Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Հասարակություն

«Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բորյաս շատ աշխատասեր էր: Դեռ փոքր տարիքից մեխանիզացիայի հետ սեր ուներ, քանդում ու հավաքում էր տարբեր իրեր: Փոքր տարիքից նաև մեքենա էր վարում»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմենուհին՝ Բորիսի մայրիկը: Նա որդուն փաղաքշորեն Բորյա է ասում, և անվան նման փոխակերպման մեջ այնքան սեր, ջերմություն ու անսպառ կարոտ կա: Մայրիկի խոսքով, Բորիսը դպրոցում լավ է սովորել: «Լավ էր սովորում, չեմ կարող հիմա առանձնացնել ու ասել, որ կոնկրետ ինչ-որ առարկաների հանդեպ յուրահատուկ սեր է ունեցել: Մեխանիզացիայի հանդեպ սերն իրեն տարավ Դիլիջանի քոլեջ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Դիլիջանում գործող քոլեջը, ընտրեց ավտոփականագործի մասնագիտացումը: Երկու տարի սովորեց, մեկ տարի էր մնում, զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Պետք է բանակից վերադառնար և քոլեջն ավարտեր»,-նշում է զրուցակիցս:

Բայց, ցավոք, 2020 թ.-ին կյանքի ընթացքը շատերին այլ ուղղությամբ տարավ: Բորիսը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ.-ի հունվարի 11-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Իվանյանի (Խոջալու) տանկային զորամաս: Բորիսը տանկիստ էր: Երբ մայրիկին հարցնում եմ, թե որդին ինչպես էր տրամադրված պարտադիր զինծառայությանը, ասում է. «Բորիսիս ավագ եղբայրը մահացել էր ավտովթարի հետևանքով, 25 տարեկան էր: Դժբախտ պատահարից վեց ամիս անց Բորիսս զորակոչվեց զինծառայության: Տրամադրություն չուներ, բնականաբար, քեֆ չկազմակերպեց, ոչինչ չարեց, եթե մեկ ձևակերպմամբ՝ տխուր գնաց, եղբոր համար սիրտը կոտրված: Միայն ընկերներով էին հավաքվել, ինչ-որ տեղ գնացել ու վերջ: Ճանապարհեցինք բանակ: Ծառայում էր, գնացինք իր երդմնակալության արարողությանը: Շատ գոհ էր ծառայությունից, երբևէ չի տրտնջացել: Իր հրամանատարական կազմն էլ գոհ էր Բորիսի ծառայությունից: Տանկային զորամասում էլ իր սերն արտահայտվեց «քանդել-հավաքելու» մեջ»,ժպտում է մայրիկը, և զգում ես, որ նա մտովի տեղափոխվում է դեպի երջանիկ օրեր:

Բորիսի ընտանիքը զորամասից շնորհակալագիր է ստացել, որում հրամանատարական կազմը շնորհակալություն էր հայտնում նրանց որդու դաստիարակության, իր պարտականությունները հավուր պատշաճի կատարելու, եթե մեկ բառով՝ կարգապահ զինվոր լինելու համար: Ծառայության ընթացքում Բորիսը հասցրել է երկու անգամ արձակուրդ գալ, ընտանիքն էլ նրան է այցի գնացել: Ամեն ինչ իր հունով ընթանում էր, ամիսներ էին մնացել, որ Բորիսը զորացրվեր և տուն վերադառնար: «Լսում էի, որ շատ զինվորներ հագուստ կամ այլ պարագաներ էին ուզում, Բորիսը, հակառակը, կատակելով ասում էր՝ թե պետք է, ես ձեզ փող ուղարկեմ, քարտիս վրա այնքան գումար ունեմ հավաքած: Ենթադրում եմ, որ իրեն ուղարկված գումարը չէր ծախսում կամ օգտագործում էր ըստ անհրաժեշտության և հավաքում էր այն: Մեզ ոչ մի անգամ նեղություն չի տվել»: Բայց պատերազմն անցյալում թողեց անհոգ օրերը:

«Ամեն օր խոսում էինք, միայն ասում էր՝ մա՛մ, ավելորդ հարցեր չտաս, ամեն ինչ լավ է, մենք լավ ենք: Իրենց տեղից տեղ էին տեղափոխել, անգամ ասաց՝ չգիտենք, թե որտեղ ենք գտնվում: Զրույցները միշտ կարճ էին տևում, թույլ չէր տալիս իրեն ավելորդ հարցեր տալ: Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 23-ին, «մա՛մ, խրամատում ենք, չայ ենք խմում, չեմ կարող ասել, թե որտեղ ենք»: Ես էլ չգիտեմ՝ այդ օրն ինձ էր ուղղակի հանգստացնում, թե, իրոք, ժամանակ ունեին թեյ խմելու, կամ էլ ամեն ինչ այդքան հանգիստ էր: Բայց մի տեսակ հույս ունեին, որ պատերազմը մի քիչ մեղմացել է: Խոսեցինք մի քանի րոպե ու անջատեց: Հոկտեմբերի 25-ին լուրը լսեցինք: Այդ օրն իրենց 7-ից 9 հոգանոց խումբը խրամատից դուրս է եկել, վազել են, որ թաքնվեն, բայց ԱԹՍ-ն ֆիքսել է երեխեքին ու հարվածել»: Բարեբախտություն է, որ տղաների մեկ ուրիշ խումբ նկատել է հարվածը և կարողացել Բորիսին ու մյուսներին դուրս բերել հողաթմբի տակից:

«Եթե տեսնող չլիներ, հնարավոր է՝ իրենց չգտնեինք: Երբ ԱԹՍ-ն ֆիքսել է ու հարվածել տղաներին, իրենց զորամասի վերևում տղաներ են եղել, տեսել են, որ հողը թափվել է երեխեքի վրա, շտապել են օգնության, բայց հողի տակ նրանք շնչահեղձ են եղել»: Բորիսի հուղարկավորությունը եղել է հոկտեմբերի 29-ին՝ նրա ծննդյան օրը: «Չգիտեմ էլ, թե ինչպես կռվի այդ թեժ օրերին կարողացան երեխեքին դուրս բերել Արցախից: Իրեն փակ ենք հուղարկավորել, չեմ տեսել տղայիս: Չեմ տեսել, չեմ էլ հավատում, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չի եղել, մեր բարեկամներն իրեն տեսել են, ճանաչել, բայց քանի որ այրվածքների հետքեր են եղել դեմքին ու ոչ միայն, որոշեցին իրեն փակ հուղարկավորել»: Բորիսը հուղարկավորված է Դիլիջանի Շամախյան թաղամասի գերեզմանատանը: Սա ընտանիքի անդամների որոշումն է, չնայած նրանց առաջարկել են Բորիսին հուղարկավորել Դիլիջանի պանթեոնում: «Տղաները որոշեցին, որ նախ՝ ավագ եղբոր կողքին լինի, հետո էլ՝ մեզ մոտ, որովհետև հաճախ ենք մեր տղաներին այցի գնում»:

Երկու տարվա մեջ երկու որդի կորցրած մայրիկին դժվար է հարցեր տալը, դժվար է հարցնել, թե ինչն է ուժ տալիս կյանքը շարունակելու, բայց այդ հարցն էլ եմ հնչեցնում: «Միջնեկ տղաս ամուսնացած է, թոռնիկներ ունեմ: Մեծ տղաս էլ ամուսնացած էր, երկու երեխա ունի: Չորս թոռնիկ ունեմ, իրենցով եմ ապրում և, իհարկե, միջնեկ տղայովս: Նա շատ է նեղվում, երկու եղբայրներին է կորցրել: Ու այսպես բոլորով իրար թիկունք ենք դարձել»:

Հ. Գ. - Բորիս Եսայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.