Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ի՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել
Իրավունք

Երևանում մայրը սեքսուալ գործողություններ է կատարել, իսկ որդին մահացու հարվածներ հասցրել մերկ տղամարդուն

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ կայացավ Սրբուհի և Արշակ Ժ.-երի գործով դատական նիստը:

Ամբաստանյալները մայր ու որդի են:

Նրանք գտնվում են կալանքի տակ ու մեղադրվում են ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սրբուհին որդու՝ Արշակի հետ պայմանավորվել է գողություն կատարել իրենց ծանոթ Բարկիֆի բնակարանից: Միաժամանակ մայր ու որդի, ըստ մեղադրանքի, նախատեսել են, որ տանտիրոջ կողմից նկատվելու դեպքում գույքի հափշտակություն կկատարեն ավազակային հարձակմամբ: Մայր ու որդի նախնական համաձայնությամբ կատարել են դերաբաշխում:

2016 թվականի փետրվարի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում Սրբուհին ու Արշակը գնացել են Ավան-Առինջ թաղամասում բնակվող Բարկիֆ Յ.-ի բնակարան:

Այնտեղ մայր ու որդի ընթրել են, ալկոհոլ են օգտագործել:

Ըստ մեղադրանքի՝ Սրբուհին տանտիրոջ հետ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ գործողություններ է կատարել, ինչից հետո տանտերը մտել է լոգարան:

Արշակը գնացել է նրա հետևից, հարվածել է ծոծրակին ու պարանոցից բռնած՝ տարել է զուգարան, որտեղ երեք անգամ ուժգին հարվածել է նրա գլխին:

Այդ ընթացքում Սրբուհին բնակարանից հափշտակել է տարբեր իրեր:

Արշակը վնասվածքներ ստացած տարեց տղամարդուն անօգնական վիճակում թողել է զուգարանում, անջատել է լույսը, հյուրասենյակից հափշտակել է մազ կտրելու էլեկտրական ածելին ու հեռացել է:

Բարկիֆ Յ.-ն ստացած վնասվածքներից նույն օրը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դատարան էր ներկայացել Բարկիֆի որդին՝ տուժողի իրավահաջորդ Հարություն Յ.-ն: Մինչև այս նիստը նրան սխալ հասցեով էին տեղեկացնում դատական նիստերի մասին՝ նախկին հասցեն փոխվել էր:

Նախագահողը տուժողի իրավահաջորդին բացատրեց նրա իրավունքները: Հարություն Յ.-ն համեստորեն ասաց. «Շնորհակալ եմ, բան պետք չի…»:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Դատարան էին ներկայացել վկաներ, ամուսիններ Գեղամ Կ.-ն ու Վերոնիկա Մ.-ն: Նրանք տուժող Բարկիֆի հարևաններն էին՝ նույն աստիճանահարթակում էին նրանց բնակարանները՝ «դուռ դռան»:

Գեղամը հայտնեց, որ նախկինում ամբաստանյալներին Բարկիֆի տուն գնալ-գալիս չի տեսել. «Չէի էլ պատկերացնի…»,- ամբաստանյալներին նայելով՝ խոսքը չվերջացրեց վկան:

Նա հայտնեց, որ դեպքի օրը՝ 2016 թվականի փետրվարի 20-ի առավոտյան Բարկիֆի որդի Հարությունը, որ այն ժամանակ իրենց թաղամասում էր ապրում, եկել է իրենց տուն: Իրենք տունը նորոգում էին՝ «գազ-մազ անջատած էր»: Հարությունին ցանկացել են սուրճ հյուրասիրել, բայց ասել են, թե գազ չունեն: Հարությունն առաջարկել է, որ Վերոնիկան սուրճը եփի հայրիկի տանը:

Վերոնիկան մտել է Բարկիֆի բնակարան:

Հարությունն էլ ասել է՝ գնամ տեսնեմ հայրիկը ոնց է: Նա մտել է հոր բնակարան, ու Գեղամը հանկարծ լսել է Հարությունի «բղավոցը»: Գեղամը սկզբում անհանգստացել է՝ կնո՞ջն է բան պատահել. «Մարդու մտքով հազար բան կանցնի»:

Նա վազել է Բարկիֆի բնակարան: Տեսել է, որ տանտերը՝ Բարկիֆը, «սանհանգույցում» կիսապառկած է, ծանր է շնչում ու չի խոսում. «Ունիտազի վրա կիսապառկած էր, գլուխը՝ պատի կաֆելին հենած»:

Գեղամը կանչել է իր բնակարանը նորոգողներին, անգիտակից վիճակում գտնվող Բարկիֆին տեղափոխել են հյուրասենյակ:

«Հարութը նաշադիր բերեց, բայց նա ուշքի չեկավ: Դեմքի վրա մի քանի տեղ արյան հետքեր կային, ականջից արյուն էր եկել…»:

Շտապօգնություն են հրավիրել, տուժողին տեղափոխել են հիվանդանոց:

Հետո Հարությունը զանգել է Գեղամին ու ասել է, թե հնարավոր չէր՝ հայրն ինքն իրեն այդպես վատացած լիներ: Նա ասել է, թե տունը թափթփված էր, հոր բջջային հեռախոսը չկա: Գեղամն էլ խորհուրդ է տվել ոչնչի ձեռք չտալ և ոստիկանություն ահազանգել:

«Նույնիսկ մտքովս չէր անցնի, որ նման բան կարող էր լինել… Ինձ հետաքրքիր չէր տան մաքրությունը, երբ ներս եմ մտել, դրա վրա ուշադրություն չեմ դարձրել, մարդու կյանքը պիտի հետ բերվեր… Հիշում եմ, որ գարդիրոբի դռները բաց էին, կողպեքը չկար… Սենյակում արտառոց թափթփվածություն չկար, սանհանգույցում ջարդված բաժակ կար…»:

Գեղամի կինը՝ Վերոնիկան, հայտնեց, որ դեպքի օրվա առավոտյան Հարությունի համար սուրճ եփելու նպատակով մտել է նրա հայրիկի բնակարան: Դուռը փակ չէր, պարզապես ծածկած էր, դա կասկածելի չի թվացել, որովհետև Բարկիֆը օրվա ընթացքում դուռը չէր փակում, միայն գիշերներն էր փակում:

Վերոնիկան մտել է ներս ու միանգամից միջանցքով գնացել է խոհանոց՝ սուրճ եփելու: Քանի որ տանտիրոջը չի տեսել, մտածել է, որ նա դուրս է եկել առավոտյան զբոսանքի:

Ներս է մտել Հարությունը, հարցրել է՝ հայրիկիս չե՞ս տեսել: Վերոնիկան ասել է՝ չէ: Հարությունը մտել է սենյակ, դուրս է եկել, մտել է սանհանգույց ու հանկարծ բղավել է: Ներս է վազել Գեղամը, իսկ Հարությունը իրեն դուրս է բերել բնակարանից: Ինքը դուրս գալու պահին տեսել է, որ Բարկիֆը կիսանստած է ունիտազի վրա…

Վերոնիկան հայտնեց, որ վերջին անգամ Բարկիֆին տեսել է դեպքին նախորդած երեկոյան: Բարկիֆն իրենց տուն է գնացել սովորության համաձայն, հեռուստացույց է դիտել, հետո գնացել է քնելու: Չի ասել, թե հյուրերի է սպասում:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Բարկիֆի որդին, հուզիչ ելույթ ունեցավ: Նա ասաց, թե ամբաստանյալների նկատմամբ ներկայումս ոչինչ չի զգում՝ հայրը գնացել է, այլևս ոչինչ ուղղել հնարավոր չէ. «Դաժե չեմ ուզե ներկա գտնվիլ էս դատին, ինձ վատ հիշողություն կտա…»:

Հարությունը հիշեց, որ դեպքի օրվա առավոտյան գնացել է Գեղամի տուն, իրեն ցանկացել են սուրճ հյուրասիրել, քանի որ գազ չունեին, ինքն ասել է՝ հայրիկի տանը եփեք:

Վերոնիկան գնացել է սուրճ եփելու, ինքն էլ է մտել հոր տուն՝ հորը բարի լույս ասելու: Հայրը սենյակում չի եղել, բայց հենց սկզբից Հարությունին կասկածելի բաներ են երևացել՝ սենյակի լույսը վառվում էր. «Հայրս էկոնոմիկ մարդ էր, լույսը վառ չէր թողնի… Հետո տեսա՝ բոթասները կան, ասի՝ ուրեմն տանն է, զուգարանը նայեմ… Տեսա տեսարանը, գոռացի… Վերային հրեցի դուրս… Սկզբում կարծեցի՝ հայրս անհանգիստ եղած է: Անմիջապես ապարատը բերեցի, ճնշումը չափեցի, շատ բարձր էր…»:

Շտապօգնություն են կանչել: Հարությունը ցանկացել է հոր բժշկական թղթերը հանել պահարանից, որ բժիշկներն իմանան՝ ինչ հիվանդություններ ունի: Բայց պահարանին մոտենալով՝ նա հասկացել է, որ վատ բան է կատարվել: «Հիմար պահարան մըն էր… Հայրս հոն իր փաստաթղթերն էր պահում, դռան վրա կողպեք դրած էր… Մարդիկ կարող էին կարծել, թե պահարանի մեջ փող կա, բայց փող չկար, միայն թղթեր էին… Ես տեսա, որ պահարանի դռները բաց են, կողպեքը չկա… Հայրիկի ջինսն ընկած էր գետնին, բայց ինքը մաքրասեր մարդ էր, ինքն իր ջինսը երբեք հատակին չէր գցի… Ինչ-որ մեկը ջինսը թափ էր տվել, գետնին մանր դրամ էր թափված, անձեռոցիկ… Հայրս նման բան չէր անի, շատ մաքրասեր էր… Անմիջապես մտածեցի՝ ո՞ւր է պապայի մոբայլը: Ինքը մոբայլով զանգել չէր կարողանում, դրա պատճառով քաղաքային հեռախոս էի քաշել: Տեսա՝ հեռախոսի լարը պոկված, ընկած է կրավաթի վրա, ասի՝ սխալ բան կա… Զուգարանում կոտրված բաժակ կար, հայրս բաժակ չէր տանի զուգարան, կամ՝ ինչո՞ւ էր նստել զուգարանի կափարիչի վրա, կափարիչն էլ նրա ծանրությունից ջարդվել էր… Ես գնացի հայրիկիս մոբայլի զանգերի ցուցակը հանեցի՝ համարը իմ անունով էր: Անծանոթ համար տեսա՝ զանգել էին հայրիկին: Ես չգիտեի՝ ով է: Հայրս ծանոթ բիձեք ուներ, բայց որևէ կնոջ մասին բան չգիտեի, հայր չի ասել… Զանգերի ցուցակը տվեցի քննիչներին… Մասիվի քննիչները ճարպիկ էին, շուտ բացահայտեցին… Ես չորս ամիս չէի կարողանում այդ բնակարանը մտնել… Ես սկզբում մտածել էի՝ հայրս անհանգիստ է եղել, բայց հետո պարզվեց՝ հարվածներ են հասցրել, վախից ինսուլտ էլ է տարել… Ես չեմ ուզեր այս գործի վերաբերյալ ոչ մի բան գիտնամ, ինձի կխանգարի… Նույնիսկ մեր շատ բարեկամների չենք ասել՝ հայրիկն իրականում ինչից է մահացել, ես ու քույրս գիտենք… Ես ամբաստանյալներին ոչինչ չունեմ ասելու, չգիտեմ՝ իրենք ինչքան մեղավոր կզգան իրենց… Աստված տա՝ խելքերնին գլուխները գա… Ինչ-որ օրենքով է՝ էդպես թող դատվեն… Ոչ մի բան հայրս չի դարձնե… Ես չէի պատկերացնի, որ էսպես բան կարող էր պատահել… Կխնդրեի՝ սրանից հետո ներկա չգտնվեմ: Ոչ մի պահանջ չունեմ… Աստված թող ներե ամբաստանյալներին, թող իրանք անկեղծ զղջան, մեղք է տղան՝ երիտասարդ է…»:

Տուժողի իրավահաջորդի ձայնը հուզմունքից դողաց: Ամբաստանյալները՝ մայր ու որդի, անարտահայտիչ դեմքերով նստած էին: Մոր պարանոցից փայտե խաչ էր կախված, բայց աչքերը ոչինչ չէին արտահայտում: Մոր և որդու կողմից մի ներողություն, մի ցավակցություն անգամ չհնչեց՝ ի պատասխան տուժողի իրավահաջորդի անչար խոսքերի…