Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Ադրբեջանի հետ զինված կոնֆլիկտի վերսկսումը հնարավոր է. Վիգեն Սարգսյանի հարցազրույցը Lenta.ru-ին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել Lenta.ru-ին: Lenta.ru-ն հիշեցնում է, որ հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վիգեն Սարգսյանն արդեն նոյեմբերի վերջին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Մոսկվա, որտեղ բանակցություններ վարեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրեցին երկու երկրների զորախմբերի միավորման մասին համաձայնագիրը: Վիգեն Սարգսյանը Lenta.ru-ի հարցազրույցում պատմել է Ռուսաստանի հետ համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին:

- Հայաստանի համար համար մեկ խնդիր է համարվում ԼՂ հակամարտությունը: Ըստ Ձեզ, որքանո՞վ է հավանական տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը:

- Ադրբեջանի հետ զինված կոնֆլիկտի վերսկսումը հնարավոր է: 1994թ. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը հրադադարի մասին համաձայնագիր ստորագրեցին: Ցավոք, 1994թ.-ից Բաքուն արդեն ավելի քան 20 տարի տորպեդահարում է խաղաղ գործընթացը: Բացի այդ, խափանվում են հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ միջազգային հանրության ջանքերը: Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղում, սակայն ձախողեց: Մենք աշխատում ենք կանխարգելել ռազմական գործողությունների վերսկսումը: Ընդ որում, ակնհայտ է, որ Հայաստանին և տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ կոնֆլիկտի շիկացումը:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում ռուսական գործոնի նշանակությունը:

- Տարածաշրջանում ռուսական ներկայությունն ու երկու երկրների միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևոր զսպող գործոն է, որը խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանն ու նպաստում տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը: Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմաբազան: Մենք համատեղ անվտանգության ապահովման համար զորքերի կիրառման օպերատիվ պլանավորում ենք իրականացնում, իսկ հակաօդային պաշտպանական համակարգերն ու ռուսական ռազմաբազայի ավիացիան և Հայաստանի ռազմաօդային ուժերը համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում՝ լուծելով կարևորագույն խնդիրներ: 2010թ. միջպետական արձանագրություն ստորագրվեց, որով երկարաձգվեց Հայաստանի տարածքում ռազմաբազայի ներկայության ժամկետը՝ 25-ից 49 տարի, այսինքն՝ մինչև 2044թ.: Կցանկանայի ընդգծել, որ դրա նախաձեռնողը Հայաստանն էր:

 

- Հնարավո՞ր է երկկողմ հարաբերությունների այլ զարգացում:

- Իմ կարծիքով՝ ակտուալ է դառնում Գյումրիում հայ-ռուսական ռազմական-արդյունաբերական համալիրի ստեղծման ծրագիրը: Այն կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի և Իրանի միջև գործնական, ռազմատեխնիկական համագործակցության համար: Միևնույն ժամանակ, Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը կնպաստի քաղաքում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ու կամրապնդի տեղի բնակչության և ռուսական ռազմաբազայի զինծառայողների միջև սոցիալական կապերը:

 

- Այժմ ի՞նչ խնդիրներ է լուծում ՀՀ պաշտպանության նախարարությունը:

- Մենք խորացնում և ամրապնդում ենք համագործակցությունը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ՝ ՀԱՊԿ և ԱՊՀ ֆորմատներով, ինչպես նաև մեզ համար նոր երկխոսությունը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ: Շարունակում ենք երկխոսությունը ԱՊՀ մի շարք երկրների հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի և ԵՄ երկրների հետ: Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Համագործակցության հանուն խաղաղության» ֆորմատով, մասնակցում է Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում խաղաղապահական օպերացիաներին: Մենք շարունակում ենք հագեցնել բանակը թիրախավորման բարձր ճշգրտության միջոցներով, որպեսզի կանխենք հնարավոր ռազմական ավանտյուրաները: Եվ, վերջապես, պաշտպանական համակարգում իրականացնում ենք նորարարական գաղափարներ ՝ ռազմական պոտենցիալի կիրառման, կառավարման, նախապատրաստման նպատակով կադրային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման բարձրացման համար:

- Ինչպե՞ս եք գնահատում ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունը:

- Մեր երկրների միջև ավելի քան 160 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչային պայմանագրեր և համաձայնագրեր են ստորագրվել (դրանցից ավելի քան 60-ը՝ ռազմական ոլորտում), ներառյալ՝ Բարեկամության, համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի մասին համաձայնագիրը: Բարձր գնահատականի է արժանի նաև ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցությունը:

- Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Ի՞նչ է դա տալիս երկրին և բանակին և արդյոք չի՞ հակասում ռուս-հայկական համագործակցությանը:

- ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը սկսվել է 1994թ., երբ Երևանը միացավ «Համագործակցության հանուն խաղաղության» դաշինքի ծրագրին: Ինչպես արդեն նշեցի, մեր զինծառայողները մասնակցում են խաղաղապահական օպերացիաներին, ինչը թույլ է տալիս անգնահատելի հմտություններ ձեռք բերել: Մենք, բնականաբար, կիսվում ենք ստացած հմտություններով, փորձով: Համոզված եմ, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի խոչընդոտում հայ-ռուսական հարաբերություններին: Պետք է ուշադրություն դարձնենք այն փաստին, որ ԼՂ շուրջ բանակցային գործընթացն այն միակ հարթակն է, որտեղ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը համընկնում են: