Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ստամոքսային մտածելակերպի կործանարարությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հերթական բողոքի ակցիաներն էին կառավարության մոտ. այս անգամ դժգոհողները ավտոներկրողներն ու ձկնաբույծներն էին։ Դե, ըստ էության, դրանում ոչ մի արտառոց բան չկա, քանի որ Հայաստանում միշտ էլ տարբեր խնդիրների ու հարցերի շուրջ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Պարբերաբար որոշակի շրջանակի պատկանող քաղաքացիներ կամ տնտեսվարողներ դժգոհում են կառավարության այս կամ այն նախաձեռնությունից կամ ընդհանրապես անգործությունից։ Բայց ուշագրավն այն է, որ բողոքի ակցիա իրականացնողներն իրենց պահանջները ներկայացնելիս հատուկ շեշտում են, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց քվեով են հայտնվել այդ աթոռին, ու իրենք չեն թողնի, որ նրանք իրենց տները քանդեն։ Այստեղ են ասել՝ լուրջ եք ասո՞ւմ, չեք թողնի՞ ձեր տները քանդեն։

Իշխանությունները պատերազմում խայտառակ պարտության, հազարավոր երիտասարդների զոհվելու կամ անդամալույծ դառնալու, հայրենիքի հանձնման պատճառ դարձան, այդ ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում տների քանդման մասին, ինչո՞ւ փողոց դուրս չեկաք՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը՝ կործանարար քաղաքականությանը վերջ դնելու նպատակով։ Դեռ ավելին, այսօր արդեն «տների քանդման» մասին խոսողները (լավ, գուցե ոչ բոլորը), ինչպես իրենք են խոստովանում, 2021 թվականին հանգիստ խղճով գնացին ու նորից քվե տվեցին Փաշինյանին, կարծես թե ոչինչ տեղի չէր ունեցել։ Իսկ դրա արդյունքում Փաշինյանը հնարավորություն ստացավ շարունակել իր կործանարար քաղաքականությունը։ Ունեցանք նոր կորուստներ ու զոհեր, ինչի արդյունքում քանդվեցին նոր ընտանիքներ ու տներ։

Իսկ հարյուր հազարից ավելի արցախցիներ բռնագաղթի ենթարկվեցին՝ իրենց տներն ու ունեցվածքը թողնելով թշնամուն։ Նրանց տները տներ չէի՞ն: Ու կասկած չկա, որ Փաշինյանը շարունակելու է նույն քաղաքականությունը այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում մարդիկ կան, ովքեր տեղի ունեցածից հետո մտադիր չեն պահանջել իշխանությունների հեռացումը, ու նոր ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ են նորից քվեարկել Փաշինյանի օգտին։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը պողպատե մանդատ է ստացել միայն մեր ունեցածը հանձնելու, քանդելու, զիջելու և ամեն կերպ հակառակորդին գոհացնելու համար։ Նրա իշխանությունն ուղղակի ընդունակ չէ երկրի շահերից բխող քայլեր ձեռնարկել։

Ուստի բացառված չէ, որ յուրաքանչյուր քաղաքացու տուն էլ կարող է քանդվել, հանձնվել հակառակորդին, քանի որ Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Բայց այն քաղաքացիները, ովքեր «միայն թե նախկինները չգան» թեզի ներքո պատրաստ են կրծքով պաշտպանել Փաշինյանի իշխանությանը, շարունակում են լռություն պահպանել այնքան ժամանակ, մինչև որ իրենց գրպանին չեն դիպել։ Հենց որ կպնում են իրենց գրպանին, այդ մարդիկ իսկույն կազմակերպվում են ու բողոքի են դուրս գալիս։ Եվ անկախ այն հանգամանքից, նրանց բողոքն արդարացի է, թե ոչ, փաստ է, որ մեր հայրենակիցներից շատերին միայն սեփական նեղ անձնային շահերն են հետաքրքրում, իսկ հայրենիքի հետ տեղի ունեցողի հարցում անտարբեր են։ Ու խոսքը կոնկրետ վերջին օրերին ակցիա իրականացնողների մասին չէ, ուղղակի նրանցից ոմանք առիթ տվեցին նման ծանր մտորումների: Խնդիրն ավելի գլոբալ է:

Խնդիրն այն է, որ շատերն իրենց մեր պետության ու հայրենիքի մասնիկը չեն դիտարկում, նրանց չի հուզում այն, որ հազարավոր երիտասարդների տանում են անհավասար մարտերի զոհվելու, իսկ հակառակորդի հավակնությունները ամենաբարձր մակարդակով շարունակաբար լեգիտիմացվում են։ Զարմանալի է, թե երբվանի՞ց մեր հասարակության շրջանում այսքան խորը արմատավորվեց ստամոքսային մտածողությունը։ Դժվար է ասել: Բայց այն, որ մեր պետականությունը ապագա չի ունենա, եթե չձերբազատվենք ստամոքսային մտածողությունից, փաստ է...

Հ.Գ.-Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, հետևողականորեն տանում էր այն թեզը, թե Արցախը կորցրած, Սյունիքը զիջելու վտանգի առաջ կանգնած մեր հանրությանը միայն ստամոքսն է հետաքրքրում: Իհարկե, նա մի քիչ այլ ենթատեքստով էր ասում, իրեն ձեռնտու, մանիպուլ յատիվ, բայց դրանից իմաստը չի փոխվում: Եվ ո՞վ է մեղավոր: Իհարկե, մենք: Բոլորս: Թե ինչու՝ տես վերը գրվածը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում