Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Տնտեսություն

Հայաստանը զբոսաշրջային գրավիչ երկիր. 2023թ. հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ

 Հայաստանը գրեթե միշտ եղել է որպես հետաքրքիր ու առանձնահատուկ զբոսաշրջային ուղղություն՝ այցելուներին առաջարկելով  երկրի հյուրընկալությունը, խորը արմատներ ունեցող պատմությունը, համեղ խոհանոցը,  հիասքանչ տեսարաններն ու պատմամշակութային կոթողները, արկածային և գաստրո տուրերը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից,  2023 թվականի հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ, ինչը  լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: 2022 թվականի հուլիսին Հայաստան է այցելել  շուրջ 189 հազար զբոսաշրջիկ, իսկ  2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 202 հազար:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կազմել է 1․26 մլն, որը 29%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի լրատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը նշեց, որ Հայաստան այցելող   զբոսաշրջիկների թվերով առաջատար երկրներն են Ռուսաստանը, Վրաստանը և  Իրանը:

Նա ընդգծեց, որ Զբոսաշրջության կոմիտեն իրականացնում է հնարավոր ամեն բան՝ Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելու ուղղությամբ:

«Մենք շատ ակտիվ մասնակցում ենք միջազգային զբոսաշրջային միջոցառումներին, էքսպոներին, որտեղ ներկայացնում ենք Հայաստանը որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ Հայաստանի զբոսաշրջային պրոդուկտը, ներուժը: Ինչպես նաև փոխանցում ենք հայաստանյան տուրիստական ընկերությունների տվյալները տեղի տուրիստական ընկերություններին, որպեսզի կարողանան հետագայում զարգացնել երկկողմանի համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում»,- ասաց նա:

Աննա Մարգարյանը նշեց, որ նաև իրականացնում են դեպի Հայաստան ճանաչողական այցեր, այսինքն՝ հրավիրում են իրենց երկրներում մեծ լսարան ունեցող բլոգերների, ինֆլյուենսերների, մեդիա ոլորտի ներկայացուցիչների, որոնք լուսաբանում են իրենց այցերը, ինչն իր հերթին նոր զբոսաշրջիկներ է բերում Հայաստան տվյալ երկրներից:

Զբոսաշրջության կոմիտեն  այս տարի աջակցում է նաև Հայաստանի ամբողջ տարածքում տարբեր ֆորմատի և նախասիրությունների շուրջ 17 փառատոնների իրականացմանը, որն ըստ կոմիտեի լրատվության և հասարակության հետ կապերի պատասխանատուի, ապահովել է ու դեռ կապահովի զբոսաշրջային մեծ հոսք դեպի Հայաստան: