Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցում
Քաղաքականություն

«Միջազգային գնահատականները «փուչիկ» են, միֆեր. մի կողմից՝ փող են տալիս, մեզ խաբում, մյուս կողմից՝ մեր տնտեսությունը քանդում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաստ է, որ երկնիշ տնտեսական աճ է եղել, բայց այդ փաստն արձանագրելուց հետո պետք է դիտարկենք այն հարցը, թե ինչ դերակատարում ունի կառավարությունը: Այս դեպքում պատասխանը չի փոխվել. կառավարությունը որևէ դերակատարում չունի տնտեսական աճի մեջ: Անդրադառնալով 2022 թ. ՀՆԱ-ի աճի ամփոփ տվյալներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

«Այո, երկնիշ տնտեսական աճ կա, բայց այդ աճի մեջ առյուծի բաժինն ապահովել է ծառայությունների ոլորտը, այդ թվում՝ բանկային ծառայությունները, որոնց գերշահույթները հրապարակվեցին: Երկրորդը խաղային ոլորտն է, հետո՝ ՏՏ ոլորտը, ինչպես նաև ռեստորանային, հյուրանոցային և սրճարանային ոլորտները: Ծառայությունների հիմնական շոգեքարշի դերը տարել են նշված ոլորտները՝ որոշակիորեն նպաստելով մասնավորապես սննդի արտադրության աճին, ինչը ռեստորանային, հյուրանոցային և սրճարանային ոլորտներում արձանագրված աճի դեպքում բնական է:

Հաջորդ ոլորտն առևտուրն է, մասնավորապես՝ ռեէքսպորտը, երբ ապրանքը ներմուծվել է ՀՀ և վերաարտահանվել կա՛մ դեպի ՌԴ, կա՛մ էլ ՌԴ-ից ներմուծվել ու վերաարտահանվել է դեպի արևմտյան երկրներ: Այս ռեէքսպորտը վերաբերում է մեծածախ ոլորտին, մինչդեռ մանրածախն աճել է ընդամենը 2 տոկոսով: Այս ցուցանիշը նշանակում է, որ ՀՀ տեղափոխված տուրիստները, ժամանակավոր բնակություն հաստատած անձինք մանրածախ սպառումն ավելացրել են ընդամենը 2 տոկոսով: Սա նշանակում է նաև, որ ՀՀ քաղաքացիների կամ մշտական բնա կիչ ն ե րի սպա ռումն իրա կ ա ն ո ւ մ կրճատվել է, ՀՀ մշտական բնակչությունն ավելի է աղքատացել, ինչը փաստ է ու անգամ վիճարկման ենթակա չէ»,- ասաց Նաիրի Սարգսյանը:

Հաշվի առնելով, թե ինչի արդյունքում է տնտեսական աճ գրանցվել և ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ աղքատ բնակչության վրա, նա հավելեց. «Բնականաբար, ստացվում է, որ այդ աճը ՀՀ աղքատ բնակչությանն էլ ավելի է աղքատացրել, և այդ աճի արդյունքում ՀՀ տնտեսության հետագա կայուն զարգացման համար հիմքեր չեն ստեղծվել»: Այս համատեքստում անդրադառնալով պետական պարտքի թռիչքաձև աճի ցուցանիշին, որը դեկտեմբերի վերջին կազմել է ավելի քան 10 մլրդ 637 մլն դոլար, Նաիրի Սարգսյանը շեշտեց, որ այս առնչությամբ խորքային դիտարկման անհրաժեշտություն կա:

«Պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե, մասնավորապես, որտեղ է այդ պարտքը ծախսվել, երկարաժամկետ ինչ էֆեկտ է ստեղծել, ՀՀ տնտեսության որ ճյուղի արդիականացման, զարգացման կամ զարգացման հիմքերի ստեղծման վրա է ծախսվել: Նշվածներից բացարձակապես ոչնչի վրա չի ծախսվել: Յուրաքանչյուր տարի մենք բյուջեում կապիտալ ծախսեր ենք ունենում, բայց կապիտալ բնույթի ծախսերը մեծամասամբ կառավարության, որևէ նախարարության շենքային բարելավումների, տրանսպորտային միջոցների արդիականացումների մասին են:

ՀՀ տնտեսությունն արդյոք կարո՞ղ է իրեն թույլ տալ բյուջետային ամբողջ ծախսերի 11 տոկոսն ուղղել պետական պարտքի սպասարկմանը, թույլ տալ, որ, օրինակ՝ պարեկները նոր մեքենաներ շահագործեն: Ավելի նպատակահարմար չէր լինի՞ այդ նույն գումարով, օրինակ՝ ջերմոցային տնտեսություններ, արդյունաբերական գործարաններ հիմնել ու տարիներ հետո պարտքի սպասարկումից շատ ավելի բարձր եկամուտներ ունենալ: Պարտքի ներգրավման ու պետական պարտքի կառավարման առանցքում հենց այս տրամաբանությունը պետք է լինի, բայց պարտքի սխալ կառավարումը թե՛ այս, թե՛ նախորդ կառավարությունների մշտական սխալն է եղել»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է պետական պարտքի աճի ու պարտքի նման կառավարման վտանգներին՝ նա հավելեց. «Վտանգներից մեկն այն է, որ հետզհետե պարտքի սպասարկումը բյուջեի վրա ավելի ծանր բեռ է դառնալու: Պարտքի սպասարկման այդ ծանր բեռն է պատճառը, որ, օրինակ՝ այսօր չենք կարողանում սոցիալական նպաստներ ու թոշակներ բարձրացնել»: Այս համատեքստում Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև միջազգային մի շարք կազմակերպությունների՝ վերջին շրջանի գնահատականներին, ուր ՀՀ տնտեսության համար դրական արձանագրումներ կային:

«Շատ մասնագետներ իրենց խոսքի մեջ հիմնվում են միջազգային կազմակերպությունների, բանկերի ու այդ պետությունների գնահատականների ու կանխատեսումների վրա: Դրանք «փուչիկ» են, միֆեր են, որոնք անգամ չարժե մեկնաբանել: Ի՞նչ է անում Արևմուտքը: Մեզ տրամադրում է որոշակի գումարներ եվրոյի կամ դոլարի տեսքով, այնուհետև տրամադրած գումարների համատեքստում ստիպում է ընդունել որոշակի օրենսդրական փոփոխություններ՝ մասնավորապես հարկադրույքների բարձրացման տեսքով: Հարկադրույքները բարձրացնում են, եվրոն գալիս է ՀՀ, մինչդեռ իրենց քայլերով արդեն այնպես են արել, որ մեր տնտեսության գրավչությունը նվազի, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ չլինի նույն եվրոպական պոտենցիալ ներդրողի համար: Այսինքն, մի կողմից՝ փող են տալիս, մեզ խաբում, մյուս կողմից՝ մեր տնտեսությունը քանդում, գրավչությունն անընդհատ նվազեցնում են:

ՀՀ-ից դեպի Եվրոպա արտահանման արգելքներ, տարբեր խնդիրներ, բյուրոկրատիա են ստեղծում, որ չկարողանանք արտահանել: Եվ հարց է առաջանում՝ Հայաստանում կուտակված եվրոն ի՞նչ պետք է անել. կա՛մ պետք է նրանցից վարկեր վերցնել ու վարկերը սպասարկել, կա՛մ ներկրումներ իրականացնել: Այսինքն, ՀՀ տնտեսությունը ոչ թե անկախացնում են, այլ դարձնում են էլ ավելի կախյալ: Հետևաբար, միջազգային կազմակերպությունների ու արևմտյան երկրների խոսքերին չարժե անգամ ուշադրություն դարձնել: Իրականում ՀՀ տնտեսական ապագան այս պահին վատատեսական կանխատեսումների տեսանկյունից չնչին փոփոխության անգամ չի ենթարկվել: Հակառակը՝ էլ ավելի է վատացել իրավիճակը, որովհետև հանրային խոսույթում անընդհատ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին է խոսվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Այս տեսանկյունից, անդրադառնալով վերջին շրջանում նաև իշխանական մակարդակով տարվող քարոզչությանը, թե սահմանի բացման դեպքում «թոշակները կբարձրանան», «երկիրը հարստացման կգնա», նա նկատեց. «Ուզում են, որ ամեն գնով սահմանները բացվեն, և այս տեսանկյունից հանրությանը ցանկացած ցնդաբանություն են մատուցում, որ նույն հանրությունն աջակցի իրենց այդ որոշմանը: Բազմիցս Թուրքիայի հետ սահմանի առնչությամբ բանավեճի հրապարակային առաջարկներ ենք արել, բնականաբար՝ արձագանք չկա: Ի դեպ, շատ դեպքերում հայտարարում են, թե Թուրքիայից կգան Հայաստան և կօգտվեն հայկական որոշակի ծառայություններից, ինչն էլ հարստացման կհանգեցնի: Օրինակ են բերում առողջապահական որոշակի ծառայությունները: Ու այս մասին ասում են այն հատվածի համար, որոնք հիմա ժամանակավոր բնակեցված են Արևմտյան Հայաստանի տարածքում: Խոսքը քրդերի ու աղքատ խավի մասին է, որոնք վճարունակ չեն, բացի այդ, շատ ծառայություններ Թուրքիայում շատ ավելի մատչելի են, քան Հայաստանում: Այսինքն, իրենց խոսքերի տակ որևէ հիմք կամ հիմնավորում չկա: Մեծ հաշվով՝ շարունակում են մերկապարանոց հայտարարություններ անել»:

Ամփոփելով՝ նա շեշտեց, որ նման մոտեցումներով, ռուս-ուկրաինական պատերազմի կամ նման զարգացումների վրա հույս դնելով՝ ոչ միայն տնտեսական ապագա, այլ, ընդհանրապես, պետության ապագա չեն կառուցում. «Այս ամենի հետևանքով միշտ կախյալ կամ որևէ այլ երկրի կցորդ երկիր ենք ունենալու, և սեփական որոշումներ չենք կարող կայացնել: Այս հանգամանքներն արդեն իսկ իրենց բացասական հետևանքներն են թողնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում