Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր
Քաղաքականություն

Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը․ «ՀայաՔվե»-ի համակարգող խորհուրդ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 7-ն ընդդեմ 3-ի ձայների հարաբերակցությամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, բացասական եզրակացություն հայտնեց «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի վերաբերյալ։

Նախագիծը բովանդակային քննարկման չարժանացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների ապակառուցողական միջամտությունների հետևանքով։
Դեկտեմբերի 5-ին էլ ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։

Այսպիսով, մեր 58 հազար քաղաքացիների նախաձեռնությամբ ներկայացված օրենքի նախագիծը, որը ՀՀ 33-ամյա պատմության առաջին քաղաքացիական նախաձեռնության արդյունքն էր և կոչված էր պաշտպանելու ՀՀ սահմանադրաիրավական հիմքերը, անգամ քննարկման չդրվեց ԱԺ նիստում՝ ՔՊ խմբակցության ինքնիրավչության պատճառով։

«ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծն ԱԺ նիստի օրակարգ չներառելը ծանր հարված է Հայաստանի՝ առանց այն էլ խարխլված ժողովրդավարությանը։ Այն ոչ միայն հակաժողովրդավարական քայլ է, այլև ակնհայտ արհամարհանքի դրսևորում է 58 հազար քաղաքացիների կամքի հանդեպ։

Գործող իշխանությունները, հրաժարվելով օրենքի նախագիծը քննարկելուց, հարցի վերաբերյալ որևէ սեփական առաջարկ չներկայացրին, ինչը պարտադիր պայման է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունների դեպքում՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երաշխավորությունների։
Այս ապօրինությունների շարանը տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ։

 «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը սահմանադրական բոլոր եղանակներով պայքարեց քաղաքացիների տված քվեն պաշտպանելու համար։ Սակայն ՔՊ-ն հերթական անգամ ապացուցեց, որ փաստացի զավթել է ժողովրդին պատկանող իշխանությունը, դրժում է իր նախընտրական խոստումները և իր իսկ հաստատած՝ կառավարության 2021-26 թթ․ ծրագրի հիմնադրույթները, և արհամարհում է նրանց
օրինական կամքը։

Ուստի մեզ այլ բան չի մնում անելու, քան արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության փաստացի զավթում, և մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների և մեր հիմնարար ազգային նպատակների պաշտպանության համար։

Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք առաջիկա օրերին, մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին և գործընկերներին՝ վստահության և հետևողական պայքարի համար։

«ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող խորհուրդ: