Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՆախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում
Հասարակություն

«Ինձ թվում էր՝ չեմ կարողանա վերականգնվել, բայց գտա այդ ուժը». կամավոր Վաղինակ Հովհաննիսյանն անմահացել է Հադրութում՝ փրկելով զինվորների կյանքը

Վաղինակն ու Անահիտը, նույն գյուղից լինելով, իրար չէին ճանաչում: «Իր եղբոր տղան մանկապարտեզ էր հաճախում, հանդեսի ժամանակ, որին նաև ես էի ներկա, հանդիպել ենք: Վաղինակը սկսում է ինձանով հետաքրքրվել, իսկ հետո գալիս ծնողներիս մոտ՝ ձեր աղջկան հավանել եմ»,- ասում է Անահիտը՝ Վաղինակի կինը:

2005 թ.-ին նրանք ընտանիք են կազմում: «Շատ ուշադիր, հոգատար, յուրահատուկ անձնավորություն էր: Իր համար առաջնահերթն իր ընտանիքն էր, երեխաները, իր տանը որևէ պակաս բան չպետք է լիներ, առավոտից մինչև ուշ երեկո կչարչարվեր, որ ընտանիքը լավ պահեր: Ամեն ինչ իր ուժերով էր անում: Մեր ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց մեր մեծ աղջիկը, մոտ մեկ տարի անց՝ երեխաներիցս միջնեկը՝ մյուս աղջիկս: Վաղինակը երազում էր տղա ունենալու մասին, բայց իր երկու աղջիկներին անսահման շատ էր սիրում, աղջիկներն էլ՝ իրեն: Նարեի հետ այնքան նման են բնավորությամբ, կես խոսքից իրար հասկանում էին»,-նշում է զրուցակիցս:

Վաղինակի ու Անահիտի ընտանիքում տարիներ անց ծնվում է նաև ընտանիքի սպասված որդին: «Վաղինակի կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Չգիտեմ, թե ինչու, մեր տղայի ծննդից հետո սկսեց անընդհատ ասել՝ սրանից հետո երբ էլ մեռնեմ, գիտեմ, որ Գևորգս կա: Բարկանում էինք՝ ուզում էիր տղա ունենալ, ունեցար, հիմա պետք է պահես իրեն: Ամեն տեսակի փորձությամբ անցել էր, ու իրեն որևէ վնաս չէր եղել: Միշտ ասում էի՝ այս մի «կռիվն» էլ բաց թող, մարդիկ իրենց հարցերը կլուծեն, արձագանքում էր՝ վախենում ես՝ մեռնե՞մ, երբեք սովորական վեճի կամ կռվի մեջ չեմ մեռնելու: Այնպես եմ մեռնելու, որ դու էլ չես պատկերացնում: Երբ իրեն ինչ-որ վտանգ էր սպառնում, այս խոսքերն էր ասում: Բոլոր նման զրույցները պատերազմից առաջ են եղել: Հիմա ինքս ինձ հարց եմ տալիս՝ գուցե գիտե՞ր, թե ինչ է լինելու իր հետ»: Վաղինակը կամավոր է մեկնում ռազմադաշտ, չի սպասում ծանուցագրի: Անահիտն ասում է՝ գիտեր, որ կգնա, ամուսինը միշտ պատրաստ էր:

«Երբ տագրս մասնակցում էր Քառօրյա պատերազմին, այդ ժամանակ կարողացանք իրեն հետ պահել՝ պատճառաբանելով, որ տանից մեկ հոգի արդեն ռազմադաշտում է, բացի դա, այն ժամանակ պատերազմը կարճ տևեց, եղբայրն էլ ասաց, որ հանգիստ է, իր գնալու անհրաժեշտությունը չկա: Բայց իր մեջ վրեժը միշտ կար, ասում էր՝ ինչքան կարող է այսպես շարունակվել, պետք է դրանց վերջը տալ: Նաև այդ պատճառով միշտ անհանգիստ էի, որ եթե պատերազմ սկսվի, միանշանակ կգնա: Հենց առաջին օրն աշխատանքից դուրս էր եկել, գնացել Չարենցավանի զինկոմիսարիատ, հերթագրվել, որ մեկնի: Իրեն ասել էին, որ դեռ հրաման չունեն, պետք է սպասել: Եկավ տուն, միշտ առաջինը հեռախոսն էր գրպանից հանում ու մի կողմ դնում, բայց այդ օրն աչքն անընդհատ հեռախոսին էր: Երբ հարցրեցի՝ զանգի՞ ես սպասում, ասաց՝ այո, հենց զանգեն, պիտի գնամ: Իր թույլ տեղը երեխաներն էին, մեծ աղջկաս ոտքն այդ ժամանակ կոտրված էր, հարցրեցի՝ բա երեխե՞քը, ասաց՝ դու ամեն ինչ կարող ես ու կանես: Նույնիսկ երեխաներն իրեն գնալու մտքից հետ չպահեցին, մարտական էր տրամադրված: Րոպեներ անց զանգեցին, ու գնաց»:

Այդ ընթացքում Վաղինակի եղբոր տղան ծառայում էր, Վաղինակն ասում էր՝ «հասնեմ երեխուն»: «Իր հորեղբոր տղան Ջրականում էր, փոխգնդապետ, ասացի՝ զանգի Հայկազին, տես, թե ինչ վիճակ է: Որևէ մեկս ու ոչինչ իրեն հետ չպահեց մեկնելու մտքից: Ասում էր՝ սպասենք, գան ու լցվեն մեր գյուղ, նոր սկսենք կռվե՞լ: Ի՞նչ կարող էիր ասել այս բառերից հետո»: Սեպտեմբերի 27-ի ցերեկը Վաղինակը գյուղից կամավորագրված մի քանի տասնյակ տղաների հետ մեկնում է Արցախ՝ Ջրական: «12 օր ամեն օր խոսել ենք իր հետ: Խոսելիս մեզ հարցնում էր՝ ի՞նչ են ասում, ի՞նչ է լինելու էս ամեն ինչի վերջը: Արձագանքում էի՝ մենակ մի բան են ասում, որ հաղթելու ենք: Զրույցներից մեկի ժամանակ իմ այս ասածին պատասխանեց՝ նման բան չի կարող լինել: Եթե հրամանատարը զինվորին մենակ թողնում ու հեռանում է, ոնց կարող է լավ լինել: Բարկացա՝ բա դու ինչի՞ ես մնացել, հետ արի: Բայց դրան էլ պատասխան ուներ՝ երեխա կա, Ալլայից ցածրահասակ է, չի կարողանում զենք քաշ տալ, գամ, նստեմ քո կո՞ղքը. քեզ պետք չեմ, էս երեխեքին եմ պետք: Ու չէի կարողանում որևէ բան ասել»:

Ջրականի կորստից հետո տղաներին տեղափոխում են Հադրութ: «Հոկտեմբերի 5-ին Վաղինակը հանդիպում է Հայկազին: Նա անսահման նվիրված էր իր զինվորներին, ամեն ինչ անում էր նրանց համար, մի քիչ հանգիստ էինք, որ միասին են: Հոկտեմբերի 9-ին կապը կորում է Հայկազի հետ: Վաղինակն էլ էր անհասանելի: Հաջորդ առավոտյան Վաղինակը զանգեց՝ լավ ենք, մեր մասին մի մտածեք, բայց ձայնը շատ տխուր էր: Մեր տղայի հետ խոսեց, հետո հայրիկի՝ լավ մնացեք, պինդ եղեք: Ուղիղ ոչինչ չասաց, բայց կարծես հրաժեշտ էր տալիս: Ասացի, որ խոսում են, թե հրադադար է լինելու, բարկացավ՝ ի՞նչ հրադադար, ամբողջը ծախեցին, երեխեքին մեջը տվեցին ու հրադադա՞ր: Հետո իմացանք, որ ամբողջ Հադրութը շրջափակման մեջ է: Նաև հասկացանք, որ իրենք գիտակցված մնացել են այնտեղ: Ամիսներ անց շատերի հետ զրուցեցինք, ասում են՝ իրենց խորհուրդ ենք տվել, որ դուրս գան, որ էլ ոչինչ անել չեն կարող, բայց մերժել են՝ պետք է շարունակել կռվել»:

Տղաները թշնամու մեծաքանակ մարդուժի են հանդիպել, կռվել ու նահատակվել հանուն հայրենիքի: Վաղինակը երեք ամիս համարվել է անհետ կորած: «Որևէ լուր չունեինք իրենից, գալիս էինք պաշտպանության նախարարություն՝ արհամարհված, անպատասխան կանգնում մուտքի մոտ, եթե հանդիպում էլ էին, միակ պատասխանն էր՝ այդ տարածք չենք կարողանում մտնել: Տուն էինք վերադառնում, հաջորդ օրը նորից նույնը կրկնվում էր: Ամենադաժան ամիսներն էին: Նախարարությանը, մյուս գերատեսչություններին ասում էինք, որ Հադրութի անտառներում ողջ մնացած տղաներ կան, բայց ո՛չ մեզ հավատացին, ո՛չ էլ իրենք կարողացան ինչոր բան անել»: Անահիտը հիշում է այն ծանր օրը, երբ պետք է ԴՆԹ անալիզ հանձնեին:

«Ինչպե՞ս կարող էի իր հայրիկին ասել՝ գնանք ԴՆԹ հանձնելու, նա չէր հավատում, որ Վաղինակի հետ կարող է բան պատահել: Ու որոշեցի մեր տղային տանել արյուն հանձնել, այլ տարբերակ չկար: Անալիզը հանձնեցինք, ամիսներն անցնում էին, նորություն չկար: Կարմիր խաչի միջոցով գերեվարվածների մեջ սկսեցինք իրեն փնտրել, մտածում էինք, որ գուցե վիրավորվել է, ու իրեն գերեվարել են: Էլի նորություն չկար: Հետո կրկին հանդիպումներ զինվորների հետ, որոնք այդ օրերին տղաների հետ էին եղել: Նրանք միայն մեկ բան էին պատմում՝ երկու կողմից դիվերսիա է եղել, Վաղինակն ու Հայկազը փրկել են իրենց կյանքը՝ ասելով, որ հակառակ կողմով դուրս գան, և դիվերսիան վերցրել են իրենց վրա»: 2021 թ. փետրվարի 10-ին Վաղինակի ընտանիքին տեղեկացնում են՝ ԴՆԹ-ով համընկնում կա:

«Հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննությունը՝ որպես մահվան օր համարում ենք հոկտեմբերի 10-ը, բայց զրույցներից, նաև մեր ունեցած տեսանյութից դատելով՝ տղաները մինչև նոյեմբերի 1-ը ողջ են եղել, բայց շրջափակման մեջ»: Հիմա Անահիտն ուժեղ է իր երեխաներով: «Ինձ ապրելու ուժ տալիս են իմ երեխաները, ուզում էր, որ նրանք բարձունքների հասնեն: Աղջիկներս արդեն ուսանող են, տղաս երրորդ դասարանում է սովորում: Ինձ թվում էր, թե չեմ կարողանա վերականգնվել, բայց գտա այդ ուժը: Այնքան զրույցներ ենք ունեցել, գիտեմ՝ որ քայլից հետո հաջորդն ինչ եմ անելու: Ինքն ինձ հետ չէ, բայց ինձ ասել է, թե ինչ պետք է անեմ, հիմա այդ ծրագրով առաջ եմ գնում»:

Հ. Գ. - Վաղինակ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով: Հուղարկավորված է հայրենի Արզական գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ