Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Աշխարհ

Մոսադիկի ստվերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում 2018 թ. բյուջեի քննարկումների ժամանակ և նշել. «ԱՄՆ–ի քաղաքականությունն ուղղված է միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի հնարավորությունները զսպելուն», հետո հավելել. «ԱՄՆ–ն աջակցություն կհայտնի Իրանի ներսում գործող այն տարրերին, որոնք կբերեն խաղաղ իշխանափոխության»: Թեհրանի պատասխանը չի ուշացել:

ՄԱԿ–ում Իրանի դեսպան Գոլամալի Հոշրուն նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը համարել է «1981 թ. Ալժիրյան համաձայնագրի կոպտագույն խախտում»: Իսկ այդ համաձայնագրով Միացյալ Նահանգները պարտավորվել է ուղղակի կամ անուղղակի ձևով, քաղաքական կամ ռազմական միջոցներով չմիջամտել Իրանի ներքին գործերին: Դեսպանը Գուտերեշի ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ պետքարտուղարի հայտարարությունը համընկել է վերջերս գաղտնազերծված այն փաստաթղթերի հրապարակման հետ, որտեղ «մանրամասնվում է ամերիկյան գործակալների դերը 1953 թ. օգոստոսի 19–ին ժողովրդավարական ձևով ընտրված Իրանի վարչապետ Մոհամեդ Մոսադիկի կառավարության տապալման գործում»:

Արդյո՞ք նման հայտարարություն անելիս Թիլերսոնը հիշել է Մոսադիկի գործը, դժվար է ասել: Գուցե ամեն ինչ զուգադիպել ու համընկել է: Սակայն, կարծես թե, Թեհրանն այլ կարծիք ունի:

Արտաքուստ հետաքրքիր վիճակ է ստեղծվել: Իր ազատական հայացքներով հայտնի Հասան Ռոհանին փորձել և փորձում է նորմալ հարաբերություններ հաստատել ԱՄՆ–ի և Արևմուտքի հետ, սակայն Թրամփի վարչակազմի թիվ մեկ թիրախը շարունակում է մնալ հենց Իրանը: Վաշինգտոնը հայտարարում է, որ իր համար անընդունելի է միջուկային գործարքը, Թեհրանին մեղադրում է «տարածաշրջանային ու համաշխարհային ահաբեկչությունը հովանավորելու մեջ», խրախուսում է նրա դեմ ռազմաքաղաքական կոալիցիաների ձևավորումը: Եթե պատմական զուգահեռներ անցկացնենք, ապա, իսկապես, ստեղծված իրավիճակը հիշեցնում է 1953 թ.: Առավել ևս, որ սիրիական ուղղությամբ գործում է Ռուսաստան–Իրան–Թուրքիա դաշինքը, որը, ըստ բրիտանական The Conversation պարբերականի, «նյարդայնացնում է ԱՄՆ–ին»:

Վաշինգտոնը չի էլ թաքցնում, որ մտադիր է Ռոհանիի դեմ խաղարկել «պահպանողական խաղաքարտը», և ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խոսքով, «առաջարկել իրանական խնդրի լուծման լավագույն տարբերակները»: Բայց այս պահին ԱՄՆ–ն դժվար թե պատրաստ լինի Թեհրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակին: Ամենայն հավանականությամբ, նրանք կփորձեն պահպանողականներին հանել լիբերալների դեմ, որպեսզի ստեղծվի այնպիսի վիճակ, երբ Թեհրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից: «Որքան էլ դա ողբերգական լինի, Իրանի դեմ հնարավոր պատերազմի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն աստիճանաբար ի մի են բերվում»,– նշել է ԿՀՎ–ի նախկին վերլուծաբան, Ազգային հետախուզական խորհրդի Մերձավորարևելյան բաժնի նախկին ղեկավար Փոլ Փիլարը:

Իրանի նկատմամբ ԱՄՆ թշնամանքը կարող է հանգեցնել գործող վարչակազմի տապալման կամ էլ երկրի ներսում, կամ տարածաշրջանում «թեժ պատերազմի» հրահրման: Այնպես որ ՄԱԿ–ում Իրանի դեսպանի արձագանքն, ամենևին էլ պատահական չէր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում