Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար
Քաղաքականություն

Կարեն Կարապետյանը կլաններին հաղթելու համար պետք է ստեղծի սեփական «կլան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանի գրեթե ցանկացած նշանակումից հետո լրատվամիջոցներում հայտնվում է համապատասխան տեղեկությունն այն մասին, որ նորանշանակ պաշտոնյան կամ Գազպրոմի աշխատակից է, կամ նախկին աշխատակից է, կամ էլ վարչապետի հետ բարեկամական կապեր ունի։
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հետ բարեկամական կապեր ունեցող պաշտոնյաներին, ապա վերջիններիս մասով վարչապետը հրապարակավ նշել էր, որ հնարավոր է, որ իր բարեկամին նշանակի աշխատանքի։ Վարչապետն անշուշտ նկատի էր ունեցել այն փաստը, որ ինքն առաջնորդվելու է միայն պրոֆեսիոնալիզմով, սակայն միևնույն ժամանակ Կարեն Կարապետյանի համար առավել քան պարզ է, որ հայաստանյան վարչակարգը հիմնված է անձնական հավատարմության ու վստահությունների վրա և այս տեսանկյունից նա պարզապես չի կարող իր միայն պրոֆեսիոնալ թիմով որևէ արդյունքի հասնել, քանի որ կլանների դեմ հնարավոր է պայքարել միայն համապատասխան կլանով։ Մեծ բացահայտում արած չենք լինի, եթե նշենք, որ վարչապետը պարզապես ստեղծում է իր յուրօրինակ «կլանը»։ Ի դեպ այստեղ արդեն բոլորովին էլ էական չէ այն փաստը, որ հնարավոր է վարչապետի նշանակած անձինք իսկապես էլ իրենց ոլորտների մասնագետներն են և գործունակ անձինք։ Խնդիրն այստեղ միայն տպավորությունների և հանրային ընկալման մեջ է։
Այս տեսանկյունից, եթե Կարեն Կարապետյանի ազգականը, որը նշանակվել է պաշտոնի և ոլորտի փայլուն մասնագետ ու պրոֆեսիոնալ է, ապա միևնույն է` նա շարունակելու է ընկալվել զուտ որպես վարչապետի բարեկամ։
Հանրային այս ընկալման փոփոխության համար վարչապետին առավել քան անհրաժեշտ է կարճ ժամանակում երևացող ու շոշափելի արդյունքների ապահովումը, որ բնականաբար չափազանց բարդ խնդիր է առնվազն ժամանակի սղության պատճառով։
Մյուս կողմից Կարեն Կարապետյանը կառավարության կազմում ընդգրկելով իր նախկին աշխատակիցներին, և իր հետ ուղղակի կապ ունեցող անձանց հենց իրեն և իր կառավարությանը դնում է բավական մեծ պատասխանատվության տակ, քանի որ ակնհայտ է ՝ վարչապետը կադրային քաղաքականության մեջ քարտ բլանշ է ստացել ուղղակիորեն Սերժ Սարգսյանից, ինչի արդյունքում վերջին շրջանում պաշտոնանկ արվեցին անգամ Սերժ Սարգսյանի մի շարք հովանավորյալներ։ Սա նշանակում է, որ կառավարությունը առավելագույնս պետք է բավարարի հայտարարվող ակնկալիքները։
Ինչ խոսք, տեսականորեն նման հեռանկարի հնարավորությունը կա և վարչապետին էլ գործողությունների ազատություն որոշակի չափով ընձեռվել է, սակայն գործնականում այս դեպքում արդեն Կարեն Կարապետյանը բախվելու է հենց Հանրապետականի և իշխանության ներսում գործող տարբեր կլանների շահագրգռությունների հետ, ինչը բավական թեժ և, ամենայն հավանականությամբ, ստվերային զարգացումներ է ենթադրում բուն վարչակարգի ներսում։
Թե ինչ արդյունքներով դուրս կգա այդ պայքարից վարչապետն իր թիմով, ներկայում դժվար է ասել, քանի որ իշխանության ներսում առկա կլանները ձևավորվել են իշխանության վերարտադրման գործում իրենց գործողությունների արդյունքում և բնականաբար հեշտությամբ չեն զիջելու դիրքերը։ Մյուս կողմից պետական իշխանության գործունակության պարագայում չափազանց դժվար է վերջինիս դիմակայելը , ուստի մեզ թույլ կտանք ենթադրել, որ առաջիկայում հայաստանյան իշխանական և ընդհանուր քաղաքական դաշտում սպասվում են բավական հետաքրքիր և անակնկալ տեղաշարժեր։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: