համար քաղաքացին ոչ միայն պարզապես «տուգանքի մատերիալ է», այլ տույժ-տուգանքի, կներեք, «կթու կով»:

Հինգերորդ. 2018 թվականի նոյեմբերի 15-ին, երբ որոշված էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, Փաշինյանը հայտարարեց, թե՝ «...նախկինից հայտնի ավանդույթներ են եղել, երբ այս օրերին մասնավորապես հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական պրոցեսների մեջ, պետք է բացառել դա, և պետք է այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար»: Կարելի է այլ նմանօրինակ հայտարարություններ հիշեցնել: Բայց փաստն այն է, որ ինչպես այդ ու հատկապես մյուս բոլոր ընտրություններում՝ թե՛ 2021-ի արտահերթ, թե՛ ՏԻՄ, Փաշինյանի իշխանությունը չարաշահել է բոլոր հնարավոր ու անհնար վարչական լծակները, ռեսուրսները, դե, իսկ հանրակրթական համակարգն ուղղակի ընկղմել է ընտրական պրոցեսների մեջ, ներառյալ աշակերտներին: Ավելին, նույնիսկ ոչ նախընտրական հանդիպումների ժամանակ են դեռահասներն ու երեխաները ներգրավվում... նույնիսկ ինչ-ինչ նյութական շահախնդրություն հարուցելով: Փաշինյանի նման հանդիպումներից հետո տարածվող նոր հեռախոսատուփերով երեխաների լուսանկարները և նմանօրինակ արձանագրումները՝ վկա:

Վեցերորդ. Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2019 թվականի օգոստոսի 5-ին ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունն սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ»: Փաստերը այլ բանի մասին են աղաղակում: Նիկոլ Փաշինյանն այն վարչապետն է, որ ուղղակիորեն միջամտում էր մարդկանց կալանավորել-չկալանավորելու դատական հարցերին (խայտառակ ու հանրահայտ գաղտնալսումը՝ վառ օրինակ): Իսկ օրենքի առաջ բոլորի հավասարության մասին նրա խոսքերն ուղղակիորեն ծիծաղելի են: Օրինակնե՞ր... Ինչքան ուզեք, բայց, ինչպես ասվում է, «տես՝ լրահոսը»:

Եվ վերջապես՝ յոթերորդը (այսօրվա համար). Արցախում նույն ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարեց. «Անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ և, հետևաբար, այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների և իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների և իղձերի արտահայտողը»: Նրան, ի դեպ, ոգևորված ծափահարում էին Արցախում... 2019-ին... օգոստոսին...: Ծանր նստեցին այդ ծափերը բոլորիս ու առաջին հերթին հենց արցախցիների վրա՝ պատերազմ, հայրենազրկում, Փաշինյանի կողմից Արցախի ուրացում, Արցախի հայաթափում, Արցախն ադրբեջանական հանցախմբին նվիրել...: Իրականության ու Փաշինյանի ստահոդ հայտարարությունների խզվածքն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք չկա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում