Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»
Քաղաքականություն

Սուրիկ Խաչատրյանի որդու ձերբակալությունից հետո իրավապահ մարմիններում զարգացումներ կլինեն

Ոստիկանությունը երեկ հայտնեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ձերբակալել են, ընդ որում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես են դիմակավորված իրավապահները մտել Երևանում գտնվող շքեղ առանձնատուն և հենց թաքստոցից հայտնաբերել 5 ամսից ավելի հետախուզվող Տիգրան Խաչատրյանին։

Հիշեցնենք՝ Խաչատրյանը մեղադրվում է անվադողեր գնելու նպատակով մի գորիսեցու հետ պայմանվորվելու, վիճելու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ։ Ըստ փաստաբանի՝ Տիգրան Խաչատրյանը այդ ողջ ընթացքում եղել է Երևանում գտնվող իրենց առանձնատանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի որդու նման ուշ ձերբակալությունն ու դեպքի վերաբերյալ իշխանության ունեցած տեղեկությունները թույլ են տալիս ասել, որ առաջիկայում մի շարք «գլուխներ են թռչելու»։ Բանն այն է, որ Փաշինյանը լուրջ կասկածներ ունի, որ իրավապահ մարմինների մի շարք ղեկավարներ և տարբեր պաշտոնյաներ տեղյակ են եղել, որ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի որդին գտնվում է իրենց տանը, նույնիսկ ժամանակ առ ժամանակ մեծ հավաքույթներ է կազմակերպել, ինքն էլ անձամբ մասնակցել։ Եվ իրավապահները հրաշալի տեղյակ են եղել, որ Տիգրան Խաչատրյանը գտնվում է իրենց տանը։ Տեղեկությունը հասցրել են Փաշինյանին, որն էլ հանձնարարել է շատ արագ գործողություն իրականացնել և ձերբակալել։ Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, գործողությունների, տեղեկությունների հավաքագրումն իրականացվել է ոչ թե ոստիկանությունում, այլ Ազգային անվտանգության ծառայությունում, որի ղեկավարը լուրջ հակասություններ ունի ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։

Տիգրան Խաչատրյանն արդեն տեղափոխվել է Գորիս, որտեղ նրան կալանավորելու միջնորդություն են ներկայացնելու դատարան, իսկ նրա ձերբակալումն այսքան ուշ իրականացնելու համար մի քանիսը հրաժեշտ կտան պաշտոնին։

Նունե Սահակյան