Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նոր Հաճն. ուղիղ Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանՄերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգանՇնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. Նաիրի ՍարգսյանՀարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ավելանալու է միայն երաշխավորի գաղափարը. Ն.ԿարապետյանՀունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակը«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նորակերտում. ուղիղՏպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմшկան հանցագործություններ չեն իրականացրել. Տիգրան Աբրահամյան Բազմաթիվ անգամներ շեշտել եմ՝ ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, և ես այն պահելու ու պահպանելու եմ. Գագիկ ԾառուկյանՄոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Հրդեհ` Մեծ Մանթաշ գյուղում Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր «Կոմպրոմիսներով պիտի ընտրվի վարչապետ, որը նախկիններից չէ , ներկաներից չէ». Է. Մարուքյան «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին Տվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել ԿարապետյանԷնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՆախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը հարվածել է ոստիկանին՝ պատճառելով մարմնական վնասվածք․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշենք, որ դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է 2022թ. հուլիսի 21-ին, համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները նշված օրը ծառայություն իրականացնելիս Հ.Հակոբյան փողոցում՝ ժամը 17:30-ի սահմաններում, նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել է վթարային իրավիճակ:

Պարեկները, օրենքով սահմանված կարգով հիշյալ ավտոմեքենան կանգնեցնելուց հետո, վարորդից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը և ստուգել վերջինիս սթափության աստիճանը, ինչի արդյունքում պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: Ոստիկանության ծառայողները վարորդին տեղեկացրել են, որ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար պատրաստվում են համապատասխան ակտ կազմել:

Սակայն վարորդը, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, սկսել է հայհոյել ոստիկաններին, սպառնալ, որի ընթացքում գլխով հարվածել է ոստիկաններից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ ոստիկանության Արաբկիրի բաժին բերելու ճանապարհին ոտքով հարվածել ու վնասել է պարեկային ավտոմեքենան:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը և նա, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վնասվածք ստացած ոստիկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Վարորդը ձերբակալվել է: Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին:

Կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, զննության է ենթարկվել պարեկային ավտոմեքենան, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: