Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԻնչպես են ծեծում Դոն ՊիպոյինԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա ՍողոմոնյանԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները (տեսանյութ) Փաշինյանը՝ հանուն մի օլիգարխի շահերի Փաշինյանի թափանցիկ ակնարկները երկաթուղու զավթման մասին Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականությունՏարեցներին դարձրել են փորձադաշտ՝ ավելացնելով սթրեսն ու անորոշությունը․ Ցոլակ ԱկոպյանՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատըՀայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ ՄխիթարյանԻնչո՞ւ են ազատվում Շիրակի մարզպետիցՌուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը․ Մարուքյան Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում. Դավիթ ՍարգսյանԱղքատության հաղթահարումը պետք է լինի գերակա նպատակ․ Ավետիք ՔերոբյանԱնուշավան Սրբազան, լսիր այս խոսքերդ, հիշիր ասածներդ, ու զզվիր ինքդ քեզնից. Դավիթ Սարգսյան Բա քե՞զ դրսից ու ներսից ինչքան գումար են տվել Հայրապետին, եկեղեցին ու հայրենիքդ ուրանալու համար, տիրադա´վ․ Դավիթ ՍարգսյանԳևորգ Սրբազան, վեց ամիս առաջ սրտապատառ գոռգոռում էիր Մայր Աթոռի պատերի տակ. Դավիթ ՍարգսյանԶինված բանդա թե՞ ԱԱԾ, ո՞վ պետք է պատասխան տա․ ՄարուքյանՄարզին քաջատեղյակ, բնակիչների հոգսերը կիսող Կարապետյաններն անտարբեր չմնացին խնդրինԱյն մասին, թե ինչու ձախողված քաղաքական գաճաճը որևէ իրավունք չունի խոսել հայոց արքաների անունից. ՉալաբյանԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասԵկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախըԵկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարքԵս հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԴու թագավոր չես․ դու պատմության մեջ մոլորված վարչապետ ես. Ավետիք ՉալաբյանԳիտեմ՝ տիրադավ եպիսկոպոսներից մի քանիսը շատ բացասական կարծիք ունեն Փաշինյանի մասին. Նարեկ Կարապետյան Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժման անդամները Սուրբ Էջմիածնում են
Իրավունք

«Ինչ ուզես՝ կանեմ, ինչ ուզես՝ կտամ». Լոռիում շինարարը հարձակվել է անծանոթ կնոջ վրա, հարվածելով քարշ է տվել այգի, որ բռնաբարի

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Հայկազ Ծ.-ի գործի դատական քննությունը։

Հայկազը մեղադրվում է համաքաղաքացուհի Գեղեցիկ Վ.-ի (անունը փոխված է) նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով։

Ըստ մեղադրանքի՝ Հայկազ Ծ.-ն 2016 թվականի հունիսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում Գեղեցիկ Վ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով գնացել է վերջինիս պատկանող տան բակ, որտեղ Գեղեցիկի հետ «կենակցելու ձգտումն իրականացնելու նպատակով» փայտով հարվածել է նրա ծոծրակային հատվածին, տեղափոխել է այգի, որտեղ նորից փայտով հարվածել է Գեղեցիկի ուսահոդի շրջանին և օգտվելով նրա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ՝ փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը։

Ըստ մեղադրանքի՝ տուժող Գեղեցիկը Հայկազի կողմից իր հետ սեռական հարաբերություն ունենալու «համառ ձգտումն» ընկալել է որպես իր առողջությանը սպառնացող իրական վտանգ և դիմել է խորամանկության։ Նա չի առարկել, չի դիմադրել, միայն համոզել է Հայկազին, որ նրա կամքը կկատարի, «կամովին նրան կտրվի»՝ միասին սուրճ խմելուց հետո։

Հայկազը համաձայնել է, գնացել է Գեղեցիկի տուն, այդ ընթացքում Գեղեցիկը դիմել է փախուստի, գնացել է հարևանի տուն, օգնություն է խնդրել։

Ըստ մեղադրանքի՝ Հայկազ Ծ.-ն իր հանցավոր մտադրությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ միջամտել է հարևանը։

Տուժող Գեղեցիկը գործի քնության ընթացքում հայտնել է, որ Հայկազին ճանաչել է որպես իր տան հարևանությամբ շինարարություն անող բանվորի։ Նրա հետ առանձնապես չի շփվել, մի քանի անգամ Հայկազն իրենից «ավել ու սավոկ է ուզել»։ Ինքը հասկացել է, որ նա փորձում է սիրահետել, իրեն հեռու է պահել ու առիթ չի տվել։

Երբ շինարարությունն ավարտվել է, Հայկազը հեռացել է, ինքը նրան այլևս չի տեսել։

Դեպքի օրը՝ 2016 թվականի հունիսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում ինքը տանը մենակ է եղել։ Ցանկացել է աղբյուրից ջուր բերել, դուրս է եկել տանից ու ծոծրակի շրջանում ուժեղ ցավ է զգացել։ Գիտակցությունը կորցրել է։ Որոշ ժամանակ անց ուշքի է եկել ու տեսել, որ մի տղա իրեն մեջքի վրա գետնին քարշ տալով՝ տանում է այգի։ Նրան ճանաչել ու հարցրել է. «Հայկա՛զ, դո՞ւ ես»։ Նա էլ պատասխանել է. «Լավ էլ ճանաչեցիր»։

Ինքը փորձել է վեր կենալ ու փախչել։ Բայց Հակազը ձեռքի փայտով մի քանի անգամ հարվածել է իր մարմնի տարբեր մասերին։ Ինքը նրան խնդրել-համոզել է, որ իրեն չվնասի, ասել է. «Ինչ ուզում ես՝ կանեմ, ինչ ուզում ես՝ կտամ»։ Հետո նրան առաջարկել է, որ նա գնա իր տուն, սուրճ եփի, մինչև ինքը մի քիչ ուշքի գա, հանգստանա, իրեն կարգի բերի ու գնա նրա մոտ։

Հայկազը հավատացել ու գնացել է։ Ինքը ոտքի է կանգնել ու փախել է հարևանի տուն, օգնություն է խնդրել։ Հարևանի միջամտությունից հետո Հայկազը հեռացել է…

Ամբաստանյալ Հայկազ Ծ.-ն ժխտել է իր կողմից տուժողի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելը։ Նա ընդունել է, որ փայտով հարվածներ է հասցրել Գեղեցիկին, բայց ասել է, թե նրան հարվածել է իր ծնողների հասցեի վիրավորական խոսքեր ասելու համար։

Դատաքննության ընթացքում Հայկազ Ծ.-ն «ժամանակ առ ժամանակ» դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։

Դատաքննության ավարտական փուլում մեղադրող Ա. Շիրոյանը միջնորդել է ամբաստանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն՝ պատճառաբանելով, որ նրա մոտ առկա է «Անձի շեշտվածություն, հակասոցիալական վարք»։ Մեղադրողը հիշատակել է նաև ամբաստանյալի տարօրինակ վարքագիծը՝ այս գործի դատաքննության ընթացքում։

Պաշտպաններն ու ամբաստանյալը միջնորդության դեմ չեն առարկել։ Պաշտպանը հայտնել է, որ Հայկազ Ծ.-ն նախկինում հոգեկան առողջության հետ կապված՝ անցել է բժշկական հետազոտություններ, վերը հիշատակված հիվանդության հիմքով ազատվել է զինվորական ծառայությունից։

Դատարանն արձանագրել է, որ մինչև զինվորական ծառայությունից ազատվելը՝ զինծառայության ընթացքում Հայկազ Ծ.-ն դիտավորությամբ սակրավորի բահով ծառայակցի գլխին հարվածել ու նրա առողջությանը ծանր վնաս էր պատճառել։ Դրա համար նա դատապարտվել և ազատազրկման ձևով պատիժ է կրել…

Դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի մոտ ախտորոշված հիվանդությունը, մեղսագրված արարքի՝ բռնաբարության փորձի կատարման եղանակը, դատական քննության ընթացքում ամբաստանյալի դրսևորած ագրեսիվ վարքագիծը իրենց համակցության մեջ ողջամիտ կասկած են առաջացնում ամբաստանյալի հոգեկան առողջության վերաբերյալ։ Այդ հարցը պարզաբանելու համար անհրաժեշտ են հոգեբուժության բնագավառի գիտելիքներ։

Գործի նախաքննության ժամանակ Հայկազ Ծ.-ի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել։

Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը և Հայկազ Ծ.-ի նկատմամբ նշանակել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն։ Փորձագետներին առաջադրված հարցերից են, մասնավորապես, մեղսունա՞կ է Հայկազ Ծ.-ն, նա կարիք ունի՞ հարկադիր բուժման։

Գործի դատական քննությունը կվերսկսվի դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության եզրակացությունը ստացվելուց հետո։