Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերը
Հասարակություն

«Երբ շատ կոտրված եմ լինում, երկնքին եմ նայում, ես երկրի վրա մնացի, իսկ որդիս ինձ երկնքից է նայում». Մանվել Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Հադրութում

«Մանվելս ծնվել է 2001 թ. դեկտեմբերի 30- ին, փաստաթղթերում գրել էին 2002 թ. հունվարի 2: Մանվելի մանկության տարիների ուրախություններից մեկը դա էր, միշտ ասում էր, որ ծննդյան երկու օր ունի: Շատ աշխույժ երեխա էր, իր ավտոմեքենաները չէր կոտրում, պտուտակահանով դրանք քանդում էր, ուսումնասիրում, այդ ամբողջ ընթացքից հաճույք ստանում, դա շատ զարմանալի էր իր տարիքի երեխայի համար: Սիրում էր շփվել մարդկանց հետ, անգամ անծանոթ մարդկանց բարևում էր: Երբ մեծ տղա էր՝ 17- 18 տարեկան, մարդկանց բարևում էր ու ժպտալով անցնում, իրեն ասում էի՝ Մանվե՛լ ջան, ամոթ է, «մամ, ի՞նչն է ամոթ»: Բանակ զորակոչվելուց երևի մի երկու ամիս առաջ էր, համավարակի տարածման շրջանը, փողոցով անցնում էինք, և մի մարդու ժպիտով ասաց՝ բարև ձեզ, հարցրեցի՝ տղա՛ ջան, ճանաչո՞ւմ էիր իրեն, «մա՛մ, կյանքն այնքան կարճ է, բարևն էլ Աստծունն է»: Շատ կենսուրախ էր, որքան էլ տխուր լիներ, միևնույնն է, ժպտում էր»,- ասում է Մանվելի մայրիկը՝ տիկին Անահիտը:

Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո Մանվելը ցանկություն հայտնեց Իջևանի պետական քոլեջի ծրագրավորման բաժին ընդունվելու, իսկ հետագայում ուսումը Պետական համալսարանում կամ էլ մեկ այլ բուհում շարունակելու և հանրահայտ ծրագրավորող դառնալու նպատակ ուներ: «Դպրոցական տարիներին շատ էր սիրում պատմություն և աշխարհագրություն առարկաները: Իր համար դրանք յուրահատուկ նշանակություն ունեին: Քոլեջում սովորելու ժամանակ արդեն խորասուզվեց ծրագրավորման հաշվարկների մեջ»: Մայրիկի խոսքով, որդին անսահման կապված էր Իջևանի հետ: «Պապական Ենոքավան գյուղն իր համար մի ուրիշ սրբավայր էր, չնայած այնտեղ չի ապրել: Ամեն անգամ ասում էր՝ երբ բանակից վերադառնամ, իմ համար Ենոքավանում եմ տուն սարքելու: Իր կյանքի երազանքն էր: Երբ Մանվելը զոհվեց, որոշեցինք, որ իր «տունը» պետք է Ենոքավանում լինի»: Մանվելը ոտքի բնածին խնդիր ուներ, բավականին երկար բուժումների, իսկ վեց տարեկանում՝ բարդ վիրահատության միջով է անցել: Մինչև 17 տարեկանը Մանվելն ազատված էր բանակից, համարվում էր «ոչ պիտանի ծառայության»:

«Երբ դարձավ 18 տարեկան և արդեն վերջին ստուգումները պետք է անցներ, Մանվելն ասաց՝ երկու տարի ծառայությունն ի՞նչ է, որ ամբողջ կյանքում «ոչ պիտանի ծառայության» պիտակով ապրեմ: Եկանք Երևան, ինքս եմ բժշկին խնդրել, որպեսզի Մանվելին սահմանափակումով թույլատրվի ծառայել: Մանվելն ասում էր՝ մամա՛, համազգեստ ես հագնում, ծառայում, ես էլ պիտի ծառայեմ: Վեց տարի ծառայել եմ, ծառայությունն ինձ համար մի ուրիշ կյանք էր, գիտես, որ քո հայրենիքի ու զինվորի համար կարևոր բան ես անում: Համարում էի, որ ծառայությունը շատ կարևոր է տղայի կյանքում, տղան պետք է ծառայի, այնպես արեցի, որ Մանվելը գնա բանակ: Իմ որոշման ընդունման հարցում դեր խաղաց նաև այն, որ նա իր որոշումից հետ չէր կանգնի: Այդ որոշումը միասին կայացրեցինք: Հիմա ցավոտ է այս մասին խոսելը, բայց երևի թե ճակատագիր էր, կյանքի հունն ու ընթացքն էր»: Մանվելը ծառայության է զորակոչվում 2020 թ. հուլիսի 29-ին Արցախի Հանրապետություն՝ Ջրական:

«Քոլեջում սովորելու տարիներին իրենց տարել էին Շուշի՝ արևային ջեռուցման համակարգեր սովորելու: Շրջել էին Արցախում, եղել Շուշիում, Ստեփանակերտում, Դադիվանքում և այլուր: Երբ վերադարձավ, ասաց՝ Արցախն իմ տունն է: Դեդոբաբոյի մոտ նկարվել էր, իր դասախոսներից մեկին էլ ասել էր՝ սա ես եմ իմ տատիի ու պապիի հետ, նրանք դեռ իմ մասին կլսեն: Իրեն արգելվում էր զինվորական կոշիկներ հագնել: Երբ զորամասում իմացել էին իր խնդրի մասին, սպաներից մեկը զանգահարեց ինձ՝ լինելով զինծառայող, ինչպե՞ս եք թույլ տվել, որ ձեր երեխան զորակոչվի բանակ: Բացատրեցի ամեն ինչ: Իրեն չէին թողնում, որ կոշիկներ հագնի, նույնիսկ պատերազմի օրերին եղել է ռեզինե հողաթափերով»: Սկսվեց պատերազմը: Հոկտեմբերի 4-ի երեկոյան Մանվելին և տղաներին Ջրականից տեղափոխել էին Հադրութ: Հոկտեմբերի 8-ի երեկոյան տարել էին Հադրութի Այգեստան և Նորաշեն գյուղերի մոտ գտնվող հատված:

«Այնտեղ շրջափակման մեջ են եղել, մի խումբ տղաների հետ մնացել են, որ մյուսները կարողանան դուրս գալ ու փրկվել: Իսկ Մանվելն ու ընկերները հայտնվել են հակառակորդի հատուկ դիվերսիոն խմբի դեմդիմաց: Հոկտեմբերի 8-ին եմ իր հետ խոսել վերջին անգամ: Այդ ժամանակ ավագ որդիս էլ պայմանագրային զինծառայող էր, ես ևս ծառայում էի: Ինձ զորամասում ասացին, որ կարող են Մանվելին դուրս բերել այնտեղից, քանի որ ոտքի խնդիր ունի: Իրեն ասացի՝ Մանվե՛լ ջան, ասում են, որ վիճակը լարված է, մարդ կա, ասեմ, քեզ հանեն այդտեղից: Շատ վիրավորվեց իմ խոսքերից: Հարցրեց՝ մա՛մ, գործի տե՞ղն ես, պատասխանեցի՝ հա, «մա՛մ, հագիդ զինվորական համազգեստ է, չէ՞», հասկացա, թե ինչ նկատի ունի: «Մա՛մ, ո՞նց կարող եմ իմ ընկերներին թողնել, մա՛մ, գիտե՞ս, թե ինչ է կատարվում, դժոխք է, ընկերոջը թողնելն ամենավերջին ստոր քայլն է, ի՞նչ կմտածեն իմ մասին»: Ու անջատեց հեռախոսը: Բայց հետո էլի զանգեց, ասացի՝ կներես, Մանվե՛լ ջան, մամա եմ, ասաց՝ «հասկանում եմ քեզ, մա՛մ ջան»»: Մանվելն ու ընկերները զոհվել են հոկտեմբերի 9-ին: Մայրիկը մտովի տեղափոխվում է այն օրեր, երբ զրուցել է որդու հետ:

«Օգոստոսն էր, ծառայությունից եկել էի, շատ հոգնած էի, Մանվելս զանգեց՝ ի՞նչ կա, մա՛մ, ի՞նչ ես անում, ոնց որ տրամադրություն չունես: Դրական պատասխան տվեցի: Ինձ առաջարկեց տանից դուրս գալ ու նայել երկնքին: «Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ»,-հարցրեց: Ասացի՝ պարզ, կապույտ երկինք է, արև: Արձագանքեց՝ մեզ մոտ էլ է պարզ երկինք, մա՛մ, նույն երկինքն ենք տեսնում, նույն երկնքի տակ ենք, հեռավորությունը կապ չունի: Հիմա, երբ շատ կոտրված եմ լինում, դուրս եմ գալիս տանից ու երկնքին նայում, մտածում, որ ես երկրի վրա մնացի, իսկ ինքն ինձ երկնքից է նայում: Այն ժամանակ երկինքն էր կապում մեզ, հիմա ինքն է երկնքից նայում մեզ: Երազանքներ ուներ: Երբ պետք է զորակոչվեր, ինչ-որ բան ծրագրելու հետ կապված ասում էր՝ բանակից կգամ, այն ժամանակ կորոշենք: Ոչինչ չպլանավորեց, երևի ներքին մի ձայն իրեն ստիպեց, որ ծրագրեր չկազմի: Սիրում էր նվերներ տալ, ծաղիկներ նվիրել, հիմա ես եմ իր ընկերներին, մտերիմներին և ուսուցչուհիներին պարբերաբար ծաղիկներ նվիրում»:

Հետո կրկին տեղափոխվում է որդու անմահանալու օր: «Հոկտեմբերի 8-ի երեկոյան, երբ խոսում էինք, ասաց, որ ամեն ինչ կարգին է, իրենց նորմալ տեղ են տանելու՝ մա՛մ, ինձնով երդվիր, ասա՝ ինչ էլ լինի, ժպտալու եմ: Սկզբում չէի ուզում, բայց երդվեցի, հետո էլ ասաց՝ երդվիր, որ ինչ էլ լինի, պինդ ես լինելու: Երևի թե գիտեր՝ ուր են գնում: Ես էլ իրենից երդում խնդրեցի, որ էլի է զանգելու: Կիսածիծաղելով երդվեց, որ հենց ստացվեց, զանգելու է: Լուսադեմին՝ ժամը չորս անց կես, վեր թռա քնից: Ասում են, որ դա Մանվելի զոհվելու ժամն է: Երեք տարի անց էլ ամեն գիշեր նույն ժամին արթնանում եմ անկախ իմ ցանկությունից»:

Մանվելը տուն է «վերադարձել» զոհվելուց երկու ամիս անց: «Սեպտեմբերի 23-ին գնացել էի իր մոտ Ջրական, ներքին մի ձայն ստիպեց Իջևանից հասնել այնտեղ: Երկու օր իր կողքին եմ եղել, տեսել իր ոգևորվածությունը: Արցախն իր համար ուրիշ նշանակություն ուներ: Ինձ համար մեծ ցավ է, որ այնտեղ, որտեղ մնացին երեխայիս ոտքերը, արդեն Ադրբեջան է: Հույս ունեի, որ Հադրութը մերն է լինելու, և այնտեղ ծնկաչոք աղոթելու եմ իմ Մանվելի հոգու հանգստության համար, հիմա այդ հույսս էլ կորցրեցի: Ամեն ծնող կցանկանար գոնե մեկ անգամ հպվել Արցախի հողին: Երբ շատ եմ հուզվում, նեղվում, կռիվ տալիս, երազիս Մանվելիս եմ տեսնում՝ ախր ի՞նչ է եղել, մամա՛ ջան, ես շատ լավ եմ: Մանվելիս խոստացել էի, որ պետք է պինդ լինեմ, ժպտամ, երբ անգամ լացում եմ, ժպիտով եմ լացում: Չի կարելի կոտրվել, Մանվելս չէր ցանկանա ինձ կոտրված ու թույլ տեսնել, միշտ ասում էր՝ տանել չեմ կարողանում, երբ տխուր ու կոտրված ես: Մտածում եմ, որ ինքը կա, նայում է ինձ, ու անում այնպես, ինչպես ինքը կուզեր: Կռիվ եմ տալիս, պայքարում: Աստված տա, որ խաղաղություն լինի մեր Հայաստանում, այն, ինչ տեսել ենք, էլ չտեսնենք, գուցե մի օր էլ մեր արցախցիները կարողանան տուն վերադառնալ: Վերջինն, ավաղ, երազանքի ժանրից է, բայց առանց երազանքի և հույսի ապրելն անկարելի է»:

Հ. Գ. - Մանվել Գալստյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Ենոքավանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ