Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա Կոստանյան
Քաղաքականություն

«Մեր փոքր եղբայրը դարձավ կյանքի շարժիչ ուժը». տանկիստ-մեխանիկ Էդմոն Մնացականյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին Ջրականում, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Էդմոնս համեստ, խելոք, ոչ մեկին չնեղացնող երեխա էր, բարի էր ու անկեղծ, հոգատար ընտանիքի անդամների նկատմամբ, ազնիվ ու անսահման ընկերասեր: Մեր տարիքային տարբերությունը մեկ տարուց մի քիչ է ավելի: Երբ եկավ Էդմոնի բանակ զորակոչվելու շրջանը, շատ մտերմացանք, բայց, ավաղ, չհասցրեցինք մեր ավելի հասուն տարիքը վայելել, ընկերություն անել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էդմոնի քույրիկը՝ Անուշը:

Էդմոնը փոքր տարիքից զբաղվել է սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի և լողի: Դպրոցում լավ է սովորել: «Իր տեսակով հոգատար և ուշադիր էր բնության նկատմամբ: Մինչև բանակ գնալը՝ 2019 թ.-ին ընդունվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Սիրում էր տանը բույսեր աճեցնել, հիմա էլ մայրիկը շարունակում է Էդմոնի աճեցրած կծու պղպեղն օգտագործել տարբեր ճաշատեսակների պատրաստման ժամանակ: 15-16 տարեկան էր Էդմոնը, մայրիկը գնաց փոստ՝ առաքման միջոցով տեղ հասած նրա պատվերը ստանալու: Հերթ էր կանգնել, փոքրիկ տուփը վերցրել ու տուն եկել:

«Էդմո՛ն, ի՞նչ ես պատվիրել, գիտե՞ս, թե որքան եմ հերթում սպասել»: Տուփը բացեցինք, ներսում սերմեր էին: Մենք Աբովյանում ենք ապրում, բայց փոքր տարիքից հայրիկի հետ գնում էինք Մայակովսկի գյուղի մեր հողամասը, այնտեղ ծառ էինք տնկում, բերքահավաք ու այլ աշխատանք անում: Երևի թե հենց այդտեղից էլ առաջացել էր Էդմոնի սերը հողի ու բնության նկատմամբ: Մեծ նպատակներ ուներ, ցանկանում էր սեփական ջերմոց ունենալ, լոլիկ ու սունկ աճեցնել, մինչև հիմա սերմերը իր դարակում դրված են»,-նշում է զրուցակիցս:

Հիմա Էդմոնի երազանքը նրա ընտանիքն է կյանքի կոչում. կա նրա անունով հողամասը, որի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունեն: «Հայրիկս այդտեղ 200-ից ավելի ծառ է տնկել, ազնվամորու առաջին բերքն էլ արդեն համտեսել ենք: Ծառերը հրաշալի աճում են, երևի թե նրանից է, որ Էդմոնի անունով է ամեն ինչ արվում»: Էդմոնը բանակ է զորակոչվում 2019 թ. հուլիսի 13-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): Էդմոնը տանկիստմեխանիկ էր: Քույրիկի խոսքով, կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար և կարգապահ զինվոր, մարտական պատրաստության ժամանակ ունեցել է բարձր ցուցանիշներ: Մինչդեռ, Անուշի խոսքով, նախքան զորակոչվելը եղբայրը գուցե ներքին անհանգստություն ուներ:

«Կարծես չէր ուզում մեկնել բանակ, վերջին շրջանում հատկապես պարփակվել էր: Անտրամադիր էր, տխուր: Երբ արդեն ծառայում էր Արմավիրում, ամեն ինչ շատ լավ էր, իրեն լավ էր զգում: Արցախում էլ հանգիստ ծառայում էր, մեկնում էին Ջրական զորավարժությունների և վերադառնում»: Բայց պատերազմը խլեց բոլորիս հանգստությունը: «Սեպտեմբերի 27-ին և 28-ին Էդմոնը զանգել է, իր հետ խոսել ենք, կապի մեջ եղել: Ձայնը նորմալ էր, ամեն ինչ կարգին էր թվում: Գուցե հայրիկի հետ անկեղծացել է, բայց մեզ հետ զրույցում ասում էր՝ ամեն ինչ կարգին է, որևէ բանի պակաս չունեմ: Էդմոնն առաջնագծում է եղել, ինչի մասին չենք իմացել»: Էդմոնի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 2-ը. այդ օրը նա վերջին անգամ խոսել է ընտանիքի անդամների հետ: «Առավոտյան զանգեց, յոթն անց հիսուն էր, մի քանի րոպե խոսեցինք: Բոլորով հավաքվեցինք՝ ծնողներս, փոքր եղբայրս և ես, ու սկսեցինք զրուցել: Վերջին օրերին ձայնի մեջ փոփոխություն էր զգացվում: Զրույցի վերջում մաման ասաց՝ Էդմո՛ն, գլխարկդ դի՛ր, չմրսես: Ու զանգն անջատվեց, անգամ իրար հրաժեշտ չտվեցինք: Սկսեցինք զանգահարել հրամանատարին, ասում էր, որ որևէ բանից տեղյակ չէ»:

Էդմոնը զոհվել է Ջրականում, պայթյուն է եղել, գնացել է տղաներին օգնության, վիրավորներից ոմանց կարողացել են դուրս բերել մեքենայով, բայց Էդմոնն, ավաղ, չի վերադարձել: «Այնքան ուժ է ունեցել իր մեջ, որ տեսել է՝ երկնքից կրակ է թափվում, և գնացել է օգնության»: Անուշն ասում է՝ եղբայրը սրտաբաց էր, ամեն կերպ փորձում էր օգնել բոլորին: Զոհվեց, երբ օգնության հասավ զինակից ընկերներին: Էդմոնը տուն է «վերադարձել» զոհվելուց վեց ամիս անց, թշնամին է փոխանցել նրա մարմինը: «Հայրիկս օրերով գնում էր Արցախ, մի օր հեռախոսը գտավ, փոքրիկ Աստվածաշունչը ևս իրերի մեջ էր եղել, բայց այրված վիճակում: Այնտեղ իրենք ասում էին, որ Էդմոնն անհետ կորած է, բայց Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 6-ին հրապարակում է նրա անունը զոհվածների ցուցակում: Վիրավորում է ստացել ու միանգամից զոհվել, վիրավոր տղաներից մեկն ասել էր, որ տեսել է Էդմոնին ընկած: Մենք, իհարկե, չէինք հավատում: Հիվանդանոցներից մեկում տղաներից մեկ ուրիշը հավանաբար Էդմոնին ինչ-որ մեկին էր նմանեցրել, ասել, որ Էդմոնին առաջին օգնություն է ցույց տվել, և մեքենան նրան տեղափոխել է հոսպիտալ: Սա մեզ հույս տվեց…»:

Բայց իրականությունն այլ էր, Էդմոնի մարմինն անճանաչելի էր, ԴՆԹ անալիզը «վստահեցրեց», որ նա է, Անուշն ասում է՝ հանդերձանքը ևս հավաստող գործոն է դարձել: Ընտանիքներից յուրաքանչյուրն ապրելու, կյանքից կառչած մնալու, կյանքին հավատալու իր բանաձևն է գտնում: Էդմոնի ընտանիքը ևս այն գտել է: «Մեր միակ մխիթարությունն Աստված է, գիտենք, որ հանդիպելու ենք Էդմոնին: Եթե չհավատանք դրան, ամեն ինչ շատ անիմաստ է դառնում: Մյուս կողմից՝ բոլորիս ապրելու շարժիչ ուժը դարձավ Արգիշտին: Եթե նա չլիներ, մենք երևի թե կխելագարվեինք:

Էդմոնը լրիվ այլ սիրով էր սիրում մեր փոքր եղբորը, բոլորից առավել: Տան փոքրն էր, իր հանդեպ սերն ու ուշադրությունն էլ այլ էր: Մինչև հիմա Արգիշտին պահպանում է նամակները, միշտ զրուցում էին, թե ինչ են արել օրվա ընթացքում, Էդմոնը նկարներ էր ուղարկում, ձայնային հաղորդագրություններ: Ասում էր՝ ախպե՛րս, սպասի, գալու եմ միասին լողի գնանք, ծրագրեր էին կազմել, թե ինչ են անելու և ուր են գնալու: Էդմոնը բանակ էր զորակոչվել հուլիսի 13-ին, երկու տարի անց նույն օրը պետք է զորացրվեր, իսկ հուլիսի 20-ին մեծ շուքով նշեինք իր վերադարձն ու մեր փոքր եղբոր ծննդյան օրը: Եթե Արգիշտին չլիներ, ես, անկեղծ, չգիտեմ, թե ծնողներիս ու իմ կյանքն ինչպիսին կլիներ: Եթե նա ինչ-որ տեղ է գնում ու մի քիչ ուշանում, բոլորս իրար ենք խառնվում: Եթե մեկ խոսքով ասեմ՝ մենք իրենով ենք ապրում, ինքն է մեզ ուժ տալիս: Եվ, իհարկե, Էդմոնի հետ մի օր հանդիպելու հույսը»:

Հ. Գ. - Էդմոն Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Աբովյանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում