Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին. Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին և խորհրդարանին Թույլ կառավարման պատճառով բարձրանում են գները. «Մեր ձևով» ժողովրդական շարժումՆիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է. Նարեկ ԿարապետյանՀայրենիքին հավատարմորեն ծառայած մարդիկ այսօր մոռացված են պետության կողմից․ Դավիթ ՀակոբյանԹոշակառուներին կանգնեցրել են փաստի առաջ․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամեն օր ոտնահարում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները. Էդմոն ՄարուքյանԹրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ի վերջո մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանին հետ կկանչեն, Փաշինյանը մտահոգ է Փաշինյանական իշխանությունը նոր արշավ է սկսելու ԶԼՄ-ների դեմ Ալիևը փախավ Պուտինի հետ հանդիպումից, իսկ Փաշինյանը դեռ լռում է Գործարկվել է նոր եռալեզու պորտալ՝ հայկական ապրանքանիշերի համար՝ www.borninarmenia.am Bloomberg․ արևային էներգետիկան մտնում է աճի դանդաղման փուլ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է «Docando» ֆեդերացիայի մարզիկներին և մարզիչներին Հայաստանի հանքարդյունաբերական խոշորագույն ընկերությունը ռեկորդային թվով այցելուներ է ունեցել. ի՞նչ կա ԶՊՄԿ-ի դարպասներից այն կողմԹուրանական միջա՞նցք, թե՞ արժանապատիվ պետություն․ ընտրությունը մերն էՖասթ Բանկի աջակցությամբ կկայանա լուսային դրոն շոու Հանրապետության հրապարակում Եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում` առաջինը` որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ. ԿաստանյանՈրտեղ է պետք փնտրել գործակալներին, և ինչու են իրենք այսօր ամենից բարձր աղմկում գործակալների մասին. Ավետիք ՉալաբյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Էդմոն Մարուքյան Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական նախակրթարանն է կառուցվել Ալավերդի քաղաքումՈվ է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներԱՄՆ-ն հայտնել է Վենեսուելայի ափերի մոտ երկրորդ լցանավի բռնագրավման մասին․ Կարակասն արձագանքել էՌուսաստանի Սամարայի մարզում չորս անչափահաս է անհետացել Ինձ համար միևնույն է, թե ինչ տեսք ունի կինը․ Թրամփ Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ռազմшծովային անօդաչու սարքեր արտադրելու վերաբերյալԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ են հայտնաբերվել «Ոսկու շուկայի» տնօրենի տնից ու աշխատավայրիցԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա տուժած1430 ադամանդ մեկ ժամացույցի վրա. Vacheron Constantin-ի նոր հավաքածուն ապշեցնում է Ուկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցում․ ԶելենսկիՊուտինը կարևոր ազդանշան է ուղարկել Արևմուտքին Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարությամբ․ L’AntiDiplomaticoՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստանի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթըՎեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ ՀետազոտությունNissan-ը նոր ավտոմեքենա է պատրաստում Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ասիական յոթ վայրի փղերի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետԱլլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր»
Հասարակություն

«Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում, ի թիվս այլնի, նշված էր, թե՝ «որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի: Հայաստանն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի»: Քաղաքագետ Արա Պողոսյանը նշում է՝ սա չի կարելի որակել որպես ռազմագերիների փոխանակում:

«Մի կողմից՝ գործ ունենք ադրբեջանցի հանցագործների, իսկ մյուս կողմից՝ ռազմագերիների հետ: Կարգավիճակների համահարթեցումը մեզ համար չափազանց վտանգավոր է: Սա առաջին հերթին մեսիջ է ադրբեջանական հասարակությանը, որ կարող են գալ Հայաստան, սպանել հայերի, դատապարտվել, բայց իրենց պետությունը գալու է իրենց հետևից, ոչ միայն պատասխանատվություն չեն կրելու, այլև վերադառնալու են իրենց երկիր հերոսի կարգավիճակով: Վերադառնանք 2020 թ.-ի ավարտ- 2021 թ.-ի սկիզբ, երբ դարձյալ ռազմագերիների փոխանակման խնդիր էր, և հայկական կողմից «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի մեջ, չգիտես ինչու, հավանաբար Ադրբեջանի պահանջով, դարձյալ մտցվեցին մարդասպան հանցագործներ, որոնք, մտնելով Հայաստանի տարածք, կատարել էին սպանություններ, որոնց համար դատապարտվել էին ՀՀ դատարանների կողմից և կրում էին իրենց պատիժը: Նրանք հավասարեցվեցին ռազմագերիների կարգավիճակին, գործողություններն այդ մասին են վկայում: Այս նախադեպն է պատճառը, որ այլ ադրբեջանցիներ անցնում են Հայաստանի սահմանը, տեսանյութ հրապարակում, որ եկել են հայերի սպանելու: Մի ոճրագործության հավասարեցումը ռազմագերիների կարգավիճակին ծնեց հաջորդ ոճրագործությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Քաղաքագետը հիշեցնում է՝ ազատ չեն արձակվել Արցախի Հանրապետության պաշտոնյաները, մարդիկ, որոնք դատապարտվել են ադրբեջանական դատարանների կողմից, նաև Վագիֆ Խաչատրյանի մասով չունենք որևէ նորություն: «Ամենայն հավանականությամբ, այն մարդիկ, որոնք դատապարտվել են կամ կդատապարտվեն, Ադրբեջանի կողմից ազատ չեն արձակվի, կամ նրանց շատ փոքր մասն այս շրջանակներում ազատ կարձակվի, մյուսներին կպահեն քաղաքական հետագա նպատակների համար: Մեր հասարակությանը տվեցինք սարսափելի վատ մեսիջ, որ մեր քաղաքացուն սպանողներին պատրաստ ենք քաղաքական այս կամ այն դիվիդենտի դիմաց «նվիրել, վաճառել» թշնամուն, չգիտեմ, թե ինչպես ձևակերպել սա, մեր քաղաքացուն սպանողն իր պատիժը չի կրում և չի կրելու: Սա վատ մեսիջ է, որը և՛ հոգեբանական, և՛ իրավական մակարդակում իր ազդեցությունը կթողնի թե՛ մեր, թե՛ ադրբեջանական հասարակության վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «որպես բարի կամքի քայլ՝ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29րդ նստաշրջանը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնում Արևել յան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված ՀՀ թեկնածությանը»:

«Մեզ սա ոչինչ չի տալիս, մինչդեռ Ադրբեջանին տալիս է հնարավորություն՝ ներկայանալ միջազգային հանրությանն իբրև կառուցողական կողմ: Տարբեր միջազգային կառույցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից ճնշումների ֆոնին է Ադրբեջանը հարաբերվելու պատրաստակամություն հայտնում: Սա նշանակո՞ւմ է, որ այսօր, վաղը կամ մինչև տարեվերջ, ինչպես կարծում են ՀՀ իշխանությունները, կկնքվի պայմանագիր: Կարծում եմ, որ չի կնքվի, Ադրբեջանը սա օգտագործելու է՝ ցույց տալու համար, որ նա չէ այն կողմը, որը խուսափում է բանակցություններից, պայմանագիր կնքելուց: Օրեր առաջ Բաքվի նախագահն ասում էր, որ իրենք պատրաստ էին, Հայաստանը հրաժարվեց և այլն: Փորձում են ամբողջ մեղքը բարդել Հայաստանի վրա: Իր խոսքում Բաքվի նախագահը պահանջում էր վստահելի երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիստական ուժեր չեն լինի, կամ Հայաստանում երբեք ռևանշի մասին չեն մտածի:

Ըստ իրենց, սա ի՞նչ գործիքակազմ է ենթադրում: Քանի դեռ սա չեն ամրագրել, վստահ եմ, որ որևէ պայմանագիր չի կնքվելու: Բացի դա, այժմ ռեսուրս չկա պայմանագիր կնքելու թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի կողմից: Վերջինս ավելի մեծ հավակնություններ ունի: Բաքվի նախագահն ասում է՝ իրենց իրավունքն է Հայաստանի տարածքով ստանալ անխոչընդոտ երթևեկություն դեպի Նախիջևան, հավելում են, որ այն չպետք է ունենա մաքսային ընթացակարգեր և ճանապարհային այլ խոչընդոտներ: Սա, ըստ էության, դառնում է էքստերիտորիալ միջանցքի գաղափար, դրանք անցնում են ՀՀ տարածքով առանց մաքսային ձևակերպումների և հսկողության: Սա հանգում է այն նպատակին, որի անունը դրել էին «Զանգեզուրյան միջանցք»:

Ինչպե՞ս են սա ամրագրելու, ի՞նչ գործիքներով են սրան հասնելու: Կարծում եմ, որ առաջին հերթին փորձելով Հայաստանից ստանալ «կազուս բելլի» կամ դրա նման մի բան՝ ցույց տալով, որ իրենք ավելի կառուցողական են, իսկ Հայաստանն իրենց ճանապարհ չի տալիս, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի կատարում և այլն: Այսպիսի գործիքակազմ է փորձում ամրագրել Բաքուն, որ հետագայում ավելի մեծ հնարավորությամբ ձեռք բերի միջազգային հանրության առնվազն պասիվ դիրքորոշում և իր նպատակներին հասնի ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով: Այս մասին ուղիղ ասում է իր խոսքում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները սխալվում էին, երբ կարծում էին, որ Ղարաբաղյան հիմնահարցը չունի ուժային լուծում, ցույց տվեցինք, որ այն ունի ուժային լուծում, և սա կարող է այլ հակամարտությունների համար օրինակելի լինել»,-ընդգծում է քաղաքագետը:

Պողոսյանն արձագանքում է նաև այն դիտարկմանը, որ այս պարագայում ունենք բացառապես Հայաստանի և Ադրբեջանի երկու պետական գերատեսչությունների՝ առանց միջնորդների ներգրավվածության հայտարարությունը: «Բաքուն հրաժարվում էր արևմտյան, իսկ Հայաստանը՝ ռուսական հարթակներում հանդիպումներից, Բաքուն պարբերաբար խոսում էր երկկողմ հարաբերությունների և երկկողմ ձևաչափով տարածաշրջանային խնդիրները լուծելու մասին: Առաջին փորձը Վրաստանին համոզելն էր, որ միջնորդ դառնա, և նրա միջնորդությամբ կնքվի պայմանագիրը: Բնականաբար, Վրաստանը չուներ այդպիսի ռեսուրս, հեղինակություն, ուժ՝ երաշխավոր դառնալու որևէ փաստաթղթի:

Բաքուն փորձեց նաև «3+3» ձևաչափում այդ խնդիրը տեղափոխել, որը ևս չստացվեց: Հիմա հակված է երկկողմ ձևաչափին: Որպեսզի երկկողմ ձևաչափ ամրագրվի, միջազգային միջնորդները պետք է իրենց համաձայնությունը տան, այն կլինի, եթե և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համաձայնեն երկկողմ ձևաչափով քննարկումների և պայմանագիր ստորագրելու: Ահա այստեղ Բաքուն փորձում է խաղարկել Հայաստանին սիրաշահելու քաղաքականություն՝ երկկողմ մակարդակում առանց միջնորդների կարող ենք հասնել ինչ-որ պայմանավորվածությունների: Ընդ որում, պայմանավորվածությունները կրելու են դեկլարատիվ կամ ոչ էական բնույթ: Ինչ-որ կազմակերպությանն անդամակցել կամ չանդամակցելը մեզ էական բան չի տալիս: Մեզ ավելի մեծ վնաս է տալիս այն, որ մարդասպաններին և հանցագործներին համեմատում ենք ռազմագերիների հետ և նրանց միևնույն հարթակում ենք դիտարկում: Էմոցիոնալ մակարդակում, այո, կարող ենք ասել, որ մեր հայրենակիցները պետք է ամեն գնով վերադառնան, բայց քաղաքական գործիչները իրավունք չունեն զգացմունքներով առաջնորդվել և էմոցիաները բերել քաղաքական դաշտ: Քաղաքականությունը չոր, երկարատև հաշվարկներ է և դրանց ռետրոակտիվ էֆեկտներ թե՛ պետության, թե՛ պետական քաղաքականության վրա»,-շեշտում է նա:

Բաքուն, ըստ քաղաքագետի, փորձում է ցույց տալ, որ երկկողմ մակարդակում հնարավոր է ինչ-որ բանի հասնել: «Բայց, կարծում եմ, դա Հայաստանի համար աղետ կլինի այն իմաստով, որ ՀՀ-ն չունի ռազմական այնպիսի բալանս, որ դիմակայի Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքին: Ադրբեջանի համար սա գործիք է, որով իր հարցերը մինչև օրս փորձել է լուծել և արդեն բացահայտ ասում է, որ ուժի միջոցով հնարավոր է լուծել կոնֆլիկտներ: Որպեսզի Հայաստանը երկկողմ մակարդակում որևէ պայմանավորվածության հասնի և դա լինի իրական, պետք է ունենա ռազմաքաղաքական բալանս, եթե այն չկա երկու երկրների միջև, ապա մի երկիրը ձեռք է բերում հեգեմոնի կարգավիճակ, ինքը կարող է բոլոր հարցերը լուծել ռազմական, ռազմատնտեսական, ռազմաքաղաքական գործիքների միջոցով, իսկ մյուս երկիրը չի կարող և լինելու է միայն պաշտպանվողի դերում: Սա Հայաստանի համար վատագույն սցենարն է:

Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան հարթակներ:Գործնականում կարևորն այն է, թե ձեռք բերված պայմանավորվածությունը որքանո՞վ պաշտպանված կլինի, ինչպիսի՞ մեխանիզմներ կլինեն, Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում ինչպիսի՞ սանկցիաներ կկիրառի երաշխավոր կողմը: Ինչո՞ւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հանգեց մի իրավիճակի, որ այլևս չի գործում, որովհետև երաշխավոր կողմը չկարողացավ երաշխավորել հայտարարության կետերի լիակատար, ամբողջական ու ժամանակին կատարումը: Հայկական կողմն իրականացրեց իր բաժինը, իսկ ադրբեջանական կողմն օգտագործում էր հղումներ հայտարարության այն կետերի վրա, որոնք բխում էին իր սեփական շահերից»,-ասում է մեր զրուցակիցը:

Ներքաղաքական կյանքում ևս վայրիվերումներ են. գործող իշխանությունները ցանկանում են լինել ամենուր: Որպես օրինակ՝ Ալավերդու քաղաքապետի շուրջ ստեղծված իրավիճակն է, երբ ՔՊ-ն առանց սեթևեթանքի գրավեց համայնքի ղեկավարի պաշտոնը: Օրերս էլ պարզ դարձավ, որ Գյումրու ավագանիում ՔՊ-ն դադարեցնում է համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ: Մինչդեռ հանրությանն ասում էին՝ կհեռանանք, երբ ժողովուրդն այլևս չի ցանկանա մեզ տեսնել իշխանության ղեկին: «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան: Ակնհայտ է, որ կա ամբոխահաճ կամ պոպուլիստական խոսույթ, որի նպատակը կառավարելի հասարակություն կամ ընտրազանգված ունենալն է:

Ինչքանո՞վ է իրացվում քաղաքական խոսույթը, տեսնում ենք: Այս պահին գործ ունենք տոտալ իշխանության հաստատման հետ, որը, կարծում եմ, կապ ունի նաև արտաքին որոշակի ազդակների հետ: Օրվա իշխանության ձգտումը տոտալ վերահսկողության տակ պահել պետության բոլոր՝ քաղաքական, մշակութային և մյուս ոլորտները, վկայում է այն մասին, որ վատասերվել է տվյալ իշխանությունը, այն այլևս ի զորու չէ ապահովել ժողովրդավարական գործիքների միջոցով պետության կառավարումը և միասնականությունը: Ներքաղաքական խնդիրներին անդրադառնալիս առաջին հերթին պետք է փաստենք, թե տվյալ իշխանությունը որքա՞ն արդյունավետությամբ է օգտագործում իր հնարավորությունները ժողովրդին համախմբելու հարցում:

Պետության համար, որն ունի արտաքին այսպիսի խնդիրներ, արտաքին ճակատում հաջողությունների հասնելու միակ երաշխիքն այն է, որ ունենա ներքին կայունություն և առնվազն ժողովրդի մեծամասնության կողմից համախոհություն: Զուգահեռ անցկացնենք Իսրայելի հետ, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, Իսրայելի վարչապետը հայտարարեց ընդդիմության հետ միասնական կառավարություն ձևավորելու ցանկության մասին: Սա նշանակում էր, որ պետությունը պատրաստվում է դիմագրավել արտաքին և ներքին հիմնախնդիրներին: Սու Ցզին ասում էր՝ այն պետությանը, որի ժողովրդի և տիրակալի ցանկությունները ներդաշնակ են, հնարավոր չէ հաղթել: Արդյոք մեր հասարակության և իշխանությունների կամքն ու ցանկությունները ներդաշնա՞կ են: Բնականաբար՝ ոչ, ինչն էլ ստիպում է նրանց գնալ ուժային մեթոդներով հարցերի լուծման: Ամբողջական պատկեր ունենալու համար պետք է դիտարկել ամբողջ պետության կառուցվածքում տեղի ունեցող կերպափոխումները, դրանց ընթացքն է ցույց տալիս, թե հետագա ինչպիսի զարգացումներ կլինեն, օրինակ՝ համայնքապետերի ընտրության կամ ավելի ցածր ու բարձր մակարդակներում»,-եզրափակում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում