Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. Փաշինյան
Հասարակություն

«Հիմա ինչ էլ անենք, ապրենք ու ժպտանք, միևնույնն է, այլևս լիարժեք չենք». տանկիստ Դավիթ Դանիելյանն անմահացել է պատերազմի վերջին օրը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրահատուկ երեխա էր, այնպես չէ, որ իմ տղան է, դրա համար եմ ասում: Իրեն բոլորն են սիրել՝ բարեկամ, հարևան, յուրաքանչյուրը, ով իրեն ճանաչել է: Իր ներսում կարծես առանձնահատուկ մի բան լիներ, ինչը որևէ մեկին անտարբեր չէր թողնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի մայրիկը՝ տիկին Քրիստինեն:

Հավելում է՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: «Ե՛վ կատակ էր անում, բոլորին ծիծաղեցնում, և՛ մեկ էլ լրջանում: Իրեն ամեն միջավայրում լավ էր պահում, տղամարդ տղա էր»: Նշում է՝ որդին իր նման շատ էր սիրում հումանիտար առարկաներ՝ Պատմություն, Աշխարհագրություն և այլն: «Միասին ֆիլմեր էինք դիտում, գրքեր կարդում: Շատ խելացի երեխա էր: Դպրոցում լավ էր սովորում, բայց իր երազանքը ֆուտբոլիստ դառնալն էր, սպորտ շատ էր սիրում: Երևան էր գնում՝ «Ալաշկերտ» ակումբ, հետո էլ՝ Մասիս, հաճախում էր ֆուտբոլի: Մի քանի ամիս բռնցքամարտի է գնացել, նկարչական խմբակ է հաճախել, ամեն տեղ ուզում էր գնալ: Շտապում էր ամեն ինչ հասցնել: Փոքրուց միշտ ասում էր՝ կդառնամ հայտնի ֆուտբոլիստ, բայց գյուղում էինք ապրում, և գնալ-գալը մի քիչ դժվար էր, իհարկե, իր համար ամեն ինչ անում էինք, բայց եթե Երևանում ապրեինք, ավելի հեշտ կլիներ»:

2016 թ.-ին Դավիթն ընդունվում է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: «Չորրորդ կուրսում էր սովորում, պրակտիկան էլ մեր դպրոցում էր անցնում: Քույրիկներին տանում էր դպրոց, փոքրին տուն բերում: Ես էլ իրեն ասում էի՝ կգնաս բանակ, կզորացրվես ու կշարունակես ուսումդ: Բայց Դավիթս ասում էր՝ կգամ, կաշխատեմ ու պապային կօգնեմ, թող քույրիկս սովորի: Ձգտում էր նաև աշխատելուն, տարբեր տեղերում աշխատում էր, որ իր գումարն ունենար: Մենք էինք իրեն ասում՝ ուսանող ես, մի՛ աշխատիր, հանգստացի՛ր, բայց աշխատում էր, իր ձեռքի գումարը պետք է ունենար, դեռ մի բան էլ մեզ օգներ»: Դավիթի մանկությունն ու պատանեկությունն անցել է Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղում: Մայրիկն ասում է՝ որդուն հաճախ էր ասում՝ կմեծանաս, քաղաքում բնակարան կգնես, կտեղափոխվես, բայց Դավիթն այլ նպատակներ ուներ՝ մա՛մ, մեր գյուղից լավը չկա: Շատ էր սիրում գյուղը: 2019 թ. դեկտեմբերի 24-ին բանակ զորակոչված Դավթի ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրում՝ տանկային վաշտում: Դավիթը տանկի նշանառու էր:

2020 թ. հունիսին տեղափոխվում է, մայրիկի խոսքով, «իր սիրելի Մատաղիսը». «Ապրիլ յան պատերազմից հետո միշտ ասում էր՝ գնամ բանակ, ընկնեմ Մատաղիս-Թալիշ. կարծես մի բան զգար երեխես: Շատ էր ուզում ծառայել: Երբ Դավիթս փոքր էր, շատ էի ասում՝ իմ տղեն որ մեծանա, պատերազմ կլինի: Հիմա ինձ հաճախ են ասում՝ ինչո՞ւ էիր նման բան խոսում: Մի քանի անգամ էլ Դավիթն է ինձ ու սկեսուրիս ասել՝ գնալու եմ բանակ ու էլ չգամ, չեմ կարող ասել, թե ինչու է նման բան ասել: Ապրիլ յան պատերազմից հետո Դավիթը հաճախ էր շեշտում՝ մա՛մ ջան, գնալու եմ տղերքի վրեժը լուծեմ, գնալու եմ Մատաղիս, Թալիշ: Սիրով էր ծառայում, գոհ էր ամեն ինչից: Ի դեպ, տարկետման հնարավորությունից հրաժարվեց ու գնաց բանակ: Վերջին կուրսում էր սովորում, մեկ կիսամյակ էր մնացել: Զինկոմիսարիատում և քոլեջում իրեն ասել էին, որ կարող է տարկետում ստանալ, ուսումն ավարտել, հետո զորակոչվել ծառայության, բայց հրաժարվեց՝ մա՛մ ջան, շուտ գնամ, շուտ գամ: Շտապում էր»: 44-օրյա պատերազմի սկսվելու օրը Դավթի 19-ամյակն էր:

«Ամեն օր զանգել է, մեզ հետ խոսել: Միայն երեք օր չի զանգել, երբ դիրքեր էին պահում և վտանգավոր էր: Ինձ զգուշացրել էր՝ մա՛մ, մի քանի օր չեմ զանգելու: Շատ անհանգիստ էի: Վերջին զանգը նոյեմբերի 7-ին էր: Այդ օրը շատ տխուր էր, իրեն ասացի՝ ամեն ինչն ավարտվի, ձեզ ծանրոց կուղարկեմ, քեզ, տղերքին ամեն ինչ կուղարկեմ: Ասաց՝ «մա՛մ, մեր մոտ ո՞ւր կուղարկես»: Երկու անգամ կրկնեց այս միտքը: Արձագանքում էի՝ վերջը պիտի ավարտվի պատերազմը, պատասխանեց՝ է՜հ, մա՛մ ջան: Զգացի, որ երեխես մի բան զգում է: Դեպքը եղավ նոյեմբերի 9-ի լուսադեմին, վեց տղաներով գնացել են հացի, ԱԹՍ-ն հարվածել է, վեցն էլ զոհվել են: Պատերազմի մասին շատ չէր խոսում, միշտ ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ «տոչնի» է, չմտածես: Ես էլ իրեն էի ասում՝ հաղթելու ենք, Դավո՛ ջան»: Զինակից ընկերներից է Դավթի ընտանիքն իմացել, որ որդին պատերազմի 44 օրերի ընթացքում հասցրել է շատ վայրերում լինել: Մատաղիսում առաջին վեց օրն է եղել, այն էլ՝ շրջափակման մեջ, հետո՝ Թալիշ, Դրմբոն, Մարտակերտ, Բալուջա, որտեղ «Քաջարի մարտիկ» կրծքանշան է ստացել: Դավիթն անմահացել է Մարտունիում նոյեմբերի 9-ին: Օրեր անց Դավիթն արդեն «տանն էր», մայրիկն ասում է՝ «տեսել եմ երեխուս բոլոր վերքերը»:

Դավիթը երկու քույրերի ավագ եղբայրն է: Երբ մայրիկին հարցնում եմ, թե որտեղից է ուժ ստանում կյանքը շարունակելու համար, արձագանքում է՝ Աստված ու իմ տղան ուժ տվեցին ապրելու: «Նոյեմբերի 7-ին ինքնազգացողությունս վատացավ, ու, չգիտեմ ինչու, ասացի, որ ատում եմ նոյեմբերի 9-ը: Բոլորը զարմացան, թե ինչու նման բան պետք է ասեմ: Նոյեմբերի 9-ին, երբ որդուս դեպքը եղավ, ես զգացել եմ: Տանից դուրս եկա, քայլում էի դրսում, նայեցի ճանապարհին՝ Տեր Աստված, կլինի՝ տղես այս ճանապարհով նորից տուն գա, իրեն եմ սպասում, ու նայեցի երկնքին: Երկինքն ինձ այնպես «քաշեց»: Սկսեցի աղոթել: Սկեսուրիս ասացի, որ երկու օրից երեխես գալու է: Երկու օրից՝ նոյեմբերի 11-ին, տղայիս բերեցին: Մենք ընկերներ էինք, շատ կապված էինք իրար հետո: Հիմա ինչ էլ անենք, ապրենք ու ժպտանք, միևնույնն է, այլևս լիարժեք չենք: Ամեն վայրկյան, անգամ քնած ժամանակ հոգով ու սրտով իր հետ եմ: Միշտ զրուցում եմ իր հետ: Երազներիս գալիս է, իրեն տեսնում եմ, գրկում, դրանով եմ ապրում»:

Պատերազմի դաշտում Դավիթը հասցրել է անգամ կնքահայր դառնալ, զանգահարել է տուն և մեծ ոգևորությամբ հայտնել նորությունը: «Ասաց՝ մա՛մ, քավորիս կասես, որ քավոր եմ դարձել: Իր սանիկը ողջ է, շատ ուրախ եմ դրա համար: Սեպտեմբերի 27-ի գիշերը հրամանատարը տագնապի իմիտացիա է անում, տղաներն արթնանում են, բայց պարզվում է, որ Դավթի ծնունդն են շնորհավորում: Լուսադեմին սկսվում է պատերազմը: Առաջինը տանկային վաշտն է մարտի նետվում, զինվորների աչքի առաջ իրենց հրամանատարը զոհվում է: Զրույցների ժամանակ մեծ ափսոսանքով խոսեց նրա զոհվելու մասին: Իսկ մի օր էլ ասաց՝ մա՛մ, կարող ես հպարտանալ ինձանով, գիտե՞ս, թե քանի հոգու կյանք եմ փրկել, մա՛մ, ում սիրտը բաբախում էր, շալակած տանում էի: Իր ընկերները մեր տան մշտական հյուրերն են՝ դասընկերները, կուրսեցիները, զինակից ընկերները: Միշտ ուրախանում եմ, երբ գալիս են, ինձ թվում է, որ հիմա իրենց հետ իմ տղեն էլ տուն կմտնի»:

Հ. Գ. - Դավիթ Դանիել յանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Հովտաշատի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում