Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Լրագրողն ու գրականագետը հեռուստաալիք են փակում. Էդմոն Մարուքյան Հայաստանի և Թուրքիայի երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ-որ սիմվոլիկ և նույնիսկ ոչ սիմվոլիկ քայլեր պետք է տեղի ունենան. ՓաշինյանԵրևանում բախվել են «Zeekr» և «Gac» մակնիշի ավտոմեքենաները Эх мужик, мужик. мужик-ին պետք էր մի զույգ կոշիկ. Փաշինյանն արձագանքեց ԹորոսյանինԻ՞նչ գույնով տոնել Ամանորը, որպեսզի Հրե Ձին հաջողություն բերի Նեթանյահուն սկսել է պատրաստվել վաղաժամկետ ընտրությունների. Ynet Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ նույնիսկ խավարին հնարավոր է լուսավորել ձեր սրտերըԵՄ պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները ԵՄ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձեր են. ԿալլասՅուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել․ Նաիրի ՍարգսյանՎրաստանը «Միջին միջանցքը» կդարձնի տարածաշրջանի ամենահուսալի, անվտանգ և արդյունավետ միջանցքը. ԿոբախիձեForbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշը «Երջանիկ եմ, որ և իմ, իսկ ամենակարևորը՝ ձեր կյանքում հայտնվեց Arsen G-ն. սպասեք նոր փոփոխությունների իմ բեմական անվան մեջ». Արսեն ԳրիգորյանԹույլ իշխանություն, բայց ուժեղ ֆեյքերի գործարան. Ալիկ Ալեքսանյան «Արևմտյան Ադրբեջան» կոչվածը քաղաքական կեղծիք է․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ ն վերազինվում է նոր սարքավորումներով (տեսանյութ) ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին Սկանդալային առաջնորդը չպետք է միանար հակաեկեղեցական արշավին․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին գործերին․ Ցոլակ Ակոպյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արտահերթ ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին. Իվետա ՏոնոյանTeam-ի շուրջ 50 աշխատակից մեկնեց եվրոպական շրջագայության Վիճաբանություն Երևանում, անչափահասները ծեծել են 16-ամյա տղայի, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը պարգևներ է հանձնել պատերազմում վիրավորված մարզիկներին Ադրբեջանական բենզինի երկրորդ շահառուն Սամվել Ալեքսանյանն է Ադրբեջանից նավթ գնելով, Հայաստանը կախվածության մեջ է հայտնվելու․ Ավետիք ՀարությունյանՓաշինյանին ոչ Հայկ Սարգսյանն է պետք, ոչ՝ նրա հարազատները Փաշինյանի իշխանությունը փակում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը Պետությունը, որը գտնում է գումար պարգևավճարների համար, բայց «չի գտնում» թոշակի բարձրացման համար, գիտակցաբար նվաստացնում է իր տարեց քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանԱմեն պատգամավոր 3 միլիոն դրամ պրեմիա է ստացել. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ինչու գործող վարչախումբն ընդունակ չի կանգնեցնել արտաքին քաղաքական ձախողումների շարանը. Ավետիք ՉալաբյանԱվստրալիան կսկսի անվճար արևային էլեկտրաէներգիա բաշխել քաղաքացիներին«ՀայաՔվեականների» խաչքավորությամբ Սանահինում մկրտվեցին մի խումբ լոռեցիներՈվ է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից․ ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրման բացասական հետևանքները Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը Աշխարհաքաղաքական նոր դասավորությունը և տարածաշրջանային ամբիցիաների հատումը. «Փաստ» Ներքաղաքական տարվա... զրոյական կետը. «Փաստ» «Այս իշխանությունների վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը». «Փաստ» Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ» Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Արդյո՞ք բացահայտվում են խարդախությունները. «Փաստ» Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ» Հնդկաստանն ԱՄՆ-ից LVM3 հրթիռով ծանր հաղորդակցական արբանյակ է արձակել տիեզերքՉինաստանում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ տղան պատահաբար 280 հազար դոլար արժողությամբ թագ է կոտրել«Եվրոմեդիա24»–ը «Հայ երգի պահապան» պատվավոր մրցանակը շնորհել է Ռուբեն Մաթևոսյանին (տեսանյութ)Քրեական ոստիկանները բնակարանային գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերելՄենք մեր հակառակորդներին ասացինք` Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն. այս տարի մենք հույսը վերադարձրինք մեր ազգինԻրենց «վնուշատ» անողների հանդեպ անողոք եմ լինելու. կարող եմ երդվել՝ մեկ բևեռով Փաշինյանին կհաղթենքԶելենսկին առաջին անգամ հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՄախաչևը նշել է UFC-ի պատմության լավագույն մարտիկին IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար Սամվել Կարապետյանի նվերը Գյումրի քաղաքին․ այս տարի կլուսավորենք խավարը` միասին
Հասարակություն

«Սուրմալու»-ի տարածքում հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը

Օգոստոսի 16-ին, ժամը 18:00-ի դրությամբ «Սուրմալու» արևտրի կոնտրոնի տարածքում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է ԱԻՆ-ը:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․ և Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Դեպքի վայրում աշխատում են մոտ 153 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 11, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 13, «ՀԱԷԿ»-ի հատուկ հրշեջ-ջոկատից 32 փրկարարական ծառայող,  Երևան քաղաքի փրկարարական վարչության 7 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 1 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմը (81 փրկարարներով), ինչպես նաև 25 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից, 50 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 2 տրակտոր, 12 բեռնատար ինքնաթափ, շտապօգնության 3 բրիգադ, 1 դի տեղափոխող ավտոմեքենա և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 

1․ Գագիկ Կարապետյան

2․ Վանիկ Ամիրխանյան

3․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)։

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։