Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն Հարրի
Քաղաքականություն

Մի՞թե զանգվածային մահեր պետք է լինեն, որ աշխարհը վերջապես արձագանքի Արցախի շրջափակմանը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь»-ին

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով ադրբեջանական պաշարման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակն ու անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկմանը:

Հարցազրույցը թարգմանաբար ներկայացրել է Վարդանյանի գրասենյակը`որոշ կրճատումներով․

«Дождь» - Սկզբում խնդրում եմ ներկայացնել մանրամասներ սովամահության հետևանքով մահացած տղամարդու դեպքի մասին: Ի՞նչ է հայտնի այդ մասին:

Ռուբեն Վարդանյան- Մինչև սովամահության այս դեպքը այլ դեպքեր ևս եղել են: Երկու երեխաներ են մահացել այն պատճառով, որ նրանց մայրը գնացել էր ուտելիքի հետևից և ուշացել: Հայտնի՝  «Այն նույն Մյունխհաուզենը» ֆիլմում հերոսուհին ասում էր՝ «մի՞թե պետք է սպանել մարդուն՝ հասկանալու համար, որ նա ողջ է».  արդյո՞ք մարդիկ պետք է մահանան, որ աշխարհը հասկանա, որ Արցախում սարսափելի աղետ է և մի՞թե զանգվածային մահեր պետք է լինեն, որ աշխարհը վերջապես արձագանքի արդեն 8-9 ամիս փաստացի շարունակվող շրջափակմանը:

Այո, այս մահը սարսափելի ողբերգություն է, դա օրինակներից մեկն է, թե ինչ է կատարվում այստեղ ամեն օր: Ադրբեջանն ասում է՝ մենք պատրաստ ենք ապրանքներ մատակարարել: Ի՞նչ մթերքներ պետք է մատակարարվեն Ադրբեջանի կողմից, որ մարդիկ վստահ լինեն՝ դրանք թունավորված չեն, դրանք չեն հանգեցնելու ինչ-որ հիվանդությունների կամ այլ հետևանքների առկա անվստահության մակարդակի պայմաններում: Երբ պարզապես Կարմիր խաչի մեքենայով մեկնող հիվանդ մարդուն հնարավոր է առևանգել և մեղադրել, նույն կերպ բոլորիս կարելի է մեղադրել: Այստեղ ողբերգություն է, և աշխարհը մինչև վերջ չի գիտակցում, թե ինչ ծանր իրավիճակ է. շուրջ 30 հազար երեխաներ չեն կարողանում դպրոց գնալ, որովհետև չկա սնունդ, չկան հիգիենայի պարագաներ, չկա տրանսպորտ: Սա ողբերգություն է բոլոր ուղղություններով, որը միջազգային հանրությունն արհամարհում է:

«Дождь» - Մեր հեռուստադիտողները հարցնում են, և ես էլ եմ միանում հարցին՝ խնդրում եմ ասեք, ինչպիսի ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից, և որպես հարցի շարունակություն՝ եղել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, բայց իրականում մենք տեսնում ենք, որ վերջին ամիսներին, վերջին տարիներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարդ, կոնֆլիկտային իրավիճակներում չի կարողանում միջնորդի դերում հանդես գալ, տեսնում ենք, որ պատերազմի ավարտից հետո՝ գրեթե արդեն երեք տարի, այդտեղ հայտվել են ռուս խաղաղապահներ, բայց նրանք չեն ազդում իրավիճակի վրա, չեն ազդում շրջափակման վրա։ Դուք ասում եք՝ աշխարհն ուշադրություն չի դարձնում, բայց մենք տեսնում ենք, որ աշխարհն ամբողջությամբ ներգրավված է Ուկրաինայի սարսափելի պատերազմում և գիտակցաբար, թե անգիտակցաբար, չունի ուժ, ուշադրություն և ժամանակ։ Ինչպիսի՞ ելք կարող է լինել հիմա։

Ռուբեն Վարդանյան- Իմ պատկերացմամբ՝ մի քանի բան կա, որ պետք է անել։ Առաջինը՝ միջազգային հանրության կողմից կոշտ պահանջ ներկայացվի Ադրբեջանին, ընդ որում՝ ոչ միայն միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես զարմացած եմ, թե ինչպես են Ադրբեջանում գործող միջազգային ընկերությունների աշխատակիցներն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, հանգիստ աշխատում են, հարկեր են վճարում և լրացուցիչ եկամուտ ապահովում Ադրբեջանի համար, որպեսզի նա էլ ավելի ուժեղ ճնշում գործադրի մեզ վրա։

Պետք է ճնշում լինի պետությունների վրա, որպեսզի նրանք  էլ իրենց հերթին պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։

Անհրաժեշտ է օդային միջանցք բացել, և տարբեր միջոցներով՝ կլինեն օդապարիկներ, դրոններ,  դեղորայք և սնունդ  հասցնել այստեղ:

Պետք է զանգվածային բողոք լինի մարդասիրական  կազմակերպությունների կողմից, որոնք անհանգստացած են աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող հումանիտար դեպքերով:  Սա  ևս այդպիսի դեպք է. 120 hազար մարդ է այստեղ ապրում, մարդկային ամեն կյանք, ամեն երեխայի կյանքն անգին է։

Ես պարզապես ցանկանում եմ դիմել մայրերին, որոնք հիմա նայում են այս հաղորդումը: Նրանք կհասկանան, որ սա վերաբերում է այն երեխաներին, որոնք զրկվում են ապագայի հնարավորությունից։ Այդ պատճառով ճնշումը պետք է լինի հումանիտար կազմակերպությունների, միջազգային տարբեր կառույցների կողմից, որոնք հնարավորություն ունեն ասելու, որ սա բնական աղետ չէ՝ երկրաշարժ կամ ճանապարհի քանդում, այս իրավիճակը ստեղծվել է, քանի որ ցանկանում են լուծել իրենց քաղաքական խնդիրները՝ մարդկանց համար ստեղծելով անտանելի կենսապայմաններ։ Ճնշումը շատ պարզ ձևով կարող է արտահայտվել՝  հանցագործին չարժանացնելով ձեռքսեղման: Իմ կարծիքով, սա ամենակարևոր ճնշումն է մարդու համար, երբ հասկանում է, որ իր արածը չի ընդունվելու նորմալ մարդկանց կողմից, լինել մերժված, ճնշվել բոլոր այն հայտնի մարդկանց կողմից, որոնք պետք է ասեն՝ այս երեխաները, որոնք պարզապես ցանկանում են ապրել, սովորել և ապրել իրենց օրենքներով, ավանդույթներով, չեն կարող ոչնչացվել, որովհետև քաղաքական ռեժիմը  կարծում է՝ ինքը դրա իրավունքն ունի։

«Дождь» - Նախօրեին կայացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվում էր նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու այնտեղ ստեղծված իրավիճակը։ Այս քննարկումից ինչ-որ արդյունք և միջազգային արձագանք կա՞։

Ռուբեն Վարդանյան- Առաջինը՝ հենց այն փաստը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակում քննարկվում է հարցը, ցույց է տալիս, որ այն փակված չէ՝ չնայած Ադրբեջանը ցանկանում էր ներկայացնել, թե դա իր ներքին գործն է։ Ոչ, դա ձեր ներքին խնդիրը չէ, այլ միջազգային հանրության խնդիրն է։

Երկրորդը՝ այն պարտավորությունները, որն Ադրբեջանն ստանձնել է, պետք է կատարվեն, և ես ուրախ եմ, որ շատ երկրներ հնչեցրեցին, որ անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ երթևեկություն Լաչինի միջանցքով, որի մասին փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանը, որը հիմա խաղաղության պայմանագրի մասին է խոսում: Հարց է առաջանում՝ եթե չեք պատրաստվում կատարել այդ եռակողմ հայտարարության պահանջները, ի՞նչ վստահության մասին կարելի է խոսել այն պայմաններում, երբ վերջին 35 տարիների ընթացքում այսքան զոհ է եղել։ Այստեղ մարդիկ վախի մեջ են ապրում՝ հասկանալով, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրենց՝ Արցախում ապրողներին, երկու տարբերակ է թողնում՝ էթնիկ զտում կամ ցեղասպանություն։

Այնպես որ, այն, որ միջազգային հանրությունը քննարկում է խնդիրը, կարևոր է։ Հույս ունեմ, որ բանաձևերն ու որոշումները, որոնք կընդունվեն այս քննարկումից հետո, կլինեն ավելի որոշիչ, կոշտ և կոնկրետ։ Ամեն դեպքում պետք է հստակ գիտակցել, որ սա միայն հումանիտար աղետ չէ. հումանիտար աղետն ստեղծվում է, որպեսզի քաղաքական ճնշում գործադրվի այն մարդկանց ճակատագրի վրա, որոնք 35 տարի առաջ ասել են, որ իրենք ուզում են ապրել ինքնուրույն՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս։ Այդ պատճառով այս հարցը փակված չէ, և չի փակվելու՝ հակառակ Ադրբեջանի բոլոր ջանքերին։