Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու․ Արմեն Աշոտյանի հարցազրույցը ՔԿՀ–ից. news.am

«Նուբարաշեն» ՔԿՀ–ից NEWS.am-ի հարցերին է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

– Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով ռուսական հարթակներում հանդիպման առաջարկներից, ՀԱՊԿ-ի նիստերին մասնակցելուց, միաժամանակ հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Դրան զուգահեռ վստահեցնում է, որ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխում, բայց գնում է այն հարթակներ, որոնք իր համար վստահելի են։ Ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ում, եթե եւ այդ հարթակը բոյկոտում է, եւ չի վստահում։

– Նախ հարկ է հիշեցնել, որ գործող վարչախումբը վերջին ամիսներին բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ ձևաչափով անցկացված հանդիպումները, այլ նաև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով վերջին հանդիպումները: Այսինքն՝ բոլոր այն կազմակերպությունները, որտեղ Ռուսաստանը առաջնային դերակատարում ունի: Գործ ունենք ՝ «ՀԱՊԿ, քեզ եմ ասում, ՌԴ՝ դու լսիր» պրիմիտիվ շուստրիության հետ: Փաշինյանը Հայաստանը դե-ֆակտո հանում է ՀԱՊԿ-ից, անկախ նրանից, թե դե-յուրե մնալու հայտարարություններ են հնչում: Հաշվարկը շատ պարզ է, հունից հանել ՌԴ-ին, այսպես ասած տակից խաղեր տալով և դրդելով նրան ավելի կոշտ արձագանքների: Մոսկվայում այս խաղը բացահայտել են հեշտությամբ և տվյալ պրիմիտիվ խայծը կուլ չեն տվել:

– Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր քննադատություններին ունեն մեկ պատասխան․ Հայաստանն ամեն ինչ անում է իր անվտանգությունը երաշխավորող գործընկերներ եւ երաշխիքներ ձեռք բերելու համար։ Որտե՞ղ, ի վերջո, Հայաստանը կարող է իրական գործընկերներ ձեռք բերել, որոնք հնարավոր պատերազմի դեպքում կարող են գործուն քայլեր ձեռնարկել։

– Հայաստանը ոչ մի տեղ այդպիսի գործընկերներ ձեռք բերել չի կարող, քանի դեռ ղեկավարվում է այնպիսի իշխանությունների կողմից, որոնց կոպտագույն սխալների, անվստահության, «գցելու» ֆենոմենալ ունակությունների, պատերազմ բերելու և տանուլ տալու հակումների մասին գիտեն ոչ միայն գերտերությունները: Եթե Նիկոլական Հայաստանը ինքն իր անվտանգությունը պաշտպանել չի ցանկանում, ապա ոչ մի այլ դերակատար այդ առաքելությունը չի իրականացնելու: Մնացածը՝ գեոպոլիտիկ ավանտյուրիզմ է: Եթե Փաշինյանը հետևողականորեն արհամարհում է ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, այլև իր իսկ ճակատագրական սխալները, որոնք բերեցին այսօրվա աղետի, ապա դրանք այլևս սխալներ չեն, այլ գիտակցված կործանարար քաղաքականություն:

– Արեւմտյան հարթակն էլ Ադրբեջանն է բոյկոտում ու առաջարկում Հայաստանին ուղիղ երկխոսել եւ խաղաղության գործընթացը քննարկել երկու երկրների սահմանին։ Նախ ինչու՞ է այս պահին Ադրբեջանն ուղիղ երկխոսելու առաջարկն օրակարգ բերում, ո՞ր հարցերի լուծումն է հիմա նրա համար առաջնային եւ ի՞նչ կոնկրետ ակնկալիքներ ունի ռուսական հարթակներից։

– Ադրբեջանը շատ ավելի խորամանկ քաղաքականություն է վարում, ինչը դժվար չէ Նիկոլի վուլգար պրիմիտիզմի ֆոնին: Ռեվերանսները Մոսկվայի ուղղությամբ Նիկոլի սրացած ատլանտիզմը էլ ավելի ընդգծելու, Հայաստանի դեմ օգտագործելու, ՌԴ նախագահին սիրաշահելու նպատակ ունեն, ինչի արդյունքում Հայաստան-ՌԴ առանց այդ էլ սրված հարաբերություններին կարող է հասցվել անգամ մահացու հարված: Ադրբեջանի համար առաջնային է, օգտվելով Փաշինյանի շարունակվող պաշտոնավարումից և Հայաստանի պերմանենտ սխալներից, մեկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը: Փաշինյանի բանակցային դիրքերը և հմտությունները միայն հոռետեսություն են ներշնչում, իսկ երկկողմ բանակցությունները, առանց միջազգային միջնորդների, չեն ունենալու անգամ ֆորմալ երաշխիքներ և վերածվելու են գեոպոլիտիկ խարազմենթի:

– Վերջին շրջանում սրվել են Վաշինգտոն-Բաքու հարաբերությունները։ Այս համատեքստում ուշագրավ է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՛ Բրայենի այն հայտարարությունը, որ եթե միջանցք բացելու համար ուժ կիրառվի, կոշտ արձագանք կլինի Արեւմուտքի կողմից, եւ որ ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ։  Ի՞նչ ուղերձ է սրանով տալիս ԱՄՆ-ն Ադրբեջանին եւ հարաբերությունների այս սրումը որքանո՞վ է լուրջ։

– Վաշինգտոն-Բաքու հարաբերությունների իրական սրմանը չեմ հավատում: Առհասարակ, Արևմուտքի կոշտացած հայտարարությունները Ադրբեջանի հասցեին իրական անվտանգային երաշխիքներ ոչ պարունակում են, ոչ էլ՝ ստեղծում: Դրանք ընդամենը մի կողմից ծառայում են Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձի համար բարենպաստ քարոզչական ֆոն ստեղծելուն, մյուս կողմից՝ Արևմուտքի նյարդային ռեակցիան են Ադրբեջանի կամակոր մաքսիմալիզմին, որը խանգարում է առանց Ռուսաստանի հայ-ադրբեջանական գործարքը ավարտին հասցնել: Կարճ ասած՝ Ալիևը ուզում է ստանալ առավելագույնը, իսկ Փաշինյանը տանուլ է տալիս անգամ նվազագույնը: Արևմուտքին ձեռնտու են անգամ երկկողմ բանակցությունները, որովհետև Փաշինյանը երաշխավորել է Ռուսաստանի դուրս բերումը:

– Այս պահին տարածաշրջանի բոլոր երկրները Հայաստանին կոչ են անում խնդիրները լուծել տարածաշրջանի երկրների հետ եւ այստեղ չբերել արեւմտյան ուժերին։ Մինչդեռ Հայաստանը շարունակում է մեծացնել ԵՄ դիտորդների թիվը, որոնք անգամ  Ադրբեջանի սադրանքները չեն կարող կանխել։ Ինչո՞վ է հղի Հայաստանի այս մոտեցումը եւ նոր ռազմական գործողության հավանականությունը որքա՞ն  է։

– Թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան միշտ են ունեցել սեփական շահերից բխող պատկերացումներ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում այդ մոտեցումները ստվերվում էին, միաձուլվում և հանգեցնում միասնական առաջարկների: Փաշինյանի ֆունդամենտալ և կանխամտածված սխալը Արցախյան հարցը ուկրաինական պատերազմի պատրվակով գեոպոլիտիկ աճուրդի հանելն էր:

Որքան էլ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները լարված են, կյանքը ցույց տվեց, որ կարևորագույն հարցերի շուրջ նրանք շարունակում են շփվել, նույն Արցախյան հարցով ս. թ. սեպտեմբերին կայացած Ստամբուլյան հանդիպումը վկա: Հետևաբար, պետք էր ոչ թե շտապել և գեոպոլիտիկ կռիվը ներմուծել մեզ մոտ, ինչպես վարվեց Փաշինյանը, այլ արհեստականորեն չարագացնել «խաղաղության» օրակարգը, կենտրոնանալով անվտանգային և դիվանագիտական կորուստները համալրելու վրա: Փոխարենը ՀՀ իշխանությունները շարունակաբար պղտորում են ջրերը, ուստի զարմանալի չէ, որ նման դեպքում առաջանում է ձուկ բռնելու ցանկություն ունեցողների հերթ՝ ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան և այլն:

Ի դեպ, հիշեցնեմ, որ Փաշինյանն էլ էր խոսում «ռեգիոնալիզացիայի» մասին, պարզապես իր պատկերացումներում Հարավային Կովկաս = Թուրքիա բանաձևն է: Ռուսաստանին նա ընդհանրապես չի դիտարկում տարածաշրջանի մաս, իսկ Իրանին՝ այնքանով որքանով: Իսկ աշխարհագրությանը խաբել չես կարող, թե չէ այն սկզբից անիծում է, իսկ հետո՝ վրեժխնդիր լինում: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ ռազմական գործողությունների հավանականությունը միշտ էլ կա:

Խնդիրը այլ է. Փաշինյանի «շնորհիվ» այդ հավանականությունը կտրուկ մեծանում է, իսկ Հայաստանի նոր անհաջողությունները դառնում գրեթե անխուսափելի: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Հայաստանը կգնա «սիրիացման», «ուկրաինացման» կամ «պաղեստինացման» սցենարով: Որքան էլ արյունալի և ողբերգական են այդ սցենարները, սակայն, Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու, քանզի Հայաստանը չունի ոչ Սիրիայի նման վճռական առաջնորդություն, ոչ էլ Ուկրաինայի նման ռազմավարական խորություն և ռեսուրսներ, ոչ Պաղեստինի նման պասիոնար և մարտնչող ժողովուրդ: