Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան
Աշխարհ

Ադամ Շիֆը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւ է ներկայացրել

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Կոնգրեսական Ադամ Շիֆը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւ է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։

«Ադրբեջանը պետք է դադարեցնի հարձակումները եւ ահաբեկի անմեղ հայ քաղաքացիներին, Իսկ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է անվերապահորեն դատապարտեն Ադրբեջանի գործողությունները։

Այսօր Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահները բանաձեւ են ներկայացրել բարձրագոչ ուղերձով՝ «Այլեւս ԱՄՆ-ի ոչ մի աջակցություն Ադրբեջանին։ Նա պետք է վճարի իր ագրեսիայի համար»»,- գրել է Շիֆը Twitter-ում։

«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանական բռնության այս բացահայտ էսկալացիան ցույց է տալիս, թե որքան լկտի է դառնում Ալիեւի ռեժիմը, երբ նրա չպատճառաբանված ագրեսիային միջազգային հանրությունը խուլ լռությամբ եւ կեղծ երկիմաստություններով է պատասխանում, ինչը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել եւ ընդլայնել իր հարձակումները:

Կոչ ենք անում Բայդենի վարչակազմին եւ Պետդեպարտամենտին միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ անհապաղ դադարեցնել ցանկացած օգնություն Ալիեւի ռեժիմին։ Եվ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց տարածքային ամբողջականությանը եւ խաղաղության ու ազատության իրավունքին»,- ասվում է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնեի, Գաս Մ. Բիլիրակիսի, Ջեկի Սփեյերի եւ Դեւիդ Գ. Վալադաոյի հայտարարության մեջ:

Նշվում է, որ չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող եւ լավ փաստագրված հարձակողական ուժի կիրառմանը, Պետդեպարտամենտը շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ հրաժարվելով «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածից:

Ներկայացված բանաձեւը մասնավորապես՝

դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից իրականացված չպատճառաբանված ռազմական հարձակումը եւ կոչ է անում անհապաղ եւ անվերապահորեն դադարեցնել կրակը,

նախագահ Բայդենին կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն՝ համաձայն «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի, եւ նախագահ Ալիեւի վարչակազմին հասկացնել, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների կամ այլ միջոցների,

հաստատում է Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ վճռական հակազդեցությունը միջազգային օրենքների եւ նորմերի կոպտագույն խախտումով Ադրբեջանի ռազմական ագրեսիային,

Ինչպես նաեւ՝

աջակցում է մարդասիրական օգնության ամերիկյան եւ միջազգային ծրագրերին՝ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հրատապ կարիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հոգալու համար։