Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար
Հասարակություն

Հայաստանում նկատելի է աշխատանքի ոլորտում առկա զարգացումները․ Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է աշխատանքի միջազգային համաժողով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի մասնակցությամբ։
 
Միջոցառմանը մասնացել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Արաբական Միացյալ Էմիրությունից, Կատարի Պետությունից, Հնդկաստանի Հանրապետությունից, Շվեդիայից, Սինգապուրից, Ուզբեկստանի Հանրապետությունից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից։
Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարևորելով աշխատանքի դերը քաղաքակրթության և զարգացման հիմքում՝ վարչապետն աշխատանքի գործոնը դիտարկել է նաև որպես մարդկանց ներուժի իրացման և բացահայտման հնարավորություն։
 
«Աշխատանքի ու աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերը, իհարկե, մեծ մարտահրավերներ են պարունակում իրենց մեջ, և ինչպես նման դեպքերում ասվում է՝ նաև մեծ հնարավորություններ։
 
Իհարկե, շահող են դուրս գալիս այն երկրները և հասարակությունները, ովքեր կարողանում են հասցեագրել ի հայտ եկած մարտահրավերները և հակասությունները: Բացի գլոբալ մարտահրավերներից, Հայաստանի Հանրապետությունը՝ մենք էլ մեր հերթին ունենք մեր տեղային մարտահրավերները, որոնք կապված են սոցիալական քաղաքականության և աշխատանքի քաղաքականության հետ: Ընդհանարապես՝ ամենամեծ մարտահրավերն այն է, որ առաջինը՝ պետությունը և հասարակությունն աշխատանքի միջոցով կարողանան իրացնել զարգացման իրենց պոտենցիալը, երկրորդը, որը նույնքան կարևոր է, որ անհատը աշխատանքի մակարդակում կարողանա զարգացնել և բացահայտել իր պոտենցիալը: Միշտ չէ, որ այս երկու անհրաժեշտությունները համընկնում են, որովհետև խնդիր մեկ՝ այնպես անել, որ մարդիկ աշխատելու հնարավորություն ունենան և խնդիր երկու՝ այնպես անել, որ մարդիկ ունենան այնպիսի աշխատանքով զբաղվելու հնարավորություն, որն իրենց համար հաճելի է, որն իրենց համար ապահովում է որոշակի կենսամակարդակ և պոտենցիալի որոշակի բացահայտում ու զարգացում»,- նշել է վարչապետը։
 
Ողջունելով ներկաներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է համաժողովի անցկացման դերը, որը մեկ հարկի ներքո համախմբելով ոլորտում կարևոր ներդրում և ասելիք ունեցող ներկայացուցիչների, հնարավորություն է տալիս քննարկել սոցիալական արդարության խթանման մեխանիզմներն ու աշխատանքի ապագայի տեսլականը, ինչպես նաև անդրադառնալ ոլորտային խնդիրներին ու դրանց լուծման եղանակներին։
 
«Հայաստանի Հանրապետությունը, որպես իր քաղաքականության մշակման և իրականացման հիմնական ուղենիշ, հիմք է ընդունել Աշխատանքի միջազգային կազմակերպության չափորոշիչներն ու սկզբունքները՝ նպատակ ունենալով ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար։ Ըստ այդմ, ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում հենց այս գաղափարն է, որը մարդուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրած աշխատանքով՝ ազատության, արդարության, անվտանգության և մարդկային արժանապատվության հարգանքի պայմաններում»,- նշել է նախարարը։
 
Գիլբերտ Հունգբոն իր ելույթում ասել է, որ չնայած առկա մարտահրավերներին և դժվարություններին, Հայաստանում նկատելի է աշխատանքի ոլորտում առկա զարգացումները։ Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենը կարևորել է նաև աշխատանքի ոլորտում տեխնոլոգիաների զարգացման դերը, որոնք կարող են մեծապես նպաստել մարդկանց կյանքի որակի լավացմանը։
«Հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով մեծանում է գործազրկության մակարդակը, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ հաղթահարենք այս իրավիճակը։ Տեխնոլոգիաների զարգացումը ևս կարող է նպաստել մարդկանց կյանքի որակի լավացմանը։ Այս գործում շատ կարևոր է արհեստական բանականության դերը, որը կխթանի աշխատաշուկայի զարգացումը»,- նշել է Հունգբոն։
 
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի է ունեցել «Սոցիալական արդարությունը գլոբալ վերափոխումների ժամանակաշրջանում» թեմայով դավոսյան ձևաչափով քննարկում, որը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Քննարկմանը բանախոսել են նախարար Նարեկ Մկրտչյանը, Աշխատանքի Միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Կատարի Պետության աշխատանքի նախարարության արտագաղթած աշխատողների հարցերով փոխքարտուղարի օգնական Շեյխա Նաջվա բինթ Աբդուլ Ռահման Ալ Թանին։
 
Միջոցառման երրորդ հատվածում իրականացվել է երեք պանելային քննարկում․ «Սոցիալական արդարությունն ու կանանց տնտեսական հզորացումը» թեմայով քննարկումը վարել է ՀՀ փոխվարչապետ Մ․ Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանը, «Սոցիալական արդարությունն ու աշխատանքի ապագան» թեմայով քննարկումը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և «Զարգացող աշխատաշուկայի մարտահրավերներն ու սոցիալական արդարությունը» թեմայով քննարկումը վարել է «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր Տիգրան Ջրբաշյանը։ Բանախոսները քննարկել են համաշխարհային, տարածաշրջանային և ազգային աշխատաշուկաների մարտահրավերներն ու հնարավորությունները․ վերջիններս անդրադարձել են նաև գլոբալ վերափոխումների ժամանակաշրջանում սոցիալական արդարության ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ու աշխատանքի ապագայի տեսլականին։