Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Բաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները
uncategorized

Արցախի նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի ընտրվելու ուժեղ և թույլ կողմերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի 19–ին Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում, 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրեց Արցախի Հանրապետության նախագահ: Նշենք նաև, որ ընտրությունը փակ և գաղտնի սկզբունքով էր կազմակերպված: Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող նախագահը, ով առաջադրվել էր ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունների կողմից և Էդուարդ Աղաբեկյանը, ում թեկնածությունն առաջադրվել էր «Շարժում 88» խմբակցության կողմից:

Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության անցումային շրջանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը: Այսպիսով մինչև 2020 թվականը Արցախը կրկին կղեկավարի գործող նախագահը, ով, ի դեպ բավականին բարձր վարկանիշ ունի ոչ միայն Արցախի ու Հայաստանի Հանրապետություններում, այլև միջազգային ամենահեղինակավոր հարթակներում: Չնայած այս ամենին, գործող նախագահի թեկնածության շուրջ, բազմակարծության ֆոնին, եղան նաև մարդիկ, ովքեր այնքան էլ համաձայն չէին այս որոշման հետ, ընդգծելով, որ կայուն ժողովրդավարական երկիր կառուցելու և այն կայացնելու ճանապարհին գործող նախագահի թեկնածությունն առաջադրելն ինչ–որ տեղ կարող է փոքր–ինչ ազդել երկրի իմիջի վրա: Նրանց կարծիքով գործող նախագահի փոխարեն լավ կլիներ, որ այլ թեկնածու առաջադրվեր և դառնար անցումային շրջանի նախագահ, բայց ստվար մասի կարծիքով որոշումը ճիշտ էր, քանի որ այս պատասխանատու փուլում չէր կարելի փորձությունների ենթարկել երկրի ու ժողովրդի անվտանգությունը:

«Փաստը» քաղաքական գործիչներից և քաղաքագետներից փորձեց պարզել, թե նշված երկու տարբերակներից որն է իրենց համար ընդունելի:

 

Արամ Սարգսյան. «Коней на переправе не меняют»

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի կարծիքով սա այն դեպքն է, որ պետք է ոչ թե տառին կառչել, այլ նայել ընդհանուր իրավիճակին:

«Արցախը փոխել է իր Սահմանադրությունը և նոր Սահմանադրության դրույթների համաձայն, կրկին երեք տարով Բակո Սահակյանն ընտրվել է անցումային շրջանի նախագահ: Արցախի Հանրապետության նախագահն իր պաշտոնավարման տարիների ընթացքում կարողացել է շատ հստակ դիրքորոշում պահպանել արցախյան հիմնահարցի շուրջ ծագած բոլոր խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, իր պաշտոնավարման տարիներին նա ամեն կերպ կարողացել է հանրապետությունը զերծ պահել ցանկացած ցնցումներից: Ես նշեցի ընդամենը երկու փաստ և դրանք շատ կարևոր են, որպեսզի ընդունենք, որ այս պահին նա անփոխարինելի թեկնածու է և լավ է, որ ինքն ընտրվեց Արցախի նախագահի պաշտոնում»,– ասաց Ա. Սարգսյանը:

Նրա կարծիքով Արցախի Հանրապետությունում ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որն ինչ–որ տեղ օրինակ է ծառայում նաև Հայաստանի համար: Բացի այդ շատ կարևոր է, որ պատերազմական իրավիճակի ժամանակ առաջնորդի փոփոխություն չլինի, քանի որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի առաջընթացի համար:

«Ինչպես ասում են՝ «коней на переправе не меняют» և սա այն դեպքն է, որ կայուն, գործող համակարգը չի կարելի փոփոխել նոր ռեֆորմների գնալու կամ անձի փոփոխություններ իրականացնելու միջոցով: Իմ կարծիքով դա անիմաստ քայլ կլիներ: Եվ վերջապես այդ ամենին պետք է Արցախի ժողովուրդը գնահատական տա: Եթե ցանկանում էր փոփոխություն, ապա կընդվզեր, բայց քաղաքական հիմնական կուսակցությունները կողմ են քվեարկել և պաշտպանել են նրա թեկնածությունը: Այնպես որ, կարծում եմ ավելորդ է մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելը: Ավելի լուրջ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվել»,– ասաց Ա. Սարգսյանը:

Նրա կարծիքով բացի այդ, եթե այնպես լիներ, որ Բակո Սահակյանը խոչընդոտեր բանակցային գործընթացին կամ չնպաստեր, որ այն առավել արդյունավետ հունով գնա, ապա ինքն էլ կմտածեր, որ հարկավոր է մոտեցումները փոխել: Բայց հիմա, երբ Արցախի Հանրապետության նախագահի մոտեցումները պարզ են, բանակցությունների ժամանակ նա շատ հստակ դիրքորոշում է հայտնում, Մինսկի խմբի համանախագահները բավականին կառուցողական են համարում նրա հետ աշխատանքը և այդ է պատճառը, որ շարունակում են Բ.Սահակյանի հետ բանակցել, այս ամենը խոսում է այն մասին, որ նա ոչ միայն իրեն չի սպառել, այլև դեռ շատ անելիքներ ունի:

«Այնպես որ, ես որևէ պատճառ չեմ տեսնում, որը կարող էր խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի Բակո Սահակյանը չառաջադրվեր միայն այն պատճառով, ինչ է թե տասը տարի ինքն է ղեկավարում Արցախը»,– ասաց Ա. Սարգսյանը:

Թևան Պողոսյան. «Երկրի ղեկավարը պետք է վստահություն ունենա հանրության մոտ»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն առաջարկեց հարցը փաստերի տեսանկյունից դիտարկել: Եվ այս առումով իր կարծիքով Արցախի նախագահը պետք է լինի այնպիսի անձնավորություն, ով մեծ հարգանք է վայելում, ունի բանակցային հմտություններ, երկիրը թե՛ ներքին, և թե՛ արտաքին անվտանգության տեսանկյունից ճիշտ կառավարելու բարձր ունակություն:

«Բացի այդ, իմ կարծիքով Արցախի առաջնորդը պետք է կարողանա նաև ճիշտ հարաբերություններ ձևավորել Հայաստանի իշխանությունների հետ, անկախ այն ամենից, թե ով է իշխանության ղեկին: Եվ ամենակարևորը, որ վստահություն ունենա իր երկրի հանրության մոտ: Այդ երեք կոմպոնենտները հաշվի առնելով ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ քաղաքական ուժերը հաշվի առնելով այդ հանգամանքը, ընտրել են Բակո Սահակյանին: Հարկավոր է հաշվի առնել, թե իմ նշած կետերին բավարարող այլ թեկնածու կա՞ր, թե չկար»,– ասաց Թ. Պողոսյանը:

Նրա կարծիքով հաջորդ հարցն այն է, թե հանրությունն ու քաղաքական գործիչներն առհասարակ ինչ են արել, որ այս ընթացքում նշված չափանիշներին բավարարող այլ թեկնածու նույնպես ձևավորվեր Արցախում, որպեսզի թեկնածուները ոչ թե 2–ը լինեին, այլ՝ 20–ը:

Թ. Պողոսյանը նշեց նաև մեկ հանգամանք ևս, որն ըստ նրա նույնպես կարևոր է: հարցն այն է, թե արդյոք առհասարակ որևէ մեկն իրավունքն ունի՞ հեռվում նստած, այդ երկրի համար որևէ բան չանելով, կարծիք հայտնել կամ եզրակացություն անել այնտեղի ներքին կյանքի վերաբերյալ: Նրա կարծիքով, այդ ամենի մասին կարծիք հայտնելուց առաջ պետք է նախ այդ հարցին պատասխանել:

 

Արա Պապյան. «Չի կարելի մարդկանց անհասկացողի տեղ դնել»

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով Արցախը Ադրբեջանին ենթակա չլինելու հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ Արցախն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը և հետևաբար չի կարող ժողովրդավարական երկիրը կամ նույնիսկ միավորը լինել բռնատիրության ներքո: Բայց հիմա, երբ Բակո Սահակյանն ընտրվեց անցումային շրջանի նախագահ, սրանով էական նահանջ գրանցվեց ժողովրդավարությունից:

«Ակնհայտ է որ Սահմանադրություն է փոփոխվել մեկ անձի համար: Եվ ով էլ ասի, որ այդ անձը անփոխարինելի է, դա Արցախի համար բացասական բնութագրում է, քանի որ պարզ է դառնում, որ նախագահը չի կարողացել Արցախի մեջ իրավիճակ փոխել, որպեսզի Արցախում արժանի փոխարինողներ ի հայտ գան: Հիշեցնեմ, որ անփոխարինելի մարդիկ չկան»,– ասաց Ա.Պապյանը:

Նրա կարծիքով Հայաստանում Սահմանադրություն փոխելու և պառլամենտական կառավարման ձևին անցնելու ժամանակ բոլորն ասում էին, թե դա է պատերազմող երկրի կառավարման համար ճիշտ և շահեկան, իսկ երբ Արցախի Սահմանադրությունը փոխվեց, նույն մարդիկ սկսեցին 180 աստիճան հակառակն ասել, թե պատերազմող երկրի համար ճիշտ է, որ երկիրը միանձնյա ղեկավարման համակարգ ունենա:

«Փաստորեն պարզ է դառնում, որ երկու դեպքում էլ սահմանադրությունները փոխել են նախագահներին երրորդ և չորրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորություն տալու համար»,– ասաց Ա. Պապյանը:

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ Հայաստանում նստած Արցախին քննադատելուց առաջ նախ պետք է պատասխանել հարցին, թե ինչ է տվյալ անձն առհասարակ արել Արցախի համար, որ նոր միայն կարողանա քննադատել այս կամ այն երևույթը, քաղաքագետն ասաց, որ նման կարծիք արտահայտելուց առաջ պետք է հաշվի առնել, որ անխտիր բոլոր հայաստանաբնակներն, անկախ տեղից ու դիրքից, ամեն օր, ամեն ինչ անում են Արցախի համար:

«Անցյալ տարվա 160 զոհերից տեսեք քանիսն էին հայաստանաբնակներ: Գնացեք Արցախի դիրքեր ու տեսեք, թե քանիսն են հայաստանաբնակներ: Այսինքն, մարդիկ տալիս են իրենց զավակներին, որոնք ծառայում են դիրքերում, տալիս են նրանց արյունը: Բացի այդ, Հայաստանը մոտավորապես 100 մլն դոլարից ավելի գումար է փոխանցում Արցախի բյուջե, միջպետական օգնության տեսքով, իսկ եթե հաշվենք նաև բանակի ծախսերը, ապա ևս մոտավորապես 300– 400 մլն դոլար գումար է ծախսվում Արցախի Հանրապետության վրա: Էլ դրանից ավելի ի՞նչ անենք: Չեմ ասում, որ Արցախի համար բոլորս որոշակի պատժամիջոցների ենք ենթարկվում, շրջափակման պատճառով և այլն: Այնպես որ ասել, թե Հայաստանում նստած, ինչ ենք անում Ղարաբաղի համար, որ կարողանանք տեսակետ հնչեցնել, դա առնվազն բարոյական չէ: Պարզ է չէ՞, որ Հայաստանն ու հայաստանցիներն այդքան բան չանեին, Ղարաբաղն ինքնուրույն 25 օր էլ չէր դիմանա: Եվ չի կարելի մարդկանց դնել անհասկացողի տեղ: Եթե մարդիկ կիրթ են և նրբորեն են այդ մասին արտահայտվում, իսկ հայաստանցի փորձագետների մի մասն էլ վախկոտ են ու վախենում են իրականությունն ասել, դա դեռ չի նշանակում, որ ճշմարտությունն այդպիսին է»,– ասաց Ա. Պապյանը:

Նրա կարծիքով, եթե երկու երկրներում էլ Սահմանադրությունները փոխվեին, բայց գործող նախագահները չդնեին իրենց թեկնածությունները և չմասնակցեին հետագա ընտրություններին, ապա կարելի էր ասել, որ Սահմանադրություն փոխելը սկզբունքի հարց է եղել, բայց երբ նման քայլեր են արվում, ապա պարզ է դառնում, որ սահմանադրությունները փոխվել են երկու նախագահների պաշտոնավարման ժամկետները երկարացնելու նպատակով:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում