Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռ
Քաղաքականություն

Մարտունիում սադրանք են հրահրել, փորձել ծեծկռտուք սարքել, խոչընդոտել «Հայաքվեի» ընթացքը

Արդեն երրորդ օրն է, ինչ նաև Մարտունիում՝ քաղաքապետարանին ենթակա Մշակույթի պալատում, «Հայաքվեի» ստորագրահավաքն է անցկացվում: Նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանն ասում է՝ առաջին երկու օրերին բավականին մեծ հոսք կար: «Այսօր առավոտյան մեզանից 50 մետր հեռավորության վրա հավաքվել էին ինչ-որ անձինք: Մարդկանց համոզում էին, ասում՝ մի՛ գնացեք, ստորագրեք: Դա Արցախի հետ կապ չունի, ձեզ խաբում են և այլն, մարդկանց ապակողմնորոշում են: Դրանից բացի, մի քանի հոգի մոտեցան, շատ կոշտ, ագրեսիվ ձևով, թե՝ հավաքեք ինչ կա չկա ու այստեղից գնացեք, սկսեցին մեր աղջիկներին վիրավորել: Մոտեցա՝ ի՞նչ է եղել, թե գնա, դու դաշնակ ես, մենք դաշնակներին... ու հայհոյեցին: Արձագանքեցի՝ ես որևէ կուսակցության չեմ պատկանում, երկրորդ՝ դա ի՞նչ կապ ունի: Պատասխանեցին՝ դուք խաբում եք մարդկանց, սա Ղարաբաղի հետ կապ չունի, և ուզում էին ստորագրությունների թղթերը խլել: Բնականաբար, թույլ չտվեցի, փորձեցին հրել, հասկացա, որ նպատակը ծեծկռտուք սարքելն է, թույլ չտվեցի: Մարդկանց տեղեկատվական թերթիկն էի ցույց տալիս, ասում, որ սա որևէ կուսակցության հետ կապ չունի: Ասում էին՝ Քոչարյանի հետ կապ ունի, բացատրեցի, որ ոչ մեկի հետ կապ չունի, սա «Հայաքվե» նախաձեռնությունն է, որին աջակցում են նաև քաղաքական տարբեր ուժեր: Տեղեկատվական թերթիկները պատռեցին:

Մինչև ոստիկանության գալը, եկող մարդկանց ասում էին՝ մի ստորագրեք, սա խաբեություն է: Հետո տեղեկություն ստացա, որ քաղաքում մտնում են տարբեր տեղեր, կազմակերպություններ, պետական հիմնարկներ ՔՊ-ի կամ գոնե իշխանության ներկայացուցիչները, կոնկրետ չգիտեմ, մարդկանց սպառնում են, որ հանկարծ չգնան ու չստորագրեն: Ոստիկանությունն արձանագրեց, նրանց ներկայությամբ ևս տվյալ անձինք սկանդալ սարքեցին, էլի հայհոյեցին, վիրավորեցին, ոստիկանությունը դա ևս արձանագրեց, քաղաքապետարանի ներկայացուցիչն այստեղ էր, պահանջեցի, որ նա նույնպես արձանագրի, սակայն հրաժարվեց: Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչը հրաժարվեց արձանագրել»,-նշում է Հոխիկյանը: Ընդգծում է՝ ստորագրահավաքը շարունակվում է, բայց մարդկանց ահաբեկում են և չեն թողնում, որ նրանք գան: «Առաջին երկու օրը բավականին մեծ ակտիվություն կար, այսօր մարդիկ գալիս են, մոտենում, ասում՝ կներեք, մեզ զգուշացրել են, ասել, որ չստորագրենք, չենք կարող ստորագրել: Երբ մարդիկ նաև մոտակայքով անցնում են և հրավիրում ենք նախաձեռնությանը ծանոթանալու, խուսափում եմ»,-եզրափակեց նախաձեռնության անդամը: