Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստում
Քաղաքականություն

«Հրապարակ». Ալավերդու համայնքապետը մարզպետին ասել է` դուք ձեր նախընտրական շրջայցն առանց ինձ արեք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողանում հաշտվել մի շարք համայնքներում կրած պարտության հետ եւ որտեղ կարողանում է` ընտրություններից անմիջապես հետո է խլում տեղական իշխանությունը, որտեղ չի կարողանում` հաջորդ փուլերում է սկսում խլելուն ուղղված գործողություններ իրականացնել եւ «սարքել» ընտրված համայնքապետերի դեմ: Լոռու մարզի Ալավերդի համայնքում պարտությունը եւս ՔՊ-ն չի մարսում եւ ՏԻՄ ընտրություններից ամիսներ անց ամեն միջոց գործադրում է իշխանությունը զավթելու համար։

Հիշեցնենք․ անցած սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ ՀԱԿ-ի մեկ մանդատից էր կախված, թե ով կղեկավարի Ալավերդին առաջիկա 5 տարիներին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագի՞րը», թե՞ «Ապրելու երկիրը», որոնք 13-ական մանդատ էին ստացել ավագանիում, եւ ՀԱԿ-ն անսպասելիորեն ոչ թե ՔՊ-ի, այլ «Ապրելու երկրի» հետ հուշագիր ստորագրեց, ու քաղաքի ղեկավարումն անցավ այս կուսակցության ցուցակը գլխավորած Արկադի Թամազյանին։ Իշխանության թեկնածուն այս համայնքում պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, ով ընտրությունից հետո ինքնաբացարկ ներկայացրեց ավագանուց, որ պահի ԱԺ մանդատը։

Իսկ վերջին օրերին իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներն ուղղակի արշավ են սկսել Թամազյանի դեմ եւ հիմնականում հղում անելով անանուն աղբյուրներին՝ հրապարակում են համայնքի ղեկավարի թույլ տված ապօրինությունները, որոնք իբր բացահայտվել են մարզպետարանի ստուգումների արդյունքում։ Դիցուք՝ ըստ իշխանական սիվիկ.ամ-ի․ «Սուբվենցիոն ծրագրով համայնքի եւ կառավարության բյուջեից հատկացված գումարով պիտի ջրագիծ փոխվեր, բնականաբար, նոր խողովակաշար պիտի անցկացվեր, սակայն նոր խողովակաշարի գնով հին խողովակներ են գնել ու փորձել «սղղացնել»։ Նույն բանն էլ արել են որոշ տանիքների հետ կապված. տանիքի նոր ծածկի գնով հին ծածկ են գնել, ու էդպես շարունակ։ Եղել են նաեւ 60 հոդվածի հողերի օտարման դեպքեր, պաշտոնների ապօրինի նշանակումներ ու ֆինանսական այլ չարաշահումներ»։ 

Մենք կապվեցինք համայնքապետի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչի մասին է գրում կուսակցական լրատվամիջոցը։
«Հրապարակված տեղեկությունները ստահոդ են, իրականությանը չեն համապատասխանում, քաղաքական պատվեր է։ Երեւի Արեն Մկրտչյանը չի կարողանում մարսել պարտությունը»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով «չարաշահումների» մասին լուրերին՝ ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։ Բայց ստուգումներ եղել են:

Պարզվում է՝ համայնքապետարանում ստուգումներ սկսելը նախապատմություն ունի: Մոտ մեկ ամիս առաջ Ալավերդի է այցելել Լոռվա մարզպետը, խոշորացված համայնքի ղեկավար Թամազյանը հրաժարվել է Արամ Խաչատրյանի եւ մի քանի տասնյակ ՔՊ-ականների հետ համայնքում շրջայցի մասնակցել, ըստ էության` չի դիմավորել նրան, եւ մարզպետը չի մարսել այդ անարգանքը՝ դա ընդունելով որպես իր նկատմամբ ծանր վիրավորանք: Եվ անմիջապես պատկան նախարարությանը դիմում է գրել՝ Ալավերդում ստուգումներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Թամազյանը մեզ պատմեց, որ զրուցել է մարզպետի հետ, բայց չի ցանկացել շրջել տասնյակ ՔՊ-ականների ուղեկցությամբ։ «Ես շրջայցի ժամանակ մոտեցել եմ պարոն մարզպետին, նրա հետ եղել են նաեւ քաղաքական իր կուսակիցները՝ մոտ 30 հոգի։ Ես տարակուսած էի` նման շրջայց երբեք չեմ տեսել, դա ավելի շատ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, այդ իսկ պատճառով պարոն մարզպետին ասել եմ՝ եթե կուզեք, միասին շրջայց անենք, եթե չէ, դուք ձեր նախընտրական շրջայցն արեք։ Նույն օրը երեկոյան մեր խմբակցության ավագանիներին, ինչպես նաեւ՝ իրենցից որոշներին ծանուցագրեր են եկել՝ կանչելով 25-օրյա զորահավաքին, ոստիկանության հետ միասին բերել են ծանուցագրերը, կարծում եմ՝ փորձում էին այնպես անել, որ ավագանու նիստեր չլինեին, կամ էլ քանի որ ունենք մեկ մանդատի տարբերություն, գուցե համամասնություն փոխեին»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ ավագանու ծանուցված անդամներն անցել են բժշկական «կամիսիա», եւ պարզվել է, որ պիտանի չեն զորահավաքին մասնակցելու։
Թամազյանը նշեց, որ համայնքապետարանում, ըստ նախատեսվածի, ստուգումներ պետք է իրականացվեին տարվա չորրորդ եռամսյակին՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն մարզպետն իր այցից հետո դիմել է ՏԿԵ նախարարությանը եւ ստացել արտահերթ ստուգումների թույլտվություն երկրորդ եռամսյակի համար եւս․«Ստուգումները նախատեսված 15 օրում ավարտեցին, բայց հետո լրացուցիչ եւս 10 օր` նախարարի թույլտվությամբ, ավելացրին։ Այսօր վերջին օրն է, դեռ պատասխանները չկան։ Ի դեպ, ստուգումներն իրականացրել են անօրինական փորձագետները, մի քանի օր հետո պահանջեցինք փաստաթղթեր, բայց չներկայացրին ու այլեւս չեկան, չշարունակեցին»։ Համայնքի ղեկավարը վստահ է՝ չարաշահումներ եթե լինեին, ՔՊ-ն վաղուց հանցագործության մասին հաղորդում ներկայացրած կլիներ։

Այս խնդիրն արդեն դուրս է եկել համայնքային շրջանակներից եւ վերածվել միջկուսակցական վեճի` Ալավերդու խնդրին մի քանի օր առաջ անդրադարձել է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ «Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել անցած տարի Ալավերդիում տարած իրենց պարտությունը։ Քաղաքական եւ մարդկային ճղճիմությունը որպես հիմնական գործելաոճ ընտրելով՝ Լոռու մարզի ղեկավարությունն Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանին փորձում է ճնշել՝ տարատեսակ ստուգումներով եւ հրաժարական տալու հորդորներով՝ սպառնալով հակառակ դեպքում քրեական գործեր հարուցել։ Տղերք, ոնց որ մոռացել եք՝ ում հետ գործ ունեք։ Մեզ ձեզ հետ չխառնեք ու օրինականությունից շեղվելու փորձեր չանեք, հակառակ դեպքում՝ առաջիկայում իրավապահները հենց ձեզանով են զբաղվելու»,- Ֆեյսբուքում գրել է նա։

Ամեն ինչից ակնհայտ է, որ Երեւանի ընտրությունների շեմին ներքաղաքական մթնոլորտն էլ ավելի է շիկանալու: