Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Պեսկով«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Բարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Բաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա Ղահրամանյան
Տարածաշրջան

Միջազգային 33 ՀԿ դիմել է Ֆրանսիայի նախագահին՝ կոչ անելով աջակցել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային 33 ՀԿ–ներ դիմել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին՝ կոչ անելով աջակցել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը:

«Մենք հաստատակամորեն կոչ ենք անում Ձեզ օգտագործել Ձեր վարչակազմի ու նրա լծակները՝ օգնելու ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ընդդիմության ակտիվիստ Իլգար Մամեդովի գործով որոշման իրագործումը (Իլգար Մամեդովը «Հանրապետական այլընտրանք»՝ ReAl շարժման առաջնորդն է: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով 2013–ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման.– խմբ.): Նա շարունակում է մնալ բանտում, թեև Եվրադատարանը որոշել է, որ ձերբակալվել է կառավարությանը քննադատելու համար: Ադրբեջանի իշխանությունների կողմից այս գործով որոշումները մշտապես չկատարելը խարխլում է վստահությունը մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ, որը սահմանել է Եվրոպայի խորհուրդը: Նաև՝ վտանգավոր նախադեպ է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր ոչ իրավաչափ ձևով դատական հետապնդման են ենթարկվում Ադրբեջանում»,– ասված է դիմումի մեջ:

ՀԿ–ները Մակրոնին նաև հորդորել են աջակցել ադրբեջանական քաղհասարակության կոչին, ըստ որի ԵԽ Նախարարների կոմիտեին կոչ է արվում Իլգար Մամեդովի գործը փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46,4 հոդվածի՝ դատարանի որոշումը չկատարելու հատկանիշների հիման վրա:

Թե ինչու են այդ ՀԿ–ները դիմել հենց Մակրոնին, անհայտ է: Այդ մասին նրանք լռում են: Ու թե ինչպես է այդ կոչին արձագանքել Ֆրանսիայի նախագահը, նույնպես հայտնի չէ:

Իսկ ընդհանրապես Ադրբեջանում սովորական է դարձել երևույթը, երբ քննադատության համար մարդուն կարող են ձերբակալել: Ընդունվել են օրենքներ, որոնք լրջորեն սահմանափակում են ՀԿ–ների աշխատանքը (Ադրբեջանի իշխանությունները համարում են, որ հատկապես միջազգային ՀԿ–ների միջոցով երրորդ երկրները փորձում են միջամտել երկրի ներքին գործերին, նույնիսկ հեղափոխություններ կազմակերպել), անկախ լրատվամիջոցները ենթարկվում են ճնշման (մի քանի օր առաջ արգելափակվել են euroasianews.org, «Եվրոպայի ձայն», euroasianews.blog, euroasiainfo.com կայքերը, ավելի վաղ արգելափակվել էին ամենահայտնի ընդդիմադիր «MeydanTV»–ի և «Ազադլիգ» թերթի կայքերը: Այս ցանկը կարելի է երկար շարունակել): Քաղաքական ընդդիմություն որպես այդպիսին այլևս չկա, իսկ առավել ակտիվ և ընդդիմադիր հայացքներ ունեցող իրավապաշտպանները, լրագրողները ձերբակալվել են և ազատազրկվել:

«Թեև նրանցից ոմանք ազատ են արձակվել, սակայն նոր ձերբակալությունները շարունակվում են: Բլոգեր Մեհման Հուսեյնով, լրագրող Ազիզ Օրջուև, ընդդիմադիր Գեզալ Բայրամլի, լրագրող Աֆղան Մուխթարլի՝ ահա նոր քաղբանտարկյալների անունները»,– գրել է Turan կայքը:

Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին մի քանի օր առաջ անդրադարձել էր նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով ընդհանուր հանձնաժողովը Մինսկում ընթացող նստաշրջանի ժամանակ ընդունել էր Ադրբեջանին քննադատող՝ շվեդ պատգամավորի նախաձեռնած բանաձևի նախագիծը:

Այն քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում տիրող իրավիճակը, ինչպես նաև մտահոգություն է հայտնում ժողովրդավարության զարգացման վատթարացման, մարդու իրավունքների շարունակական և աճող խախտումների, ինչպես նաև քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության, լրագրողների և ազատության համար պայքարող այլ պաշտպանների իրավունքների խախտման կապակցությամբ:

Իսկ միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը այս տարվա իր զեկույցում Ադրբեջանը համարել էր «անազատ երկիր»: Այս երկրի վարկանիշը կազմել էր 100–ից ընդամենը 16 կետ, 211 պետությունների և չճանաչված տարածքների շրջանում զբաղեցնելով 189–րդ տեղը: Զեկույցի համաձայն՝ իրավիճակն Ադրբեջանում ավելի վատ է, քան Կուբայում, Չինաստանում և Իրանում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում