Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Շնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Հասարակություն

Վերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանին

2023 թվականի դեկտեմբերի «4»-ին փաստաբանները ստացել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը կալանքի տակ պահելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։

Ինչպես նախկինում տեղեկացրել էր պաշտպանական խումբը, դատարաններին ներկայացվել են համապատասխան ապացույցներ առ այն, որ գնդապետ Ասլանյանի մոտ հայտնաբերված ռազմամթերքը վերջինիս տիրապետման ներքո գտնվել է օրինական հիմքերով։ Մասավորապես՝ այն ի պաշտոնե տրամադրված է եղել Արցախի նախագահի աշխատակազմի կողմից միևնույն աշխատակազմում անվտանգության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Նորայր Ասլանյանին կոնկրետ գործառույթների իրականացման շրջանակներում։ 

Մինչդեռ Երևանի ընդհանուր իրավասությանը առաջին ատյանի դատարանը, չվիճարկելով ներկայացված ապացույցների վերաբերելիությունը ու արժանահավատությունը, կատարում է օրենքին և տրամաբանության հիմնարար սկզբունքներին հակասող արձանագրումներ, որ «ներկայացված ապացույցները չեն չեզոքացնում մեղադրանքը», իսկ Վերաքննիչ դատարանը, ընդհանրապես անդրադարձ չկատարելով այս հանգամանքին, պարզապես գնահատում է, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ եզրահանգումներ է կատարել։

Փաստաբանների գնահատմամբ՝ եթե իրավական առումով աբսուրդային այս մեղադրանքը հասնի հրապարակային դատավարության փուլ, ապա շատ հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ այլ ապացույց պետք է հավաստեր ենթադրյալ ապօրինի ռազմամթերքի օրինական լինելը։    Պաշտպան Արմեն Անդրիկյանը նշել է. «Ընդհանուր առմամբ մեղադրանքի աբսուրդայնությունը, հիմնավոր կասկածի ու կալանավորման հիմքերի բացակայության պայմաններում անձին շարունակական անազատության մեջ պահելը լուրջ հիմքեր է տալիս ենթադրելու գործընթացի իրական  դրդապատճառների մասին։ Միանշանակ է, որ գնդապետ Ասլանյանի նկատմամբ կիրառվող կալանքը իր մեջ պարունակում է պատժի տարեր։ Ընդ որում անհասկանալի է, թե կոնկրետ ինչ «արարքի» համար են պատժում գնդապետ Ասլանյանին»։

Մասնավորապես մտահոգիչ հանգամանք է, որ Ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է գտել դատարանում փաստարկել, որ Նորայր Ասլանյանը, որպես բարձրաստիճան զինվորական, հեղինակություն է վայելում հանրության շրջանում և այդ փաստի ուժով կարող է ազդել քննության վրա։ Վերջին շրջանում հաճախակի դարձաձ այս փաստարկը արատովոր պրակտիկա է ձևավորում իրավապահ համակարգում, ուստի փաստաբանական խումբը հարկ է համարում արձանագրել, որ անձի բարի համբավն ու հեղինակությունը չի կարող և չպետք է դրվի կալանքի հիմնավորումներում։ Ըստ այդ տրամաբանության, անձը պետք է լինի «սրիկա», որպեսզի ազատվի կալանքից։

Ավելին, ողջամտության սահմաններից դուրս է գալիս այն մոտեցումը, որ Նորայր Ասլանյանը կալանքի տակ է պահվում Արցախ փախչելու «մտավախությամբ»։ 

Վերոգրյալը հաշվի առնելով՝ գնդապետ Ասլանյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ կալանքի երկարացման դեմ սպառված համարելով ներպետական պաշտպանության արդյունավետ միջոցները՝ պատրաստվում է դիմում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ Նորայր Նելսոնի Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ 

2021 թվականից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում զբաղեցրել է անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը։