Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար Ղազարյան
Հասարակություն

Հնդկական սերիալներից մի հեռուստաընկերություն արդեն հրաժարվեց

Հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալն այլեւս չի ցուցադրվելու ATV հեռուստաընկերության եթերում, թեեւ սյուժեն դեռ ավարտված չէ: Այս մասին համացանցի իր էջում հայտնել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Արամյանը:

«Ահա եւ վերջ …

Սույն թվականի հուլիսի 24-ից ATV-ն հրաժարվելու է հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալի ցուցադրությունից՝ չսպասելով դրա ավարտին: Գրեթե 9 ամիս առաջ ATV-ն առաջիններից էր, որ մեկնարկ տվեց հնդկական սերիալների ցուցադրությանը, բայց եկել է ժամանակը փոփոխություններ անելու համար: Ես գիտեմ, որ իմ որոշումը տակտիկական տեսանկյունից կարող է լավ միտք չթվալ, բայց ռազմավարական հեռանկարում այն ճիշտ է:

Այո՛, հնդկական սերիալներ ցուցադրելը հեռուստաալիքի համար նշանակում է ավելի քիչ ծախսերով ունենալ ավելի ռեյտինգային ծրագիր, բայց հնդկական սերիալներ ցուցադրելը նշանակում է նաեւ աստիճանաբար կրճատել սեփական արտադրությունը: Դեռ 15 տարի առաջ հայկական ալիքները գնում էին թանկարժեք արտասահմանյան սերիալներ, ինչը իր հերթին խթանեց հայկական արտադրությանը, քանի որ այդ նույն գնով հնարավոր էր արտադրել սեփականը՝ վարձելով հայ սցենարիստի, հայ ռեժիսորի, հայ դերասանի եւ այլ մասնագետների:

Ի՞նչ ցույց տվեցին վերջին 9 ամիսները։ Փաստորեն այն, որ ծախսելով գրեթե 6 անգամ ավելի քիչ գումար, կարող ես ունենալ նույն, իսկ գուցե նաեւ ավելի բարձր վարկանիշ, ինչ ունեիր հայկականը ցուցադրելով: Սակայն, կարծում եմ, որ հեռուստառեյտինգը, որքան էլ այն կարեւոր լինի, չպետք է միակ ցուցիչը լինի, եւ ելնելով այս նկատառումից՝ մենք որոշեցինք, որ ավելի հեռանկարային ու ճիշտ է ծախսել ավելի շատ գումար, բայց արտադրել սեփական հեռուստանախագծեր, քան ծախսել ավելի քիչ ու ձեռք բերել ռեյտինգային հնդկական սերիալներ:

Ի վերջո, շատ է հնչում այն միտքը, որ մենք որակյալ սերիալներ չունենք: Ողջ հարցը նրանում է, թե ինչն ենք ինչի հետ համեմատում: Եթե մեր սերիալները համեմատում ենք HBO-ի ու Netflix-ի սերիալների հետ, ապա այո՛, չունենք: Գուցե նաեւ հենց հնդկականների հետ համեմատելիս էլ ոմանք այդ եզրահանգմանը գան: Կարծում եմ, սակայն, որ պետք է համեմատենք մեր սերիալները՝ մեր սերիալների հետ, որովհետեւ մենք չունենք ո՛չ արեւմտյան բյուջեները, ո՛չ էլ անգամ հնդկական փորձը, որը տասնամյակներ է հաշվում: Ակնհայտ է, որ 10 -15 տարվա վաղեմության սերիալների համեմատությունը այսօրվա սերիալների հետ պարզ ու ակնառու է դարձնում այն որակական աճը, որ գրանցվել է: Մենք ընտրում ենք հետագա զարգացման ճանապարհը, անգամ եթե կարճաժամկետ հեռանկարում դա նշանակում է ռեյտինգային նահանջ»,- գրել է նա: