Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»
Ժամանց

Հղիության նախանշանները վաղ շրջանում

Սովի զգացում

Պարզունակ է հնչում, բայց սովի զգացումը կարող է խոսել այն մասին, որ դուք հղի եք: Իհարկե չի կարելի մեծ ախորժակը բացատրել հղիությամբ (գուցե դա ներշնչանք է, կամ ձեր օրգանիզմը որոշակի նյութերի կարիք ունի), բայց եթե մեր ցուցակի մյուս նախանշանների հետ միասին սովի զգացում էլ ունեք, ապա ստուգեք ձեր դաշտանի օրերը:

Պտուկների պիգմենտացիա

Եթե պտուկի շուրջ պիգմենտավորված մաշկի գույնը սկսում է մգանալ, ապա դա կարող է խոսել հղիության մասին: Թեև այս նախանշանները հանդիպում են հորմոնալ այլ փոփոխությունների դեպքում կամ էլ կարող են մնալ նախորդ հղիությունից հետո:

Արտադրություն կամ ցավեր պտղի կցման ժամանակ

Օվուլյացիայից գրեթե ութ օր հետո ձեզ մոտ կարող է լինել արյունային արտադրություն հեշտոցից, այն կարող է լինել վարդագույն կամ շագանակագույն և ուղեկցվել աննշան դեպի ներքև ձգող ցավերով: Դա բացատրվում է արգանդի պատին պտղի կցումով: Նման արտադրություն կարող եք նկատել նաև նախադաշտանային օրերին:

Հաճախացած միզարձակում

Հենց պտուղը կպնում է արգանդին և սկսում է հատուկ հորմոր արտադրել, դուք կարող եք նկատել, որ ավելի հաճախ եք ցանկանում միզել:

Հոգնածություն

Դուք ձեզ հոգնա՞ծ եք զգում: Ավելի ճիշտ՝ սպառվա՞ծ: Պրոգեստերոնի մեծ քանակությունը կարող է ստիպել կնոջն իրեն սարսափելի հոգնած զգալ, թեև առանձնապես գործ չի արել: Նման հոգնածությունը հետապնդում է կանանց հատկապես հղիության նախնական շրջանում:

Կրծքի զգայունություն և ցավ

Երբ կինը հղի է, կուրծքը զգայուն է դառնում դիպումներին, ինչպես դաշտանի նախօրեին: Երբ օրգանիզմը հարմարվի հորմոնային նոր ֆոնին, ցավոտ զգացողությունները կմարեն:

Համային զգացողությունների փոփոխություն

Գուցե սկսեք այլ կերպ ընկալել ուտելիքի համը: Որոշ կանայք, օրինակ, սկսում են մեծ հակում ունենալ որոշակի ուտելիքների հանդեպ կամ սկսում են պարզապես զզվել որոշ ուտելիքներից:

Առավոտյան սրտխառնոց

Եթե ձեր բախտը բերի, առավոտյան սրտխառնոցը ձեզ կանհանգստացնի բեղմնավորումից մի քանի շաբաթ հետո: Իսկ եթե շատ բերի, ապա ընդհանրապես չեք զգա սրտխառնոց: Հղիության հետ կապված սրտխառնոցը կարող է առաջանալ ոչ միայն առավոտյան, այլև օրվա ցանկացած ժամի:

Դաշտանի ուշացում

Եթե դուք կայուն ցիկլ ունեք, և դաշտանը դեռ չի սկսել, ապա պետք է հղիության թեստ անել, քանի որ դաշտանի ուշացումը մեծամասամբ խոսում է հղիության մասին:

Եվ վերջապես...

Հղիության դրական թեստ

Եթե դաշտանի ուշացման առաջին օրը կամ հետագա օրերին թեստ եք արել, և այն երկու գծիկ է ցույց տվել, ապա գրեթե 100%-ոց վստահությամբ կարող ենք ասել, որ ձեր ընտանիքում ավելացում է սպասվում: Շնորհավորում ենք :)