Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութ
Հասարակություն

«Ադրբեջանական հատուկ ծառայությունների սադրանքը». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հուլիսի 26-ին Ղրղզստանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու ընդունող երկրի պատվիրակությունների մասնակցությամբ տեղի ունեցած թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների կոնֆերանսի ժամանակ հնչած ելույթներին։

«Հուլիսի 26-ին Ղրղզստանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու ընդունող երկրի պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների կոնֆերանսը:

Նիստում ելույթ ունեցած Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար, գեներալ-գնդապետ Ալի Նագիեւն իր ելույթում մասնավորապես ասել է` Հայաստանի ռեւանշիստական ուժերը չեն հրաժարվել իրենց մտադրությունից, հայաստանյան ընդդիմադիր ուժերը լուրջ փորձեր են կատարում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու դեմ ու հավելել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների աչալրջության արդյունքում կկանխվեն սրա հետ առնչվող յուրաքանչյուր քայլ ու գործընթաց:

Կոնֆերանսում Ադրբեջանի ազգային անվտանգության  նախարարի ելույթը հայաստանյան ներքաղաքական զարգացումներին ուղղված բացահայտ միջամտություն է, որի նախադեպը երբեւիցե չի եղել:

Վստահությամբ կարող ենք փաստել, որ հիշյալ կոնֆերանսում Ալի Նագիեւի հանդուգն ելույթը բնորոշ չէ իրեն, բացառապես պայմանավորված է Հայաստանի այսօրվա ծանր վիճակով, ինչպես նաեւ այն գիտակցմամբ, որ իր ոչ կոռեկտ ելույթին Հայաստանի իշխանությունների կողմից  համարժեք պատասխան չի տրվելու:

Ալի Նագիեւն այն անձն է, ով  պարբերաբար մասնակցելով  ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների մասնակցությամբ համաժողովներին` աչքի էր ընկնում հայաստանյան պատվիրակության ներկայությունից կաշկանդված իր պահվածքով` ակնհայտ էր, որ նա կոմպլեքսավորված էր պարտվողի սինդրոմով (մոտ ապագայում մեր հրատարակելիք գրքում նաեւ անդրադառնալու ենք, թե  ադրբեջանական պատվիրակությունների մասնակցությամբ ինչ մթնոլորտում էին անցնում նման հանդիպումները):

Հետաքրքիր է, որ 2005-2011 թվականներին զբաղեցնելով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը` Ալի Նագիեւին հաջողվեց խուսափել քրեական պատասխանատվությունից այն դեպքում, երբ նրա ղեկավար, գեներալ-գնդապետ  Էլդար Մահմուդովն ու համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քննության տակ հայտնվեցին բանդիտիզմի մեղադրանքով: Դժվար է պատկերացնել, որ նման բարձր պաշտոն զբաղեցրած անձը կարող էր զերծ լինել համակարգի վերին էշելոններում առկա հանցավոր երեւույթներից: Զավեշտն այն է, որ այսօր Հայաստանի ընդդիմության  հասցեին սպառնալիքներ է հնչեցում նման հանցագործությունների մեջ ներքաշված կառույցի ղեկավարը:

Նման փաստերին չարձագանքելով` հեղինակազրկվում է երկիրը»,- նշվում է հայտարարության մեջ։