Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցում
Հասարակություն

Զենք ձեռք բերել ցանկացող քաղաքացու իրավունքները ոտնահարված են․ ռազմամարզական կառույցների միավորումը շարունակում է բարձրաձայնել խնդիրը

Հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին, «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ զենքի շրջանառության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի թեմայով։

Միավորման ներկայացուցիչները իրենց խոսքը հղեցին կառավարությանը և հանրությանը՝ զենքի շրջանառության խիստ սահմանափակման առիթով և տեղեկացրին իրենց հետագա քայլերի մասին։

«Առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիները հանձնելու են տեսական և գործնական քննություններ, որոնց կազմակերպումը, ըստ նոր օրենքի, պետք է ապահովեին ռազմամարզական կազմակերպությունները։ Չնայած օրենքում առկա են մի շարք դրական փոփոխություններ՝ «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը շրջանառությունից դուրս է եկել և այժմ զենքի կրման թույտվություն չունեցող անձը զրկված է այն ստանալու իրավունքից», - իրավիճակը մեկնաբանեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանը։

Միավորման ներկայացուցիչները խիստ սահմանափակված և ոտնահարված համարեցին քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը պաշտպանելու և զենք կրելու իրավունքը։ «Զենք կրելու մշակույթը կարևորագույն հենասյուն է արդյունավետ համապարփակ անվտանգության համակարգի ներդրման ճանապարհին: Զենք կրող, զենքից օգտվել իմացող ՀՀ քաղաքացին է պաշտպանում իր բնակավայրը ցանկացած իրավիճակում ու բանակի հետ միասին երաշխավորում սահմանի անվտանգությունը» - նշեց միավորման խորհրդի նախագահ, իրավաբան և ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։

«Մեր կյանքի իրավունքը պարբերաբար խախտվում է թշնամու կողմից՝ թե՛ սահմանին, թե՛ դրանից ներս: Իսկ մենք ցանկանում ենք ապրել: Ցանկանում ենք, որ մեր երեխաները միշտ հայր ունենան: Ու օրենքի նախագիծը պետք է անպայման արագ շտկվի, այնուհետև լրամշակվի ու դառնա մեր այդ գործի մի սյունը: Մենք անշեղորեն պայքարելու ենք դրա համար բոլոր կարելի միջոցներով» - ամփոփեց միավորման խորհրդի անդամ, «Ազատազէն» ՌՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը։

Հիշեցնենք, որ անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչները հունիսի 29-ին կոչ էին արել ՀՀ կառավարությանը՝ հստակեցնել ու հայտարարել, թե երբ և ինչպես կվերականգնվի ՀՀ քաղաքացիների՝ առաջին անգամ զենք ձեռք բերելու խախտված իրավունքը։ Ներկայացուցիչները նշել էին, որ նշված ժամկետում խնդիրը չլուծելու դեպքում իրենց իրավունք կվերապահեն օրենքով թույլատրված բոլոր միջոցներով և գործողություններով իրագործել քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ մի խումբ ռազմամարզական ու կրթական կառույցների և անվտանգային ոլորտի մասնագետների կողմից։ Միավորման նպատակն է ռազմական և անվտանգության խնդիրներով զբաղվողների և հարակից ոլորտներում գործունեության իրականացնողների միավորման միջոցով հետազոտել, մշակել և ներդնել անվտանգության ոլորտներում առկա խնդիրների լուծման եղանակները։

Կոնտակտային անձ՝ Գայանե Հայրապետյան 
Հեռ՝ +374 77110863 
Էլ հասցե՝ . [email protected]