Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը»
Քաղաքականություն

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է․ Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։
 
Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է՝ որպես ժողովրդավարության էական հիմք և կազմում է սահմանադրական կարգի անբաժան մասը։
 
Սահմանադրական կարգի և քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը տեղի ունեցավ Հայաստանում կառավարում իրականացնող կենտրոնական քաղաքական իշխանության անմիջական միջմատությամբ և ուղղորդմամբ։
 
Նախ, սկզբից մինչև վերջ Ալավերդի համայնքապետարանի շենքում, ավագանու աշխատանքներին մասնակցում էր, այդ թվում՝ նիստի և քվեարկության անցակացման վայրում, Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր (օրենքի դրույթի ի չարը գործադրմամբ)՝ թույլ տալով իր լիազորություններից չբխող արարքներ։
 
Նա իր հանցավոր պահվածքով բացահայտ ցույց էր տալիս, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչ է և վայելում է ոստիկանների հովանավորչությունը։
 
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորն արհամարհական վերաբերմունքով անընդհատ ցուցադրում էր իր այդ առավելությունը (իրականում՝ թվացյալ) քվեարկության վայրում ներկա Ալավերդի համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և հանրության նկատմամբ՝ «մատ թափ տալով», պարբերաբար օգտագործելով արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, այդ թվում՝ հայհոյանքներ։
 
Դրանից բացի, ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի այդպիսի վարքագիծը հաստատվում է նաև նիստի ավարտից հետո համայնքապետերանի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ինչպես նաև ոստիկանների և ՔՊ-ական ավագանու անդամների հետ անձնական ջերմ հարաբերությունների բացահայտ ցուցադրումով։ Ավելին, նա ներկա է եղել ինչպես նիստից առաջ, այնպես էլ նիստի ու քվեարկության ամբողջ ընթացքում, որով ոտնահարվել է քվեարկության գաղտնիության օրենքով սահմանված պահանջը։
 
Խիստ դատավարտելի է, որ համայնքապետարանի շենք էին բերվել ոստիկաններ ընդդեմ այն քաղաքացիների, ովքեր իրենց անմիջական քվեով Ալավերդիում ձևավորել են իշխանություն և իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելով՝ հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ։
 
Ակնհայտ էր նաև, որ ոստիկանները գործում էին կենտրոնական քաղաքական իշխանության «հրավերով»։ Այս մասին էր վկայում այն, թե ինչպես էին նրանք հովանավորում ԱԺ նշված պատգամավորի՝ օրենքը կոպիտ խախտող արարքները։ Նրանք, օրինակ, քաշքշում էին, անհանդուրժող ու կոպիտ էին ավագանու այն անդամների նկատմամբ, որոնք քաղաքական իշխանության մաս չեն կազմում։
 
Անգամ նիստի ավարտից հետո ոստիկաններն այնքան էին տարված քաղաքական իշխանության մաս կազմող ավագանու անդամների մասին «հոգ տանելով», որ նույնիսկ խոչընդոտում էին լրագրողների մասնագիտական աշխատանքը՝ թույլ չտալով հարցերով «անհանգստացնել» ավագանու անդամներին ու պատգամավորին։
 
Այդ ամենը ոստիկաններն անում էին տեղում անվտանգություն ապահովելու պատրվակով, բայց իրականում զբաղված էին կենտրոնական քաղաքական իշխանության ապօրինի արարքների բացահայտ հովանավորչությամբ։
 
Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով հրավիրված նիստին մասնակցելու և նիստը վարելու իրավունք ունի այդ պահին համայնքի գործող ղեկավարը, ինչպես նաև ավագանու անդամները։ Սրանք օրենքով երաշխավորված քաղաքական իրավունքներ են, որոնք սահմանափակելու իրավասություն ոստիկանները չունեն, առավել ևս, երբ դա տեղի է ունենում քաղաքական իշխանության հրահանգով։
 
Այս ամենը վկայում է կենտրոնական քաղաքական իշխանության կողմից տեղական ինքնակառավարման ինքնուրույնության ոտնահարման, ինչպես նաև այդ համակարգի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին։