Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվ
Հասարակություն

Սգո սրահում 4 դագաղ է դրված, չգիտի՝ ո՞ւմ համար լացի, որի ցավը քաշի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մեռնեի, միայն թե այս օրը չապրեի»։ 23-ամյա Բերտան այսօր հողին է հանձնում  հորը, 2 եղբայրներին ու ամուսնուն։ 

Սա անասելի մեծ ցավ է, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտի մի ընտանիքում։

Ինչպես բոլորը, Շահրամանյանների ընտանիքը ևս պետք է հարկադրված լքեր Արցախը, սակայն, դուրս գալու համար կանգնել են նույն խնդրի առաջ՝ վառելիք չկար, հայթայթում էին ով, ինչպես կարող էր։ Իմանալով, որ Հայկազովի տարածքում բենզին է տրամադրվում, Բերտայի հայրը՝ Վարդանը, 2 որդիների՝ Վլադիմիրի, Գերմանի և փեսայի՝ Գևորգի հետ գնում են վառելիքի հետևից։ Անսպասելի պայթյունը խլում է Բերտայի կյանքի ամենասիրելի տղամարդկանց կյանքը։
 
«Մինչև վերջ հույս ենք պահել, որ մի տեղից դուրս կգան, գոնե մեկը կփրկվի։ Շշուկներ էին տարածվում, որ վիրավորներին տարել են Ակնա (Աղդամ), Շուշի, անգամ Բաքու, բայց հրաշք տեղի չունեցավ։ Երբ եկանք Հայաստան, ԴՆԹ թեստ հանձնեցինք, ու այդպես ամեն շաբաթ նույնականացվում էր մեկի աճյունը։ Մեր մեծ համերաշխ ընտանիքը մի օրում քանդվեց»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Բերտան, ում երջանկությունը Գևորգի հետ տևեց ընդամենը 25 օր։ 

«Ամուսինս՝ Գևորգը, թեթև աթլետիկայի մարզիկ է, չեմպիոն, բազմաթիվ առաջնությունների մրցանակակիր։ Գևորգն իր ծնողների մինուճարն է, մենք ծանոթացել ենք համալսարանում, հետո սիրահարվել, 3 տարի մնացել նշանադրված, կայուն վիճակի էինք սպասում, որ ամուսնանանք։ Մեր սերը հաղթահարեց բլոկադան, որոշեցինք ու վերջապես ամուսնացանք օգոստոսի 30-ին։ Դա Արցախի վերջին հարսանիքն էր»,- ասում է Բերտան, երանի տալիս անցած, գնացած օրերին։ 

Սեպտեմբերի 25-ը իսկական մղձավանջ էր երիտասարդ կնոջ համար։ Հիմա սգո սրահում 4 դագաղ է դրված, չգիտի՝ ո՞ւմ համար լացի, ո՞ր մեկի ցավը քաշի։ 

«Ի՞նչ եմ արել աշխարհին, որ ինձ բաժին հասավ այս ցավը, ի՞նչ է արել էն 13-ամյա հրեշտակը՝ Գերմանը, եղբայրս, որ գնաց էս աշխարհից։ Էնքան երազանքներ կիսատ մնացին։ Հայրս զինվորական էր։ Մի քանի տարի առաջ հիվանդության պատճառով դուրս եկավ, անցավ քաղաքացիական աշխատանքի, 58 տարեկան էր։ Մամայի հետ միասին մեզ ճիշտ են դաստիարակել, բոլորիս մեր երազանքներին հասցրել։ Վլադիմիրը 17 տարեկան էր։ 12-րդ դասարանում էր սովորում, զուգահեռ՝ հետաքրքրված էր թատերարվեստով, խմբակներ էր հաճախում, բայց լրագրող պիտի դառնար, իսկ Գերմանը տան փոքրն էր, անչափ համեստ, բոլորիս սիրելին։ Ես ու ամուսինս էլ շատ երազանքներ ունեինք։ Մենք այնքան երջանիկ էինք։ Մեր մեջքը կոտրեցին գնացին, հիմա ինչպե՞ս ապրենք»։

Բերտան ասում է, որ մեկ-մեկ թվում է, թե մահացածներն են ապրում, իսկ այ իրենք այրվել են, որովհետև ինչ կատարվեց ընտանիքի հետ, արդար չէր, ճիշտ չէր։

«Կորստի ցավից մայրս և սկեսուրս փոքրացել են, քարացել... ասում են՝ «պիտի ուժեղ լինեք», ինչպե՞ս, դա ոնց է լինում։ Մեզ ուժ տվողները էլ չկան, մեր սիրելիները գնացին։ Հիմա ինչպե՞ս ապրենք»,- հարցադրում է անում նա։ 

Այսօր Բերտայի կյանքի ամենադաժան օրն է։ Կրակի ճիրաններում այրված իր կյանքի սիրելի մարդկանց հրաժեշտի օրն է...