Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան
Տնտեսություն

«Սեփական ռեսուրսների շուրջ 34 տոկոսը պետք է 50 տոկոսի հասցնել. արևային էներգիայի պոտենցիալը շատ մեծ է»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Էներգետիկ անվտանգությունը Հայաստանի ընդհանուր անվտանգության հայեցակարգում առաջնահերթ տեղ է գրավում: Հայաստանը պետք է էներգետիկ տեսանկյունից ապահովված լինի, ինչը նախևառաջ օրենքի պահանջ է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով էներգետիկ անվտանգության հարցերին, նման տեսակետ է հայտնել էներգետիկայի նախկին փոխնախարար, էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը: Նա կարևորում է սեփական ռեսուրսների ավելացումը ու կարծում, որ այդ առումով հնարավորություններ ունենք:

«Իսկ եթե սեփական ռեսուրսները չեն բավարարում, ապա բարեկամ երկրներից էներգառեսուրսները շատ անվտանգ ճանապարհով և եղանակով պետք է բերել: Մեր սեփական ռեսուրսներն ընդամենը 33-34 տոկոս են կազմում: Մեր էներգետիկ անվտանգությունը շատ հարցերում կախված է ռուսական ատոմային էլեկտրակայանն անվտանգ շահագործելուց: Միաժամանակ, մեր էներգետիկ անվտանգությունը կախված է այն հանգամանքից, թե մենք Ռուսաստանից գազը որքանով անվտանգ կստանանք, որն էլ հետո կօգտագործենք: Ինչ վերաբերում է մեր սեփական հիդրոռեսուրսներին, նաև արևին՝ վերոնշյալ 33-34 տոկոսին, այստեղ շատ հարցեր կան. այդ 33-34 տոկոսը գոնե պետք է հասցնենք 50 տոկոսի, ամբողջ նպատակը հենց դա պետք է լինի: Դրա համար պետք է կարողանանք նախ ապահովել մեր հիդրոռեսուրսների՝ ՀԷԿ-երի անվտանգ և շահավետ աշխատանքը, այդ թվում՝ փոքր ՀԷԿ-երինը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Է. Արզումանյանը:

Ինչ վերաբերում է այլընտրանքային, այդ թվում՝ արևային էներգիային, այդ առումով մեր ունեցած հնարավորություններին ու ներուժին, նա շեշտեց. «Այսօր արևային էներգիայի տված էլեկտրաէներգիան մեր ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում 1 տոկոսից էլ պակաս է: Այդուհանդերձ, արևային էներգիայի պոտենցիալը շատ մեծ է, և մենք պետք է կառուցենք արևային էլեկտրակայաններ: Դրանք պետք է շարունակեն կառուցվել գյուղական շրջաններում, նաև Երևանի ծայրամասերում: Թեպետ այդ աշխատանքը հիմա ոչ շատ ուժեղ, բայց բավականին ինտենսիվ է կատարվում: Մեր բնակավայրերում այդպիսի կայանների թիվը արդեն բավականին մեծ է: Իսկ ինչ վերաբերում է մի քիչ մեծ՝ 5, 10 մեգավատ հզորություններով կայաններին, ապա դրանք մի քանիսն են: Ամենամեծը, որը կառուցվում էր Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում, «Մասրիկ-1» կայանն է, որը, ցավոք, սահմանային հատվածում է ու հիմա շինարարությունը դադարեցվել է»:

Շեշտելով մեկ այլ՝ 200 մեգավատ հզորության արևային կայանի ծրագրի մասին, որի վերաբերյալ արաբական ընկերության հետ պայմանագիր է կնքվել, մեր զրուցակիցը նշեց, որ այդ կայանի շինարարությունը դեռ չի սկսվել. «Այսօրվա կառավարության ծրագրով մինչև 2030 թվականը 5 հատ 200 մեգավատանոց արևային կայաններ կառուցելու դրույթ կա: Երկուսը միասին՝ 400 է լինելու. սա համարյա հավասար է Մեծամորում այսօր աշխատող մեկ ատոմային բլոկի հզորությանը: Այսինքն, եթե անգամ միայն երկու արևակայան կառուցենք, դա արդեն մեկ ատոմակայանի չափ է: Իսկ եթե մինչև 2030 թվականը ևս երեքը կառուցենք, դա հսկայական մեծ ծավալ է: Մեր օրենսդրության պահանջով մենք պետք է աշխատենք մեր սեփական էներգառեսուրսներն ամենամեծ տոկոսով օգտագործելու ուղղությամբ: Եթե վերոնշյալն իրականություն դառնա, դա օրենքի պահանջին համահունչ կլինի:Էլ չեմ ասում քամու էլեկտրակայաններ կառուցելու մասին: Մեր էներգահամակարգի զարգացման ծրագիրը լավ կետեր ունի, թեպետ ընդհանուր ծրագիրը քննադատել եմ, ինչն այլ խոսակցության թեմա է»:

Էդվարդ Արզումանյանի կարծիքով, եթե վերոնշյալն իրականանա, ապա առկա բացերը կարող ենք լրացնել արևային, ինչպես նաև քամու էներգիայի միջոցով: «Հիմա ամբողջ աշխարհում այդ միտումը կա, և մենք ևս այդ ռեսուրսն ունենք: Եթե իմ նշած ուղղությամբ առաջ շարժվենք, մեզ մոտ արտադրված սեփական էլեկտրաէներգիայի քանակն այսօրվա 33 տոկոսից կարող ենք մինչև 50 տոկոսի հասցնել: Սեփական էներգառեսուրսների մաքսիմում օգտագործման թեզի հետ մեկտեղ, պետք է շատ-շատ մեծ ուշադրություն դարձվի էներգախնայողության վրա: Մենք պետք է այնպես անենք, որ և՛ բնակչության, և՛ ձեռնարկատերերի կողմից գործարաններում և այլ տեղերում էներգիայի օգտագործման արդյունավետությունը, որքան հնարավոր է, բարձրացվի: Դրա շնորհիվ կկարողանանք բարձրացնել մեր էներգետիկ անվտանգության մակարդակը: Ընդհանուր առմամբ, երկու կարևոր բաղադրիչ կա՝ վերականգնվող էներգիա և էներգախնայողություն»,-հավելեց մեր զրուցակիցը:

Արևային վահանակներ արտադրող «Solaron» ընկերության մարքեթինգի ղեկավար Հայկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում արևային էներգիայի զարգացման խթանման տեսանկյունից կարևորեց դեռ 2017-ին ուժի մեջ մտած օրենսդրությունը: «Մեզ մոտ օրենքից է բխում զարգացումը: Այս տարվա ընթացքում՝ մայիսին, եղավ օրենքի փոփոխություն՝ կապված արևային կայանների հետ: Բիզնեսի համար մաքսիմալ թույլատրելի 500 կՎտ-ի շեմ գոյություն ուներ, որը փոքրացվեց ու դարձավ 150 կՎտ: Այն վատ իմաստով ազդեց ամբողջ շուկայի վրա: Այդ օրենքի փոփոխությանը որոշակի շուկայական անկում հետևեց: Խնդիրն այն է, որ բոլոր արևային կայանները ցանցային են՝ ցանցի հետ սինխրոն են աշխատում: Վերջին շրջանում բիզնեսի հատվածում մեծ քանակությամբ արևային կայանների տեղադրման միտում կար: Խոսքը կես մեգավատ հզորություն ունեցող արևային կայանների մասին է: Սա իր հերթին ՀԷՑ-ի մոտ ենթակառուցվածքային խնդիրներ էր բերում, որի մասին ՀԷՑ-ը բարձրաձայնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Կա խնդիր, որն ազդում է ցանցի նորմալ աշխատանքի վրա: Հաշվի առնելով այն՝ հզորության թույլատրելի չափը փոքրացնելու՝ 150 կՎտ դարձնելու որոշում ընդունվեց, որը բացասական ազդեցություն ունեցավ շուկայի վրա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, մեր զրուցակիցը նշեց, որ վերջին շրջանում արևային կայաններ տեղադրելու ցանկությունը մեծացել է: «Խոսքը վերաբերում է մասնավորապես ջեռուցմանը, քանի որ շատ քաղաքացիներ տարվա ընթացքում ավելի շատ գումար են ծախսում ոչ թե հոսանքի, այլ ջեռուցման վրա: Այդ պատճառով շատ մարդիկ ցանկություն են հայտնում հրաժարվել գազի ծախս ունենալուց, գազի միջոցով ջեռուցում իրականացնելուց, և ուզում են անցնել էլեկտրականի, փորձել էլեկտրական ծախսը փակել արևային կայաններով»,-նշեց Հայկ Հայրապետյանը:

Նրա խոսքով, այս միտումը հատկապես Եվրոպայում է շատ տարածված, ինչի հետ կապված շուկայում նորամուծություններ կան. «Խոսքը շատ բարձր էֆեկտիվություն ունեցող էլեկտրական ջեռուցման համակարգերի մասին է: Այդ միտումը կա նաև Հայաստանում: Կազմակերպություններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Մենք ևս գազի ծախսից հրաժարվելու և բարձր էֆեկտիվություն ունեցող էլեկտրական ջեռուցման սարքավորումների անցնելու առաջարկ ունենք: Բոլորը գիտեն, որ հնարավոր է արևային կայան տեղադրել, ընդ որում՝ այն հզորությամբ, որ տարեկան ծախսը զրոյացվի: Հիմա մարդիկ գազից հրաժարվելու ցանկություն են հայտնում»:

Իսկ թե այլընտրանքային աղբյուրներ գտնելու տեսանկյունից արևային էներգիան որքանո՞վ կարող է մեզ մոտ առկա բացերը լրացնել, նա նկատեց. «Առհասարակ, արևային էներգիայի կիրառման արդիականությունը որոշվում է տվյալ երկրում գործող օրենսդրությամբ ու օրենքի շրջանակներում: Մենք ունենք 2017-ին ընդունված օրենք, որը շատ լավն է. այն յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ունենալ էժան, քիչ սպասարկում ու քիչ ծախս ենթադրող արևային կայան: Մեզ մոտ օրենքը հնարավորություն է տալիս, որ էլեկտրաէներգիայի պահուստն իրականացվի ՀԷՑ-ի միջոցով: Այսինքն, շատ էներգիա արտադրել ամռանը, փոխանցել ցանցին, որպեսզի ձմռան ամիսներին պահուստային էլեկտրաէներգիայից օգտվելու հնարավորություն ունենաս: Արևային էներգետիկայի արդիականությունը օրենքն է որոշում:

Հիմա այդ օրենքի միջոցով մեզ մոտ արևային կայանների, արևային էներգիայի միջոցով արտադրված էլեկտրաէներգիայի քանակն ամեն տարի անգամներով մեծանում է: Բայց այդ ամբողջն օրենքի շրջանակներում է: Աշխարհում կան օրենքներ, երբ կարող ես ունենալ արևային կայան, բայց իրավունք չունես այն ցանցին միացնել, կամ արևային կայանը կարող ես միացնել ցանցին, բայց իրավունք չունես ցանցին հոսանք տալ: Այս հանգամանքներն արևային էներգիայից օգտվելու արդիականությունը մեծ հարցականի տակ են դնում: Մենք ունենք օրենք, որն արևային կայանների արդիականությունը մաքսիմումի է հասցրել: Ճիշտ է, անընդհատ փոփոխություններ են լինում օրենքում, վերջինը, ինչպես նշեցի, կապված էր բիզնես ոլորտի հետ, բայց սովորական քաղաքացիների համար օրենքը լավագույնն է աշխարհում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում