Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի այսօրվա համարում կանդրադառնանք պատգամավորներ` ՕԵԿ–ական Իշխան Խաչատրյանին, ԲՀԿ–ականներ` Լյովա Խաչատրյանին և Հայկ Խաչատրյանին, ինչպես նաև ՀՀԿ–ական Վազգեն Կարախանյանին:
Նշված չորս պատգամավորներն էլ Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական նախաձեռնություններին կողմ են քվեարկել 400–500 անգամ, բացառությամբ Հայկ Խաչատրյանի, ով 2012–16 թթ. ընթացքում կողմ է քվեարկել միայն 241 նախագծի: Օրինագծերին դեմ քվեարկելու առումով միմյանց նման են Իշխան, Լյովա և Հայկ Խաչատրյանները, ովքեր անցած չորս տարիների ընթացքում դեմ են արտահայտվել 40–60 անգամ: Միայն հանրապետական Վազգեն Կարախանյանն է, որ ընդամենը 3 անգամ է դեմ քվեարկել ԱԺ–ում քննարկվող օրինագծերին: Վերջինս ձեռնպահ է մնացել նույնպես 3 անգամ: Իսկ մյուս երեք պատգամավորները 100–ից ավելի անգամներ: Ստացվում է, որ բացի ազգանվան նմանությունը, վերջինների պատգամավորական քվեարկություններն էլ են միանման:
Այս չորս պատգամավորներից ամենից շատ բացականեր ունեցողը Հայկ Խաչատրյանն է, ով բացակայել է 320 անգամ, իսկ ընդհանրապես ոչ մի անգամ չբացակայած պատգամավորը Վազգեն Կարախանյանն է: Նշվածների մեջ առանձնանում է նաև ՕԵԿ–ական Իշխան Խաչատրյանը, ով ի տարբերություն իր գործընկերների՝ 36 հարցուպատասխանի է մասնակցել և 27 անգամ ելույթ ունեցել ԱԺ ամբիոնից: Մյուսները կամ շատ քիչ են հարցեր ու ելույթներ ունեցել, կամ էլ ընդհանրապես ոչ ամբիոնին են մոտեցել, ոչ էլ հարցեր տվել:
Իշխան Խաչատրյանը առողջապահական ոլորտին վերաբերող երկու նախաձեռնության համահեղինակ է: 2015 թ. հայտարարագրի տվյալներով՝ 5 միլիոն 386 հազար դրամ ունի: Ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ «Թեժ օրինագծեր» բաժնում առանձնացված համեմատաբար մեծ ռեզոնանս առաջացրած օրինագծերից դեմ է քվեարկել 2017 թ. բյուջեին, իսկ կողմ՝ «1000 դրամների» օրինագծին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանը օրենսդրական նախաձեռնություններ չունի, իսկ իր դրամական միջոցներն էլ 2015 թ, դրությամբ կազմում են 9 միլիոն 450 հազար դրամ:
Մեկ այլ ԲՀԿ–ական` Հայկ Խաչատրյանը նույնպես նախաձեռնություններ չունի: Վերջերս թեժ քննարկման առարկա դարձած օրինագծերին կողմ կամ դեմ չի քվեարկել, այդ թվում՝ «1000 դրամների» և ԱԺ կանոնակարգին վերաբերող օրինագծերին: Իսկ ապօրինի հարստացումը քրեականացնող, 2017 թ. բյուջեի և կուսակցությունների մասին օրինագծերի քվեարկություններից էլ բացակայել է: Նախորդ տարվա տվյալներով ընդամենը 600 հազար դրամ դրամական միջոցներ և 6 միլիոն 440 հազար դրամ եկամուտ ունի:
Օրենսդրական նախաձեռնությունների 98 տոկոսից ավելիի օգտին քվեարկած, նշվածների մեջ միակ ՀՀԿ–ին հարող պատգամավոր Վազգեն Կարախանյանը վերևում նշված բոլոր օրինագծերին էլ կողմ է քվեարկել: Ինչպես և մյուս երկու ԲՀԿ–ական պատգամավորները, նա նույնպես Ազգային ժողով նախաձեռնություններ չի բերել: Դրա փոխարեն անցած չորս տարիների ընթացքում զգալիորեն ավելացրել է իր դրամական միջոցները: Եթե 2012 թ. նա դրամական միջոցներ չի ունեցել, ապա նախորդ տարվա դրությամբ հայտարարագրել է 19 միլիոն 350 հազար դրամ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: